Քաղաքական 14:26 05/12/2020 Հայաստան

Սյունիքի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները պահանջում են Փաշինյանի հրաժարականը

Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու  ավագանու անդամները հանդես են եկել կոչով՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Այս մասին հայտարարությունը ներկայացված է Քաջարանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։ 

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանն ու Արցախը կանգնած են արհավիրքի առաջ, երկիրն աղետի շեմին է, վտանգված է Սյունիքը։ Պատերազմի առաջին օրերից Սյունիքը միասնական կերպով արժանապատիվ կռիվ է տվել ինչպես ճակատում, այնպես էլ՝ թիկունքում։ Այսօր ևս բոլոր համայնքները լուծում են լրջագույն խնդիրներ, որոնց մասին խոսելու առիթներ դեռ կլինեն։ Սյունիքի համար ճակատագրական այս օրերին բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան և չլուծված։ Սահմանի հետ կապված մի շարք հարցեր վիճելի են, Սյունիքի փրկության համար վճռորոշ այս փուլում, երբ պետք է ճակատագրական  որոշումներ կայացվեն, համայնքներն են շարունակում մնալ անվտանգությունը երաշխավորող հիմնական դերակատարները։

Մենք կորցրել ենք Արցախի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, տնտեսական ու հումանիտար բազում խնդիրներ, որոնց լուծման բեռը շարունակում է մնալ համայնքների ուսերին և իրականացվում է պատվով։ Այս ամենի համատեքստում,  նույնիսկ ամենափոքր թվացող հարցերը  չեն լուծվում պետական մակարդակում, քանի որ կառավարման ամբողջ համակարգն այս օրերին անգործության է մատնված։ Թշնամին հասել է Սյունիքի դարպասները։ Այս պահին մեր գերխնդիրը Սյունիքի պաշտպանությունն է, բնակչության անվտանգության ապահովումը։

Յուրաքանչյուր րոպեն թանկ է և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Ստեղծված իրավիճակում ամեն օր էլ ավելի ենք համոզվում, որ այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպառնացող աղետը, ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Սա քաղաքական շահարկումների խնդիր չէ, այլ հայրենիքի փրկության, Սյունիքի բնակչության անվտանգության ապահովման  հարցն է։ Մենք հասկանում ենք, որ վաղը կարող է շատ ուշ լինել, ուստի այս փուլում կարող և նվիրյալ ուժեր են պետք, որոնք պետք է գործեն հանուն Սյունիքի փրկության, երկիրն աղետալի վիճակից հանելու տրամաբանությամբ։ Այսպիսով, պետք է բոլորս ոտքի կանգնենք և ոչ ասենք այս կործանարար իրավիճակին»։

Պահանջին միանում են
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը,
Քաջարան համայնքի ավագանու անդամները՝
Արմեն Անդրեասյան
Կարեն Համբարձումյան
Սասուն Առաքելյան
Մերուժան Աթայան
Էրիկ Սաղաթելյան
Գարիկ Իսրայելյան
Դերենիկ Ստեփանյան
Արմեն  Հակոբյան
Կարինե Մակիյան
Մարինա Գևորգյան»,- նշված  է հայտարարության մեջ։

Պահանջին միացել է նաև Տաթև համայնքի ղեկավար՝ Մուրադ Սիմոնյանը, Տաթև համայնքի ավագանու անդամներ՝ Սեդրակ Հակոբյանը, Սևակ Գառնիկյանը, Գրիգոր Կարապետյանը, Գեսիկ Մաթևոսյանը, Գևորգ Բախշյանը, Մարտին Գերասիմյանը, Գուժ Մինասյանը:

Պահանջին միացել են՝ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, Սիսիանի համայնքի ավագանու անդամներ՝
Մարտին Հարությունյանը,
Արման Հարությունյանը,
Բագրատունի Ստեփանյանը,                                                                         
Հարություն Հայրապետյանը,                                                                         
Էդգար Հովհաննիսյանը,                                                                         
Հայկ Առաքելյանը,                                                                         
Վլադիմիր Պողոսյանը,                                                                         
Գևորգ Գևորգյանը

Պահանջին միացել են՝  Մեղրի համայնքի ղեկավար՝ Մխիթար Զաքարյանը,  Մեղրիի համայնքի ավագանու անդամներ՝ 

Աշոտ Ադամյանը,
Կարեն Ադամյանը,
Հարություն Ադամյանը, 
Գագիկ Գևորգյանը,  
Խաչատուր Գևորգյանը,  
Հրայր Զաքարյանը,  
Գարեգին  Հակոբյանը, 
Սուրեն Հայրապետյանը, 
Հարութ Հովհաննիսյանը, 
Կոստանտ Մարտիրոսյանը,  
Սամվել Միքաելյանը։

Պահանջին միանում են՝  Գորիս համայնքի ղեկավար՝ Առուշ Առուշանյանը,  Գորիս համայնքի ավագանու անդամներ՝ 
Արարատ Աղաբեկյանը,
Էրիկ Աղաջանյանը, 
Մհեր Արզումանյանը, 
Գարիկ Գևորգյանը, 
Դավիթ Դոլունցը, 
Կարեն Լազարյանը, 
Գուրգեն Հակոբյանը, 
Սամվել Մաքունցը, 
Մասիս Ղևոնդյանը, 
Արմեն Մկրտչյանը, 
Ոսկան Ոսկանյանը, 
Նարեկ Օրդյանը, 
Գրիգոր Կարապետյանը։

Պահանջին միացել է  Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։ 

 Պահանջին միացել են  Կապան համայնքի ղեկավար՝ Գևորգ Փարսյանը, Կապան համայնքի ավագանու անդամներ՝ 

Արեն Անտոնյանը, 
Վաչե Ասրյանը, 
Վահե Դանիելյանը, 
Շանթ Դավթյանը, 
Կամո Հարությունյանը, 
Կարեն Մարտիրոսյանը, 
Նապոլեոն Մեսրոպյանը, 
Ժան Մովսիսյանը, 
Վարդան Գևորգյանը,  
Վիլեն Գրիգորյանը, 
Մանաս Կարապետյանը, 
Իվան Կոստանդյանը, 
​Արա Մկրտչյանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:11
Թուրքիան ու Ադրբեջանը Կարսում զորավարժություն կանցկացնեն
Թուրքիան փետրվարի 1-12-ը Կարս քաղաքում մասշտաբային զորավարժություն կանցկացնի, որին կմասնակցեն նաև ադրբեջանցի զինվորականներ։ Լուրը հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ապօրինի կերպով բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամը. Սոս Հակոբյան
Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթի մասնակիցներից «Հայրենիք» կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
14:01
Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս երեք աճյուն
Այսօր աշխատում է որոնողական 5 խումբ 4 ուղղությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:38
Ճակատեն գյուղում բարձրացվել է ՀՀ-ում թերևս ամենաբարձր հայկական եռագույնը
Այսօր Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից թմբի վրա, համայնքի ղեկավարի օգնական Մհեր Ավետիսյանի նախաձեռնությամբ տեղադրվեց, և համայնքի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 17-20 աստիճանով
Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիույթուն, ճանապարհներին մերկասառույց։
Աղբյուր` Panorama.am
12:27
Ավտոերթ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
Քաղաքացիները նախաձեռնել են  ավտոերթեր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Մեքենաները տարբեր ուղղություններով շրջում են Երևանի փողոցներով,...
Աղբյուր` Panorama.am
11:56
«Infinity» բախվել է կայանած «Chevrolet»-ին, կան տուծաժներ
Հունվարի 16-ին, ժամը 22։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․...
Աղբյուր` Panorama.am
11:55
Իրավաբան. «Մեծ» գործակալի փոքրիկ օգնականները
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. ««Մեծ» գործակալի փոքրիկ օգնականները կամ Սահմանադրական դատարանի...
Աղբյուր` Panorama.am
11:55
17.01.2021. Կորոնավիրուսի 351 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2607 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք: Առողջացել է 157 մարդ։ Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Քաղաքագետ. Ավելի քան վստահ եմ, որ Արարատ Միրզոյանը միակ դավաճանը չէ մեր կառավարության մեջ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.  «Եթե արդեն ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնին են հասել, կնշանակի՝ երկիրը վխտում է տարբեր...
Աղբյուր` Panorama.am
11:54
Մելոյան. Ակնհայտ է՝ որևէ ԱԱԾ երբևէ չի կարող ընդունել կոնկրետ անձի իր գործակալ հանդիսանալու, ավելին՝ գործակալ ունենալու հանգամանքը
Սահմանդրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է. Օտարերկրյա գործակալները ցայտնոտի մեջ են. Սուրբ աթոռում նախկին դեսպան Միքայել...
Աղբյուր` Panorama.am
11:52
Թևան Պողոսյան. Հեռացի´ր հանուն Հայաստանի։ Հեռացե՛ք, գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը գրում է.  ««Մենք երկար խորհելու ժամանակ և...
Աղբյուր` Panorama.am
11:50
Տեղ համայնքում արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել
Սյունիքի մարզի Տեղ համայնքում արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել։ «Պատերազմով պայմանավորված  Սյունիքում...
Աղբյուր` Panorama.am
11:50
Հունվարի 14-ին ադրբեջանցիները գերեվարվել էին Հացի գյուղի բնակչին
Հունվարի 14-ին Հացի գյուղի բնակիչ Արա Գասպարյանը գերեվարվել է ադրբեջանցի զինվորականների կողմից: Այս մասին հայտնում է Արցախի Հանրային...
Աղբյուր` Panorama.am
11:48
ԱԱԾ. Ակնհայտ սուտ է
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն արձագանքել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, ըստ որի Միրզոյանը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Տիգրան Աբրահամյան. Թասիբի ճգնաժամ
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Բանավոր փոխըմբռնման» արդյունքում իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
11:46
Լարսում 340 բեռնատար է մնացել
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:49
Միքայել Մինասյան. Արարատ Միրզոյանը եթե էլի փորձի տափակաբանություններ դուրս տալ, պատասխանը չի ուշանա
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, արձագանքելով Արարատ Միրզոյանի հայտարարությանը, գրում է. «Լրտես վիժվածքն ընտրեց...
Աղբյուր` Panorama.am
22:41
Արարատ Միրզոյանի արձագանքը
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, ըստ որի...
Աղբյուր` Panorama.am
21:55
Իրավաբան. Արթուր Դավթյանը բավարար հիմքեր կգտնի՞ կալանավորման միջնորդությամբ ԱԺ գնալու համար
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը հրապարակել է Միքայել Մինասյանի հրապարակած դիմումի ու ԱԺ որոշումներից մեկի ներքո դրված Արարատ Միրզոյանի դրված...
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաստաբան. ԱԱԾ-ն պետք է Արարատ Միրզոյանին զրկի անձեռնմխելիությունից ու կալանավորի
Փաստաբան Ամրամ Մակինյանը գրում է. «…Ազգային անվտանգության ծառայությունը մեկ բան ունի անելու՝ հարուցել քրեական գործ, Արարատ...
Աղբյուր` Panorama.am
21:30
Արթուր Դանիելյան. Երևի ավելի լավ է չպատմեմ, թե ինչպես էր թուրքական ցանցի մի գործակալը մեր ԱԱԾ-ի միջոցով ծեծել տալիս մեկ այլ գործակալին
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է. «Ու, եթե ձեզ Միքայել Մինասյանի բացահայտումն է ապշեցուցիչ թվում,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Միքայել Մինասյանը հրապարակեց դիմումը, որի ներքո ստորագրված է Արարատ Միրզոյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամի իր էջում հրապարակեց դիմումը, որի ներքո 2007 թվականի նոյեմբերի 7-ին ստորագրել է ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Արփինե Հովհաննիսյան. Այս խայտառակությունից հետո մի բան փաստենք
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանի՝ թուրքական հատուկ...
Աղբյուր` Panorama.am
21:02
Աշոտյան. Ահա թե ինչու Արարատ Միրզոյանը արտասահմանյան ելույթներում չէր խոսում ցեղասպանության միջազգային ճանաչման մասին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Միքայել Մինասյանի սկանդալային բացահայտումից հետո հասկացա 3 բան. 1. Թե ինչու՞ ԱԺ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
20:15
Միքայել Մինասյան. Requiem/8. Փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին
Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել  Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ հրապարակած  Requiem/8-ը սկսում է...
Աղբյուր` Panorama.am
20:00
«Անգղերի ռեստորան»` Հայաստանում
Հայաստանում հանդիպում է անգղերի չորս տեսակ, որոնք ներաառված են Կարմիր գրքում՝ մորուքավոր, սպիտակագլուխ, սև և գիշանգղ տեսակները։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Մահացել է Ռոդշիլդների տոհմի ֆրանսիական ճյուղի ղեկավարը
Ֆրանսիացի բանկիր բարոն Բենջամին դե Ռոտշիլդը մահացել է Շվեյցարիայում 57 տարեկան հասակում: «Ֆրանս պերս»-ի հրապարակած տեղեկությունը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Չինաստանում պաղպաղակի մեջ կորոնավիրուս են հայտնաբերել
Չինաստանում՝ Տյանցզինի քաղաքապետարանում, մասնագետները պաղպաղակի խմբաքանակում կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերել: Sky News-ի տարածած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ազատամարտիկ, բժիշկ. Փաշինյանի ժամ առաջ հրաժարականը երկիրը տեղատվությունից, ցնցումներից դուրս բերելու լավագույն ճանապարհն է
12:36 27/12/2020

Ազատամարտիկ, բժիշկ. Փաշինյանի ժամ առաջ հրաժարականը երկիրը տեղատվությունից, ցնցումներից դուրս բերելու լավագույն ճանապարհն է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}