Քաղաքական 17:24 05/12/2020 Հայաստան

Վանեցյան. Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի համար արել է ավելին, քան Ադրբեջանի բոլոր ղեկավարները միասին

«Նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ քայլին գնացել է՝ չունենալով այլընտրանք։ Իրականում այդ հայտարարությունը խոստովանություն է սեփական իշխանության ավարտի մասին, որովհետև կառավարման գործընթացը, որոշումը հնարավոր այլընտրանքներից մեկի՝ ամենալավի ընտրությունն է։ Չկա այլընտրանք, չկա իշխանություն։ Հայ ժողովուրդն արժանի չէ այլընտրանք չունեցող իշխանությանը»,-հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ ելույթ ունենալով Ազատության հրապարակում «Հայրենիքի Փրկության Շարժման» հրավիրած հանրահավաքում։

«Եվ մենք միասին՝ բոլոր կարող ուժերով կձևավորենք այնպիսի իշխանություն, որը կկայացնի ոչ թե պարտադրված, այլ այլընտրանքերի վրա հիմնված որոշումներ։ Հետևաբար, եկեք արձանագրենք՝ Նիկոլ, դու այլևս իշխանություն չունես»,-հայտարարեց Վանեցյանը, ինչին հաջորդեցին ծափահարություններ ու «Նիկոլ, հեռացիր» բացականչություններ։

ԱԱԾ նախկին տնօրենը շեշտեց՝ այլընտրանքից զուրկ որոշման պատճառով Հայաստանն այսօր ջլատվել է թե ներքին, թե արտաքին քաղաքականության առումով։

«Աշխարհում մենք այսօր չունենք վստահություն վայելող իշխանություն, քանի որ սեփական պետությունը կապիտուլյացիայի հասցրած իշխանությունը չի կարող հարգանքի արժանանալ որևէ այլ մայրաքաղաքում։ Մեր համակարգային խնդիրն է վերականգնել պետության ներքին դիմադրողականությունը՝ դրանից բխեցնելով աշխարհում մեր արժանի տեղի ու դերի վերականգնումը։ Այսօր բոլորն են խոսում այն մասին, որ պատերազմում մեր խայտառակ պարտության պատճառներից մեկը հայ-ռուսական հարաբերությունների խայտառակ վիճակն է։ Այո, դա ճշմարտություն է, բայց դա ճշմարտության կեսն է միայն, քանի որ Նիկոլ Փաշինյանը փչացրել է հարաբերությունները աշխարհքաղաքական բոլոր կենտրոնների հետ։ Նրան լուրջ չեն ընդունել առաջին հերթին Ռուսաստանում, բայց նաև Եվրոպայում, ԱՄՆ-ում, Իրանում, Չինաստանում, Արաբական աշխարհում։ Նիկոլ Փաշինյանը վարել է Հայաստանն արտաքին աշխարհից մեկուսացնելու քաղաքականություն, ինչի արդյունքում Հայաստանը միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածել է այդ հարաբերությունների օբյեկտի։ Այսօր թշնամական երկրների ղեկավարները հայտարարություններ են անում Հայաստանի տարածքով ճանապարհներ կառուցելու մասին՝ մեծահոգաբար ասելով, թե դրանից կարող ենք օգտվել նաև մենք ՝ հայաստանցիներս։ Հայաստանի ղեկավարը չի համարձակվում պատասխանել Ալիևին ու Էրդողանին։ Ինչո՞ւ։ Գուցե Ալիևն ու Էրդողանը խոստացե՞լ են այդ ճանապարհի ասֆալտապատման տենդերը նվիրել Նիկոլ Փաշինյանին կամ նրա շրջապատին, քանի որ նրանք լավ տեղեկացված են աֆլատի նկատմամբ նրանց անհագուրդ սիրուց։ Նիկոլ, դու ոչ թե ասֆալտին փռող ես, այլ ասֆալտ փռող ես»,-նշեց Վանեցյանն ու նրա ձայնը կորավ երակարատև ու բարձր ծափահարությունների, բացականչությունների մեջ։

Շարունակելով ելույթը, Վանեցյանը նշեց, որ պատերազմի ընթացքում, չնայած Փաշինյանի գործողությունների, իրական դաշնակցային վերաբերմուք ցուցաբերեց միայն Ռուսաստանը, ինչը պայմանավորված էր այն մոտեցմամբ, որ Ռուսաստանի դաշնակիցը ոչ թե Հայաստանի իշխանություններն են, այլ հայ ժողովուրդը։

«Նիկոլ Փաշինյանը երախտապարտ պետք է լինի հայ ժողովրդին այն բանի համար, որ Ռուսաստանի իշխանությունը գոնե արարողակարգային մակարդակում դեռ հարաբերվում է իր հետ»,-ասաց նա։

Վանեցյանը խոստովանեց՝ իրապես սպասվում է ծանր իրավիճակ, մի կողմից պատերազմի աղետալի հետևանքներ, մյուս կողմից պետական համակարգի կազմաքանդման արդյունքում քայքայված տնտեսություն ու գրեթե իսպառ վերացված անվտանգային համակարգ։

«Մեր համալիր խնդիրը տնտեսության վերակառուցումն է, անվտանգային համակարգի վերականգնումը։ Բայց կարևոր է արձանագրել, որ այդ խնդիրների լուծումն օրգանապես պայմանավորված է քաղաքական լուծումներով»,-ասաց նա՝ ավելացնելով, որ տնտեսության զարգացման համար անհրաժեշտ են օտարերկրյա ներդրումներ, մինչդեռ պատերազմի հետևանքով դրանք ոչ միայն չեն լինի, այլև գործողները որոշել են արտագաղթել։

Նրա խոսքով, խնդիրը ոչ միայն պատերազմն է, այլև գործարարի համար վստահություն չներշնչող իշխանությունը։

«Հետևաբար, քանի դեռ մենք չենք ձևավորել վստահելի իշխանություն, չենք կարող մտածել օտարերկրա ներդրումների մասին։ Պետք է հստակ գիտակցենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու ամեն մի օրը հավասար է չստացված եկամուտների ու կորսված հնարավորությունների։ Իշխանության մնալով՝ Նիկոլ Փաշինյանը թալանումէ  ՀՀ քաղաքացունբ, ժողովդրին, իր գոյությամբ արգելափակում է ցանկացած նոր ներդրում, խանգարում է յուրաքանչյուրին ավելի լավ կյանք ունենալու հարցում։ Սա պետք է գիտակցի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի՝ դրանից բխեցնելով քաղաքացիական ու քաղաքական վարքագիծ։ Նիկոլ, դու թալանչի ես»,-ասաց Վանեցյանը։

Նա ընդգծեց, այս իշխանությունների օրոք ՀՀ քաղաքացին իրեն անվտանգ չի զգում անգամ իր սեփական տան մեջ։

«Պետության չգոյությունը հանգեցրել է նրան, որ ամեն օր ադրբեջանական որևէ խմբավորում կարող է հայտնվել կամ հայտնվում է սահմանայան հայկական բնակավայրում ու պահանջում հանձնել տարածքներ։ Այդ հնարավորությունը ադրբեջանցիներին տվել է Նիկոլ Փաշինյանը, ով այդ երկրի համար արել է ավելին, քան Ադրբեջանի բոլոր ղեկավարները միասին վերցրած։ Հետևաբար մեզ անհրաժեշտէ  օր առաջ ձևավորել իշխանություն, որը կկարողանա Հայաստանի ու Արցախի համար պահպանել այն, ինչ հնարավոր է, օր առաջ ձևավորել Ադրբեջանին ոչ ասող իշխանություն, քանի որ Նիկոլ Փաշինյանն ապացուցել է, որ նա Ադրբեջանին մերժելու որևէ կամք ու համաձակություն չունի։ Նիկոլ, դու հանձնող ես»,-ասաց Վանեցյանը։

Ամփոփելով ելույթը՝ ԱԱԾ նախին տնօրենն ասաց, Հայրենիքի փրկության շարժումը որպես միասնակն թեկնածու առաջադրել է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին, ով կանգնած է  եղել երկրի պետականաշինության ակունքներում։

Նա հիշեցրեց՝ Մանուկյանը լինելու է ապակուսակցական, վերկուսակցական վարչապետ, չի մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

«Այսպիսով, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ արդար ընտրությունների երաշխավորը լինելու է սուբյեկտ, ով անձնական ու սեփական շահ չի հետապնդելու ընտրություններում, քանի որ այս դժվար իրավիճակում պետությունը վեր է ամեն ինչից»,-ասաց Վանեցյանը՝ ընդգծելով, որ Մանուկյանն ունի ճգնաժամային կառավարման փորձ, անցումային կառավարությունը շատ անելիքներ ունի։

Վանեցյանը հիշեցրեց՝ եղել է այսպես կոչված հեղափոխական թիմի ներկայացուցիչ, երբ նկատել է, որ հեղափոխական կոչված ճանապարհը տանում է կործանում, դուրս է եկել այդ թիմից։

«Ես այդ գիտակցմանը հանգել եմ մեծ դժվարությամբ։ Հեշտ չի եղել գիտակցել սխալն ու խաբված լինելը։ Հասկանում եմ, որ ժողովրդի մեծ մասի համար այո դժվար է գիտակցել, որ 2.5 տարի առաջ սխալ որոշում է կայացրել։ Այո, դժվար է։ բայց այլ ճանապարհ չկա։ Մենք կործանումից զարգացում տանող ճանապարհը պետք է սկսկենք սեփական սխալների գիտակցումից։ Բոլորս պետք է մեր մեջ ուժ գտնենք՝ առերեսվելու ճշմարտությանը, որը 2.5 տարվա ընթացքում ու դրանից առաջ խլվել է մեզանից, մանիպուլացվել, կեղծվել ու ծառայեցվել ամենաճղճիմ նպատակներին։ Մենք դա թույլ ենք տվել, որովհետև քաղցր կեղծիքը նախընտրել ենք դառճը ճշմարտությունից։ Բայց հիմա եկել է այդ ճշմարտության հետ առնչվելու պահը, բաց աչքերով նայելու ու իրերն իրենց անուններով կոչելու պահը։ Հենց այդ ճշմարտությունն է մեզ ուղեկցելու անկեղծիք Հայաստան, ճշմարտությունը հաղթանակելու է ստին, մենք հաղթելու ենք կեղծիքին՝ մեր հայրենիքը դուրս բերելով խավարից ու խավարամտությունից։

Այս ճանապարհին մենք չպետք է հոգնենք կրկնել այլևս բացահայտված ճշմարտությունները՝  Նիկոլ, դու հայրենասպան ես, Նիկոլ, դու ֆեյք ես, Նիկոլ, դու մոլագար ես, Նիկոլ, դու թալանչի ես, Նիկոլ, դու Հող հանձնող ես, Նիկոլ, դու անմեղուսանակ ես, և ուրեմն առանց Նիկոլ Հայաստան»,-ելույթն ավարտեց Վանեցյանն ու հավաքվածները շարունակեցին «առանց Նիկոլ Հայաստան» բացականչությունները։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:11
Թուրքիան ու Ադրբեջանը Կարսում զորավարժություն կանցկացնեն
Թուրքիան փետրվարի 1-12-ը Կարս քաղաքում մասշտաբային զորավարժություն կանցկացնի, որին կմասնակցեն նաև ադրբեջանցի զինվորականներ։ Լուրը հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ապօրինի կերպով բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամը. Սոս Հակոբյան
Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթի մասնակիցներից «Հայրենիք» կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
14:01
Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս երեք աճյուն
Այսօր աշխատում է որոնողական 5 խումբ 4 ուղղությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:38
Ճակատեն գյուղում բարձրացվել է ՀՀ-ում թերևս ամենաբարձր հայկական եռագույնը
Այսօր Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից թմբի վրա, համայնքի ղեկավարի օգնական Մհեր Ավետիսյանի նախաձեռնությամբ տեղադրվեց, և համայնքի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 17-20 աստիճանով
Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիույթուն, ճանապարհներին մերկասառույց։
Աղբյուր` Panorama.am
12:27
Ավտոերթ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
Քաղաքացիները նախաձեռնել են  ավտոերթեր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Մեքենաները տարբեր ուղղություններով շրջում են Երևանի փողոցներով,...
Աղբյուր` Panorama.am
11:56
«Infinity» բախվել է կայանած «Chevrolet»-ին, կան տուծաժներ
Հունվարի 16-ին, ժամը 22։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․...
Աղբյուր` Panorama.am
11:55
Իրավաբան. «Մեծ» գործակալի փոքրիկ օգնականները
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. ««Մեծ» գործակալի փոքրիկ օգնականները կամ Սահմանադրական դատարանի...
Աղբյուր` Panorama.am
11:55
17.01.2021. Կորոնավիրուսի 351 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2607 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք: Առողջացել է 157 մարդ։ Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Քաղաքագետ. Ավելի քան վստահ եմ, որ Արարատ Միրզոյանը միակ դավաճանը չէ մեր կառավարության մեջ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.  «Եթե արդեն ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնին են հասել, կնշանակի՝ երկիրը վխտում է տարբեր...
Աղբյուր` Panorama.am
11:54
Մելոյան. Ակնհայտ է՝ որևէ ԱԱԾ երբևէ չի կարող ընդունել կոնկրետ անձի իր գործակալ հանդիսանալու, ավելին՝ գործակալ ունենալու հանգամանքը
Սահմանդրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է. Օտարերկրյա գործակալները ցայտնոտի մեջ են. Սուրբ աթոռում նախկին դեսպան Միքայել...
Աղբյուր` Panorama.am
11:52
Թևան Պողոսյան. Հեռացի´ր հանուն Հայաստանի։ Հեռացե՛ք, գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը գրում է.  ««Մենք երկար խորհելու ժամանակ և...
Աղբյուր` Panorama.am
11:50
Տեղ համայնքում արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել
Սյունիքի մարզի Տեղ համայնքում արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել։ «Պատերազմով պայմանավորված  Սյունիքում...
Աղբյուր` Panorama.am
11:50
Հունվարի 14-ին ադրբեջանցիները գերեվարվել էին Հացի գյուղի բնակչին
Հունվարի 14-ին Հացի գյուղի բնակիչ Արա Գասպարյանը գերեվարվել է ադրբեջանցի զինվորականների կողմից: Այս մասին հայտնում է Արցախի Հանրային...
Աղբյուր` Panorama.am
11:48
ԱԱԾ. Ակնհայտ սուտ է
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն արձագանքել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, ըստ որի Միրզոյանը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Տիգրան Աբրահամյան. Թասիբի ճգնաժամ
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Բանավոր փոխըմբռնման» արդյունքում իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
11:46
Լարսում 340 բեռնատար է մնացել
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:49
Միքայել Մինասյան. Արարատ Միրզոյանը եթե էլի փորձի տափակաբանություններ դուրս տալ, պատասխանը չի ուշանա
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, արձագանքելով Արարատ Միրզոյանի հայտարարությանը, գրում է. «Լրտես վիժվածքն ընտրեց...
Աղբյուր` Panorama.am
22:41
Արարատ Միրզոյանի արձագանքը
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, ըստ որի...
Աղբյուր` Panorama.am
21:55
Իրավաբան. Արթուր Դավթյանը բավարար հիմքեր կգտնի՞ կալանավորման միջնորդությամբ ԱԺ գնալու համար
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը հրապարակել է Միքայել Մինասյանի հրապարակած դիմումի ու ԱԺ որոշումներից մեկի ներքո դրված Արարատ Միրզոյանի դրված...
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաստաբան. ԱԱԾ-ն պետք է Արարատ Միրզոյանին զրկի անձեռնմխելիությունից ու կալանավորի
Փաստաբան Ամրամ Մակինյանը գրում է. «…Ազգային անվտանգության ծառայությունը մեկ բան ունի անելու՝ հարուցել քրեական գործ, Արարատ...
Աղբյուր` Panorama.am
21:30
Արթուր Դանիելյան. Երևի ավելի լավ է չպատմեմ, թե ինչպես էր թուրքական ցանցի մի գործակալը մեր ԱԱԾ-ի միջոցով ծեծել տալիս մեկ այլ գործակալին
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է. «Ու, եթե ձեզ Միքայել Մինասյանի բացահայտումն է ապշեցուցիչ թվում,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Միքայել Մինասյանը հրապարակեց դիմումը, որի ներքո ստորագրված է Արարատ Միրզոյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամի իր էջում հրապարակեց դիմումը, որի ներքո 2007 թվականի նոյեմբերի 7-ին ստորագրել է ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Արփինե Հովհաննիսյան. Այս խայտառակությունից հետո մի բան փաստենք
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանի՝ թուրքական հատուկ...
Աղբյուր` Panorama.am
21:02
Աշոտյան. Ահա թե ինչու Արարատ Միրզոյանը արտասահմանյան ելույթներում չէր խոսում ցեղասպանության միջազգային ճանաչման մասին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Միքայել Մինասյանի սկանդալային բացահայտումից հետո հասկացա 3 բան. 1. Թե ինչու՞ ԱԺ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
20:15
Միքայել Մինասյան. Requiem/8. Փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին
Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել  Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ հրապարակած  Requiem/8-ը սկսում է...
Աղբյուր` Panorama.am
20:00
«Անգղերի ռեստորան»` Հայաստանում
Հայաստանում հանդիպում է անգղերի չորս տեսակ, որոնք ներաառված են Կարմիր գրքում՝ մորուքավոր, սպիտակագլուխ, սև և գիշանգղ տեսակները։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Մահացել է Ռոդշիլդների տոհմի ֆրանսիական ճյուղի ղեկավարը
Ֆրանսիացի բանկիր բարոն Բենջամին դե Ռոտշիլդը մահացել է Շվեյցարիայում 57 տարեկան հասակում: «Ֆրանս պերս»-ի հրապարակած տեղեկությունը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Չինաստանում պաղպաղակի մեջ կորոնավիրուս են հայտնաբերել
Չինաստանում՝ Տյանցզինի քաղաքապետարանում, մասնագետները պաղպաղակի խմբաքանակում կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերել: Sky News-ի տարածած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ազատամարտիկ, բժիշկ. Փաշինյանի ժամ առաջ հրաժարականը երկիրը տեղատվությունից, ցնցումներից դուրս բերելու լավագույն ճանապարհն է
12:36 27/12/2020

Ազատամարտիկ, բժիշկ. Փաշինյանի ժամ առաջ հրաժարականը երկիրը տեղատվությունից, ցնցումներից դուրս բերելու լավագույն ճանապարհն է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}