Քաղաքական 10:34 11/12/2020 Տարածաշրջան

Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունները՝ ԼՂ հակամարտության համատեքստում

ՌԴ ու Թուրքիան շարունակում են ակտիվորեն քննարկել ԼՂ հակամարտության հարցեր: Կողմերն ունեն նաև անհամաձայնություններ: Անորոշ է՝ ինչպիսի դիրքորոշում կորդեգրի Բայդենի վարչակազմը։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Վաշինգտոնը շատ հարցեր ունի ՌԴ միջնորդությամբ հրադադարի, ԼՂ հարցում Թուրքիայի դերակատարության մասին, օրերս հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը՝ ընդգծելով ԱՄՆ մտահոգությունները Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտության գոտի տեղափոխված օտարերկրյա զինյալների և տրամադրած զինամթերքի վերաբերյալ:

Վերլուծաբան Մայքլ Ռուբինը շեշտում է՝ եռակողմ հայտարարությունը զինադադար է, այլ ոչ խաղաղության պայմանագիր, որի մանրամասները պետք է որոշվեն բանակցային ճանապարհով: Խնդրահարույց է հատկապես, ըստ փորձագետի, Ադրբեջանի հետ Նախիջևանը կապող միջանցքի դրույթը, որը շատ հարցերի տեղիք է տալիս, ներառյալ միջանցքի վերահսկողության և այլ խնդիրների շուրջ: Այն խնդրահարույց է նաև Թուրքիայի ու ՌԴ հարաբերությունների համատեքստում:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անհանգստացնում է Հարավային Կովկասում թուրքերի հաստատման հարցը: Դա չի բխում Ռուսաստանի շահերից: Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի անդամ: Չեմ բացառում, որ ռուսները կարող են ներքաշվել շատ ավելի լայն հակամարտության մեջ: Եվ այդ դեպքում սա իսկապես վտանգավոր սցենար է, երբ ՌԴ հակամարտության մեջ է ՆԱՏՕ-ի անդամի հետ»,- ասում է նա:

Թուրքիայի նախագահի օգնական Իբրահիմ Քալին օրերս ընդգծել է, որ Անկարան համաձայն չէ ԼՂ հակամարտությունում Հայաստանի մոտեցումների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումների հետ: Նրա կարծիքով արևմտյան տերությունները պետք է որպես ձեռքբերում դիտարկեն Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայությունը:

«Եթե նրանք հարց բարձրացնեն ռուսների այնտեղ ներկայության մասին առաջիկա հինգ գումարած հինգ տարիներին, ապա առաջարկում եմ հիշել պատմությունը: Ռուսներն այնտեղ են ավելի քան 100 տարի: Եթե նրանք իսկապես մտահոգված են ՌԴ ռազմական ներկայությամբ, ապա կարող են խնդրել Հայաստանի կառավարությանը վերջ դնել ՀՀ-ում ռուսական ռազմակայաններին»,- ասել է նա:
Ղարաբաղն այսօր գտնվում է հիմնականում Ռուսաստանի վերահսկողության տակ, ասում է Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմ դե Վալն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Մոսկվայի համար այն ունի ռազմավարական նշանակություն, որը ՌԴ չի ցանկանում կորցնել, նշում է վերլուծաբանը:

Այսօր ԼՂ հարցը շարունակում է գտնվել ռուս-թուրքական երկխոսության կենտրում: ՌԴ ԱԳՆ տեղեկությամբ, դեկտեմբերի 10-ին ՌԴ ու Թուրքիայի արտգործնախարարների միջև կայացած հեռախոսազրույցում կողմերն ընդգծել են համատեղ դիտարկման կենտրոնի շրջանակներում ԼՂ-ում հրադադարի ռեժիմի ամրապնդման և երկու երկրների ջանքերը համակարգելու անհրաժեշտությունը՝ Հարավային Կովկասում իրավիճակի հետագա կայունացման համար:
Մայքլ Ռուբինի կարծիքով, սակայն, այսօր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը պարունակում է սպառնալիքներ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ինքնիշխանությանը՝ հաշվի առնելով ռուսական և թուրքական ռազմական ներկայությունը:

«Ալիևը կարող է խոսել հաղթանակի մասին, բայց նա հիմնականում կորցրել է Ադրբեջանի ինքնիշխանությունը: Միևնույն ժամանակ, հատկապես հայկական ընդդիմության շրջանում գոյություն ունեն մոտեցումներ, որ եթե Թուրքիայի և Ադրբեջանի պատճառով առկա են անվտանգության սպառնալիքներ, ապա, միգուցե, հնարավոր է անվտանգություն ձեռք բերել՝ ավելի սերտ հարաբերություններ հաստատելով ՌԴ-ի հետ, անգամ ՀՀ-ի ինքնիշխանության հաշվին»,- նշում է Ռուբինը:

Նա այս առումով կարևորում է ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում: Ըստ նրա, Վաշինգտոնը դասեր քաղեց Թրամփի ու Օբամայի օրոք այս տարածաշրջանի խնդիրներն անտեսելուց, սակայն նոր վարչակազմի մոտեցումներն այս հարցերում դեռևս պարզ չեն: Պատրաստ է արդյոք Բայդենի կառավարությունը քայլեր ձեռնարկել՝ Մինսկի խմբի շրջանակում Թուրքիային և Ռուսաստանին սաստելու համար: Արդյո՞ք այս քայլերը ուշացած չեն և արդյո՞ք հետաքրքված կլինի ամերիկյան նոր վարչակազմն այս տարածաշրջանի հարցերով՝ հաշվի առնելով ԱՄՆ առջև ծառացած բազմաթիվ ներքին և արտաքին մարտահրավերները: Այս և նմանատիպ շատ այլ հարցեր, ըստ Ռուբինի, դեռևս մնում են անորոշ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:15
«Ջալալ Հարությունյանի մեկնաբանության մեջ մի բան մտահոգեց» Տիգրան Աբրահամյան
«Հենակետ»  վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «ՊԲ նախկին հրամանատար, ներկայումս ՊՆ...
Աղբյուր` Panorama.am
23:06
«Կոնցեռն դիալոգ»-ը կօգնի հանրահավաքի չմասնակցելու համար գործատուի կողմից հետապնդումների ենթարկվող աշխատակիցներին
«Կարող եք դիմել մեզ՝ հանդիպման օրվա և ժամվա մասին պայմանավորվելով +060 27 8888 հեռախոսահամարով»
Աղբյուր` Panorama.am
22:10
«Մի հայի պատմություն. Արա Սաղաթելյան»
«Այս ֆիլմը Արա Սաղաթելյանի մասին է: Այն մարդու մասին, ով հայ-ադրբեջանական տեղեկատվական պայքարի առաջնորներից մեկն է և որի մասին փաստերով...
Աղբյուր` Panorama.am
21:23
Վանաձորում վարչական ռեսուրսի ողջ կարողությամբ «մարդահավաք» է իրականացվում վաղվա հանրահավաքի ու երթի համար. Մարուքյան
Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը գրել է. «Վանաձորում վարչական ռեսուրսի ողջ կարողությամբ «մարդահավաք» է...
Աղբյուր` Panorama.am
20:43
Վաղը բռնի ուժով հրապարակ բերված ժողովրդին Նիկոլը կբերի նախագահի նստավայր. Նաիրա Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է. «Նիկոլի ու սորոսական խունտայի հերթական մյուզիքլը...
Աղբյուր` Panorama.am
20:23
ԱԱԾ-ն առանց հիմնավորման Սաղաթելյանին արգելել է հանդիպել իր անչափահաս երեխայի հետ. Գոհար Մելոյան
«Գործ ունենք քաղբանտարկյալի դասական կարգավիճակի հետ, երբ ծանութանում ենք գործի հիմքում ընկած իրավաբանական և փաստական...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հայրենիքի փրկության շարժում. Մարտի 1-ի հանրահավաքը կկայանա ժամը 18։00-ին Բաղրամյան պողոտայում
«Համախմբե՛նք մեր ուժերն ու վճռականորեն հասնենք դավաճանի հեռացանը»։
Աղբյուր` Panorama.am
19:30
Վատիկանում Գրիգոր Նարեկացուն նվիրված հիշատակի արարողություն է իրականացվել . Արևելք
«Արևելք»,- պարբերականը գրում է. «Երէկ Վատիկանի  մէջ տեղադրուած Սբ. Գրիգոր Նարեկացիի արձանին մօտ տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
19:22
Թուրքական ԶԼՄ-ները գալիս են Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու․Wargonzo
Wargonzo տելեգրամյան ալիքը, հղում անելով իր ստամբուլյան աղբյուրներին, գրում է, որ թուրքական ԶԼՄ-ները պատրաստվում են լուսաբանել Նիկոլ Փաշինյանի՝...
Աղբյուր` Panorama.am
19:19
Սաղաթելյանի ձերբակալությամբ ծառայություն է մատուցվում Հայաստանի իշխանությունների ադրբեջանաթուրքական պարտնյորներին. Ռուբեն Մելիքյան
«Շատ մեծ հումոր կարելի է տեսնել այն մեղադրանքի մեջ, որն առաջադրվել է Արա Սաղաթելյանին, դա այն է, որ օգտվել է ինչ որ մի ծրագրից, սա...
Աղբյուր` Panorama.am
18:56
«Ուրեմն լսիր, իմ տված հարկերի հաշվին ֆռֆռացող նախարար»
Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է. «Ուրեմն կապիտուլյացիան ստորագրելուց հետո էսպիսի մի կերպար է հայտնվել...
Աղբյուր` Panorama.am
18:28
Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է
Այսօր հանճարեղ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է
Աղբյուր` Panorama.am
18:17
Հիմա ժողովներ են, որ վաղը՝ մարտի 1-ին, Նիկոլի համար գլխաքանակ ապահովեն. Գեղամ Մանուկյան
ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կիրակի է, բայց կառավարությունը, նախարարությունները, պետական համակարգն այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:59
Արմեն Չարչյան. Իշխանությունը երեք տարում ձևավորեց միայն ապազգային գաղափարախոսություն
«Մեր հասարակությունը հիվանդ է, ցավ է ապրում, ցավ է ապրում դեռևս 2018 թվականի մայիսից, այդ ցավը պետք է ամոքել»,- Բաղրամյան պողոտայում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Շնորհակալ եմ բանակին, որ այս թեժ օրերին կանգնեց ժողովրդի կողքին. Աննա Մայիլյան
«Ուղղակի չենք կարող չլինել մեր բանակի կողքին, խոնարհվում եմ այն մարդկանց առաջ, ովքեր կերտեցին այդ հզոր ինստիտուտը։ Չկա հայրենիք առանց հզոր...
Աղբյուր` Panorama.am
17:25
Գեղամ Նազարյան. Վաղը ով գնա-կանգնի այնտեղ՝ աջակցում է այն բայրաքթար արտադրողին, որը սպանեց իմ որդուն, մեր որդիներին
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանը Բաղրամյան պողոտայում մեկնարկած Հայրենիքի փրկության շարժման...
Աղբյուր` Panorama.am
17:00
Մի հայի պատմություն. Արա Սաղաթելյան. Այսօր երեկոյան՝ Armnews-ի եթերում
Արմնյուզ հեռուստաընկերությունը պատրաստել է ֆիլմ անազատության մեջ գտնվող Արա Սաղաթելյանի մասին։ Ֆիլմում մեդիաոլորտի ներկայացուցիչները...
Աղբյուր` Panorama.am
16:58
Ստորագրահավաք՝ քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին ապօրինի կալանքից անհապաղ ազատ արձակելու պահանջով
«Փաստում ենք, որ Արա Սաղաթելյանը հետպատերազմյան Հայաստանի Հանրապետության առաջին քաղբանտարկյալն է»։
Աղբյուր` Panorama.am
16:53
Քաղաքագետ. Դիակը շատերին է ձեռնտու, բայց արդեն անկարող է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Դիակն այս փուլում  ձեռնտու է Ռուսաստանին, որովհետև առանց Հայաստանի շահը հաշվի առնելու,...
Աղբյուր` Panorama.am
16:36
Վալերիյ Օսիպյանը ոստիկանությանը հորդորում եմ մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին. Hraparak.am
«Դա իմ ցանկությունն է, ես Ձեզ ասում եմ՝ յուրաքանչյուր ծառայող իր մեջ պետք է գնահատական տա տվյալ իրավիճակին»:
Աղբյուր` Panorama.am
16:32
Մեր թշնամու նպատակը մեկն է՝ ամբողջովին ոչնչացնել հայությունը. Լարիսա Ալավերդյան
ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի՝ «Երազ մի երկիր Հայրենիք» երգի կատարմամբ Բաղրամյան պողոտայում մեկնարկեց Հայրենիքի փրկության...
Աղբյուր` Panorama.am
16:30
ԱԱԾ-ն հասկանու՞մ է, թե ինչ աղետի է տանում մեզ դավաճանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«...Ինչպե՞ս է հնարավորել անտեսել Բանակի դիրքորոշումը»։
Աղբյուր` Panorama.am
16:26
Արա Սաղաթելյանը շատ վտանգավոր է Հայաստանի թշնամիների համար. Վրթանեսյան
«Պատրվակ էր պետք այս իշխանություններին ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին երկար ժամանակով փակելու համար։ Նա անօրինական,...
Աղբյուր` Panorama.am
14:31
Արսեն Բաբայան. Արա Սաղաթելյանը պետք է անհապաղ ազատ արձակվի
«Արա Սաղաթելյանը քաղբանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի»։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ,...
Աղբյուր` Panorama.am
14:29
Փաստաբան. «Մինչ երեք անչափահաս երեխաների հայրն անազատության մեջ է, Гагик Согомонян кайфует»
Ֆեյսբուքյան կեղծ օգտատեր Գագիկ Սողոմոնյանի գործով կալանավորված Արամ Սարգսյանի փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է. «Այս կիրակի օրով...
Աղբյուր` Panorama.am
14:24
Արմեն Աշոտյան. Թե ինչպես է իշխանությունը լքել արտաքին քաղաքական խրամատը
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց՝ զավեշտալի փաստ է...
Աղբյուր` Panorama.am
14:07
Արցախի ԱԳՆ. Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի
Արցախի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր ժողովրդի ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
13:47
Արմեն Սարգսյան. Ադրբեջանի կողմից հայատյացության քաղաքականությունը դրսևորվեց նաև վերջին պատերազմում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով սումգայիթյան ողբերգության 33-րդ տարելիցի կապակցությամբ։ ՀՀ նախագահի աշխատակազմի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}