Մհեր Մկրտչյան. «Սիսակ, Լենա, Լիլիթ...Բարոյականությունից չեմ խոսա` դուք այն կորցրել եք շատ շուտ»
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրում է.
«Սիսակ, Լենա, Լիլիթ... շատերի անունները չեմ հիշում, կներեք...
Օստապ Բենդերը ասում էր. «Չկա այնպիսի անելանելի իրավիճակ, որտեղից չլինի առնվազն երկու ելք»:
Բայց դուք արդեն մի 10 ելքի հնարավորություն բաց եք թողել` Հրայր Թովմասյանի գրիչից մինչև Արցախի վաճառքի գիշերը:
Հիմա վերջին կանգառն է: Ամենավերջին:
Քաղաքական ապագա չունենալը` որն դուք արդեն չունեք` ամենադաժան ու սարսափելի բանը չի կյանքում:
Բարոյականությունից չեմ խոսա` դուք այն կորցրել եք շատ շուտ: Բայց այսօր փնտրեք ձեր մեջ գոնե ինքնապահպանման բնազդը` բաց մի թողեք մարդ մնալու վերջին կանգառը:
Հասկանում եմ` կգերադասեիք, որ Նիկոլը բռնապետ դառնա: Բայց չի դառնա: Գիտե՞ք ինչու եմ համոզված: Որովհետև նա ընդամենը նույն, մինչհեղափոխական, սափրված, անդուր ձայնով վերևի նոտաներ վերցնող ոչ ամենահաջողված լրագրողն ա:
Գիտեմ, որ կկարդաք»:
Սիսակ, Լենա, Լիլիթ... շատերի անունները չեմ հիշում, կներեք... Օստապ Բենդերը ասում էր. «Չկա այնպիսի անելանելի իրավիճակ,...
Posted by Mher Mkrtchyan on Friday, 4 December 2020
Հարակից հրապարակումներ`
- Քրիստ Մանարյան. Հերթական անգամ խոսքի մարդիկ ավերեցին գործի մարդկանց կառուցածը
- Նիկոլ, դու դաժանորեն խաբեցիր մի ամբողջ ժողովրդի. Լալա Մնացականյան
- Այժմ մեկ օրակարգ պետք է լինի՝ վայրկյան առաջ ազատվել Նիկոլ Փաշինյանից. ՀՀ վաստակավոր արտիստ
- Մհեր Մկրտչյան. Նիկոլ Փաշինյանը վտանգ է
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց