Պեսկով. Ղարաբաղում չկա «գլխավոր», կան երկու հակամարտող կողմեր և համաձայնագիր
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե ում հետ են համակարգվում Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահները և ով է այժմ այնտեղ գլխավորը:
«Իրականում ոչ մի գլխավոր չկա, կան երկու հակամարտող կողմեր՝ Հայաստան և Ադրբեջան: Սրանք այն կողմերն են, որոնք ռուսական կողմի հետ միասին ստորագրել են Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հայտնի հայտարարությունը:
Եվ հետևելով այս հայտարարության դրույթներին, Ռուսաստանի զինված ուժերը, ինչպես նաև մարդասիրական առաքելությունը, որը միայն զինվորականներից չէ բաղկացած, իրենց գործողությունները համակարգում են ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների հետ»,- Պեսկովի խոսքերը հրապարակել է «ՌԻԱ նովոստի»-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում