Հասարակություն 14:19 10/12/2020 Հայաստան

Ո՞ւմ հետ են մեր երեխեքի արյան գնով գործարք կնքել, ի՞նչ են արել. Անհետ կորած զինծառայողի ծնող

Անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին հավաքվել են Էջմիածնի զորամասի դիմաց: Նրանք երկու օր առաջ պաշտպանության նախարարությունում մինչև 02:00-ն սպասել էին Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին: Ծնողների ներկայացմամբ, իրենց փոխանցվել է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյանը զրուցել է նրա հետ, այսօր մարդիկ կգան զորամաս ու կպատասխանեն իրենց հարցերին:

Հարազատներից մեկը  կապ հաստատեց Արցախում ռուս խաղաղապահներից մեկի հետ՝ պարզելու, թե ե՞րբ են Զանգելանում որոնողական աշխատանքներ սկսեու իրենց երեխաներին գտնելու համար։ Խաղաղապահն ասաց,  որ համատեղ պայմանավորվածության արդյունքում այսօր որոնողական աշխատանքներ են սկսելու Հադրութի շրջանում, այնուհետև աշխատանքներ կլինեն նաև Ջաբրայիլում, Զանգելանում և Ֆիզուլիում։

Նա նշեց, որ չի կարող ասել, թե երբ կսկսվեն որոնողական աշխատանքները Զանգելանում։

«Մենք սպասում ենք մեր երեխաներին: Ծնողներս արդեն չենք դիմանում, արդեն դեղերն էլ մեզ չի օգնում: Թող պետությունը մտածի մեր երեխաների մասին»,- ասաց ծնողներից մեկը:

Մեկ այլ ծնող արձագանքեց. «Պետությունը չի մտածում մեր երեխաների մասին»:

Ծնողների հետ հանդիպեց հրամանատար Արսեն Աբգարյանը: Նա ասաց, որ իրեն հայտնել են՝ Կարմիր Խաչը երեկվանից Զանգելանի շրջանում սկսել է աշխատանքներ, իսկ ինքը հիմա պատրաստվում է գնալ Կապան, և եթե թույլատրեն, ինքը ևս կմասնակցի որոնողական աշխատանքներին։

«Ես մինչև վերջին պահը եղել եմ իմ զինվորականների հետ, ես իրենց հետ միասին այդ նույն տարածքում շրջափակման մեջ եմ ընկել։ Երկու օր հետո 22 զինծառայողի հետ միասին կարողացել ենք փրկվել և դուրս գալ»,- ասաց նա։

Հարցին՝ մյուս զինծառայողները ինչպե՞ս է ստացվել, որ չեն կարողացել փրկվել, հրամանատարն պատասխանեց․ «Թշնամու հետ մարտի ենք բռնկվել հանկարծակի, ով հասցրել փրկվել է, ով չի հասցրել՝ չի կարողացել փրկվի, կամ գերի է ընկել, կամ էլ փախել է մի ուրիշ կողմ: Այդ պահի դրությամբ չենք կարողացել իրենց որոնողական աշխատանքներն իրականացնել, որովհետև փախուստ է սկսվել, շրջափակման մեջ անկանոն կռիվ է սկսել»։

Ա. Աբգարյանն ասաց, որ այդ հատվածում մնացած զինծառայողներից գերեվարվածներ կան, թիվը  չի կարող ասել, տեսանյութերում տեսել ու ճանաչել են:

«Գեներալ-լեյտենանտն ասում է՝ երկու գրուպա են, կանչում է մի չոբանի, դնում է մյուս գրուպայի հետ, ինքն էլ մնում է այդ գրուպայի հետ։ Էդ գեներալ-լեյտենանտն ասում է՝ մենք իմացանք, որ էնտեղ տղերքը զասադի մեջ են, 3 ժամ բոյ են տալիս, ասում եմ՝ պարոն գեներալ-լեյտենանտ, ինչի՞ դու չգնացիր, ասում է՝ ես որ գնայի ինձ էլ կխփեին: Բա դու ո՞վ ես, արա։ 18 տարեկան զինվորը գնում, 11 հոգու  կյանք է փրկում ու զոհվում։

Էսօր ես իմ թոռանը, ում հայրը անհետ կորել է, հարցնում եմ՝ ի՞նչ առնեմ, ասում է՝ պապի ջան, ինձ ավտոմատ առ, գնամ պապայիս հետ թուրքերին կրակեմ, բայց գեներալն ասում է՝ ես գնային ինձ կխփեին, բա դու ինչի՞ համար ես այ գեներալ։ Ի՞նչ գեներալ: Ես պաշտպանության նախարարին եմ ասում, որ նման գեներալների պագոնները պոկեք, գցեք, զիբլանոցը։ Ժողովուրդ ջան, ձեր երեխեքին մի տվեք էդ գեներալներին, տանեն, սպանեն, տանեն թուրքի բերանը, իսկ իրենք փախնեն:

Ավելի լավ է գնան երկու տարի նստեն, քան գնան բանակ: Ի՞նչ բանակ: Գեներալ-լեյտենանտը չոբան է»,- զայրացած ասաց անհետ կորածի հայրը։

Մեկ այլ ծնող դիմելով Ա. Աբգարյանին ասաց.  «Տարար, երեխեքին բրախեցիր, թողիր փախար»:

Հրամանատարն ասաց, որ ինքը չի փախել, իսկ ծնողը պնդեց, որ նա չի մնացել շրջափակման մեջ, թողել փախել է:

«Իմ երեխին դու ես տարել, գնա այսքան ծնողի երեխեքին բեր, տուր: Կտամ, կսպանեմ: Ոչ դատվելուց եմ վախենում, ոչ էլ մեռնելուց: Անգրագետներ: Հավաքեցիք այսքան երեխաների,  տարաք գյուլի կրակի բերանը լցրեցիք… Այդ երեք անչափահաս երեխու երեսին ես ո՞նց նայեմ: Ի՞նչ անեմ՝ դե ասեք»,- ասաց ծնողներից մեկը:

Անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը  խոսեց գնդապետ Սամվել Ասատրյանի հետ, ով ասաց, որ գալիս է Էջմիածին:

«Նա խոստացել է այսօր մեր հարցերին պատասխան տա: Երկու օր առաջ պաշպանության նախարարությունում Մուրադովին սպասելիս ասել է, որ ինքը կգա ու կասի՝ երբ, ոնց: Սպասում ենք գա ու պատասխան տա»,- նշեց անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը:

Ծնողներիցվ մեկն ասաց, որ իրենց կեղտոտ գործերը կոծկելու համար  խեղճ ու կրակ ծնողներն խաբում են, ելքեր են որոնում, որ ժողովուրդը ձայն չհանի:

«Շատ մտածված ձևով տարել են, երեխեքին փուռն են գցել: Ոչ մի բան չեմ հասկանում ռազմագիտությունից, բայց հասկանում եմ, որ եթե ջոկատը տանում ես  կռվի, պետք է պատրաստ լինես վերջին ձևով: Ո՞վ է  տեսել առանց զրահաբաճկոնի, սաղավարտի, մի հատ ավտոմատով  գնաս, կանգնես թուրքի դեմը, կռիվ տաս: Իրենց տակը լիքը կեղտոտ բաներ կան, թող գան, բացահայտեն: Ո՞ւմ հետ են մեր երեխեքի արյան գնով գործարք կնքել, ինչ են արել: Թող գան ու մեզ պատասխան տան»,- վրդովված ասաց ծնողը:  



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ճանաչումից՝ հատուցում» խորագրով ավանդական ջահերով երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ եկել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայոց ցեղասպանության   109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Աղբյուր` Panorama.am
19:17
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»,- ասաց հոգևորականը՝ դիմելով  ոստիկաններին։...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
«Իմնեմնիմի»-ի  հաջորդ հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այս առիթով փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}