Քաղաքական 13:28 11/12/2020 Հայաստան

Արագած Ախոյան. Ալիևը նվաստացում է մինչև վերջ ոչ հայ ժողովրդին, այլ այս հիմար իշխանությանը

«Կենսագրություն, պատմություն չունեցող պետության ղեկավար Ալիևը  շքերթի ժամանակ Հայաստանին ուղղված բաներ է հայտարարում, այդ իրավունքը նրան տվել է Նիկոլ Փաշինյանը, գիտեն, որ մենք փաստացի իշխանություն չունենք»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։

Նա նշեց, որ Հայաստանի դարպասները բաց են, ադրբեջանական զինվորները սահմաններն են առաջ բերում, քանի որ իշխանություն չկա, «վարչապետ» Փաշինյանն իր դիրքերը հանձնել է նաև քաղաքական դաշտում»։

Ա. Ախոյանը հարցով դիմեց Նիկոլ Փաշինյանին, թե ինչո՞ւ չի պատասխանել Ալիևին. «Մամուլի քարտուղարի մակարդակով է պատասխանում։ Այո, մամուլի քարտուղարից ցածր եք, ի զորու չեք Ադրբեջանի նախագահին պատասխանել»։

«Այս ազգին մինչև վերջ ստորացրել եք, ինչո՞ւ չեք պատասխանում Ալիևին։ Պարտավոր են պահել մեր երկրի պատիվը, բայց ո՞նց պահեն այդ անպատիվները, դուք ի՞նչ պատիվ, թասիբ ունեք, ի՞նչ մարդ եք։ Մարդ չեք, հայի տականքն եք, որ այսօր այս ազգին հասցրեցիք այս վիճակի։

Ալիևին պետք է պետության ղեկավարի կողմից պաշտոնական պատասխան տրվեր, բայց գլուխները կախած ո՞նց  տան, ո՞վ է  ի վիճակի տալու, այն մարդը, ով, երևի,  գործարքների մեջ է մտե՞լ։ Չի կարող պատասխան տա, նրա դիմաց այնքան բան կդնի, որ ժողովուրդն  արդեն ուղղակի սամասուդ կանի։ Նրանք էլ փաստեր ունեն,  հենց այնպես չէին խոսի։ Նվաստացում է մինչև վերջ ոչ հայ ժողովրդին, այլ այս հիմար իշխանությանը»,- ասաց Ա. Ախոյանը։

Նրա խոսքով, պաշտոնյաները,  իշխանական պատգամավորները դեռ իրենց պատիվը փրկելու ժամանակ ունեն, պատգամավորները պետք է դուրս գան խմբակցությունից,  կանգնեն այն ուժերի կողքին, որոնք ի վիճակի են բան փոխել։

«Այնքան խորը բաժանեցին հնի ու նորի, որ այսօր չի միաձուլվում։ Գոյություն ունի երրորդ ուժ, մասնակցելու է բոլոր քաղաքական պրոցեսներին, փորձելու է երկիրը դուրս բերել այս վիճակից։
Երբ խոսում ենք հներից, միանգամից հիշում եմ Լևոն Տեր –Պետրոսյանին։ Երբ որ խսում ենք թալանից, հիշում եմ 90-ականների թալանը, խորհրդային միության հարստությունը մսխվեց»,- նշեց Ա. Ախոյանը։

Նա ասաց, որ 60-70 հազար մարդ փողոցում  գոռում է «Նիկոլ, դավաճան»։  Ըստ Ա. Ախոյանի, պետք է իրավապահ մարմիններն անմիջապես ուսումնասիրեն բոլոր փաստերը, քրեական գործ հարուցեն  վարչապետի, նրա վարչակազմի նկատմամբ։

«Պետք է շուտ արվի, այլապես գնալով կորցնում ենք»,- նշեց նա։

Նախկին պատգամավորը վստահ է՝ այսօրվա պատկերը Փաշինյանի վարած 2,5 տարվա քաղաքական հետևանքն է։ Նա  ասաց, որ միտումնավոր  հասցրել են պարտության, մինչև այդ ժողովրդի մեջ տարածելով ատելություն, նաև՝ «Երկրապահին» թուլացնելով։

«Մարտի դաշում էլեմենտար ռադիոկապ չունեին, ոչ կոմպիտենտ հրամանատարներ էին, պատերազմից չհասկացող կերպարներ։ Զոհված զինծառայողների ընտանիքներին եմ ասում՝ ձեր երեխաների գլուխները կերել են, չեն կարողացել մարտը կազմակերպել, տարել  ու թողել են թշնամու թիրախում։  Բազմաթիվ ապացույցներ ունենք, քանի հազար վկա է պետք, բերեմ։
Այնտեղ, որտեղ հրամանատարները դեռ 1990-ականներին հաղթանակ կերտողներին էին, ամուր  պահել են դիրքերը, ճեղքում չի եղել։

Հարավից եկան, պտտվեցին, մտան Շուշի։ Այս ի՞նչ հեքիաթ է, ֆանտաստիկայի ժանրից է։
Երբ հայտարարեցին՝ Շուշին ընկել է, կապով Շուշիում գտնվող տղաների հետ ենք խոսում, ասում են՝ ինչ ընկնել, նստած սուրճ ենք խմում, թեև պատերազմական վիճակ է, կան դիվերսիոն խմբեր։
Շատերը հետնահանջի հրահանգով են դուրս եկել։ Սա պլանավորված էր։ Ուղղակի հանձնման պրոցեսը պետք է շուտ լիներ, բայց ի պատիվ հայ զինվորի, դիմադրում էին թշնամուն»,- պատմեց Ա. Ախոյանը։

Նա զարմացած է, որ Սասուն Միքայելյանը դեռ «Իմ քայլը» խմբակցության անդամ է. «Պարոն Միքայելյան, էս հլը դուք «Իմ քայլո՞ւմ» եք։ Ուրիշ բան չունեմ ասելու։ «Երկրապահի» ինստիտուտը քանդվեց պլանավորված, որպեսզի այս պատերազմում չկարողանան ինքնակազմակերպվել, և այն հզոր ուժը, որ կանգնած էր բանակի կողքին, այլևս գոյություն  չունենա։

Դիտավորյալ է արվել։ Դիտավորրյալ, տուշոնկա-մուշոնկա հա՞։  Գետինը մտնեք, գնացեք, կերեք այդ տուշոնկաները, թուրքի խրամատներում են, կերեք, կշտացեք։  Ամոթ  ձեզ, որ նման մարդկանց, գեներալիտետին, որոնք պատերազմ էին հաղթել, դրեցիք ու նվաստացրեցիք։ Բայց նրանք հերոս էլ մնացել են։

Բաժանեցին սև ու սպիտակի, «գալուբոյներին» դրեցին իշխանության մեջ, սոռոսներ, ինչ զիբիլներ, ազգը բզռտեցին, հիմա էլ, ոնց որ, արյուն են ուզում հա՞»,- նշեց Ա. Ախոյանը։

Ըստ նրա, միակ փրկությունը Փաշինյանի հեռանալն է. «Գետնից ցածր ես, էլ տեղ չունես իջնելու։ Վերջին վարտությո՞ւնն ես ուզում անել ժողովրդին»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:55
Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնն է
Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում։
Աղբյուր` Panorama.am
09:47
Իսրայելն է կանգնած Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների սպա Խոդայի սպանության հետևում.
Իսրայելի իշխանություններն ԱՄՆ-ի վարչակազմին ծանուցել են, որ իրենք են կանգնած Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Հրապարակ». Լին Թրեյսիի այցի ԱՄՆ դեսպանի այցի օրը Սյունիք են այցելել նաև ՌԴ դեսպան Կոպիրկինը և ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մայիսի 24-ին հերթական այցով եղել է Սյունիքում։ Այս այցերը,...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Ժողովուրդ». ԱԱԾ-ն Տոնոյանի հարազատների բնակարանից դեռևս 7 ամիս առաջ առգրաված զենքերը հետ է վերադարձրել իրենց
ԿԳԲ-ի պադվալում են գտնվում Դավիթ Տոնոյանը, Ստեփան Գալստյանը, Ավետիք Մուրադյանը։
Աղբյուր` Panorama.am
09:36
«Փաստ». Նիկոլ Փաշինյանը Սամվել Բաբայանի միջոցով փորձում է շանտաժի ենթարկել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին
««Միասնական հայրենիք» կուսակցությունում ներկայումս բավական լարված մթնոլորտ է, կան ընդգծված բևեռացումներ»։
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մոսկվայի ակտիվություն Արցախի հարցով լինելու է
«Թե ինչպես Մոսկվան կարձագանքի հետագա զարգացումներին, պարզ կդառնա առաջիկայում»։
Աղբյուր` Panorama.am
09:32
«Հրապարակ». Արարատ Միրզոյանն է կտրուկ հրահանգել՝ վայրկյան առաջ մաքրել շենքն Արցախի դրոշներից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԳՆ-ի մոտից ցուցարարների հեռանալուց 5 րոպե անց ԱԳՆ աշխատակիցները սկսել են քերել շենքի...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Փաստ». Առանձին տնօրեններ հանձնարարել են կազմել ընդդիմության ակցիաներին մասնակցող աշակերտների ցանկը
«Փաստ» թերթը գրում է. «Ընդդիմության կողմից անցկացվող անհնազանդության տարբեր ակցիաներից ու բազմահազարանոց երթերից...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Ժողովուրդ». Սոչիաբնակ հայի գործը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձել է վերագրել իրեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա ապրիլի 22-ին Հայաստանում տեղի էր ունեցել ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի հուշարձանի...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Հրապարակ». Այսինքն, Ալիևը ստիպված է լինելու բանակցել Արցախի իշխանությունների հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսելյան հանդիպումից մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ իշխանամերձ աղբյուրի, ԵԽ...
Աղբյուր` Panorama.am
08:40
ԵՄ-ն հայտարարել է, որ սառեցրել են ՌԴ Կենտրոնական բանկի մոտ 23 միլիարդ եվրոյի ակտիվները
ԵՄ երկրներն արգելափակել են ՌԴ Կենտրոնական բանկի ակտիվները մոտ 23 մլրդ եվրոյի (24,5 մլրդ դոլարի) չափով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով...
Աղբյուր` Panorama.am
08:25
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մադամ Տյուսոյի թանգարան
Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի մոմե արձանները վերամիավորվել են թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանում: Այս...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սենեգալի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով 11 նորածին է մահացել
Սենեգալի Տիվաուան քաղաքի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով 11 նորածին է  մահացել: Այս մասին հայտնել Է BFM TV հեռուստաալիքը ՝...
Աղբյուր` Panorama.am
08:00
Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
00:02
Խնդրում ենք լինել մեր կողքին և միասին պայքարենք հանուն արդարության. Կարին Տոնոյան
«Մայիսի 26-ին ժամը 11-ին ծնողներով կդիմենք ԲԴԽ-ին և կպահանջենք դատավարությունը շարունակել դռնբաց կարգով, թուլատրելով և ծնողներին, և լրագրողներին մասնակցել նիստերին»։
Աղբյուր` Panorama.am
23:15
Ինչո՞ւ 2020 թ. օգոստոսի 25-ին աճապարեցինք միանալ Կրոնական ազատության միջազգային դաշինքին
«Ազգային օրենսդրությամբ իմպերատիվ արգելվում է ձեռք բերել որևէ պայմանավորվածություն, ընդունել որևէ օրենք, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի կազմում ...»։
Աղբյուր` Panorama.am
23:03
Եթե Ալիևից չեք վախենում, եկեք նիստին ու ստորագրեք այդ հայտարարության տակ․ Իշխան Սաղաթելյան
«Դուք ամեն օր ապացուցում եք, որ հայ ժողովուրդը ոտքի է կանգնել»,- այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
23:01
Արցախը նման վիճակի հասցրած, հազարավոր զոհեր տված մարդն այսօր նորից սկսել է նույն պրիմիտիվ դիսկուրսը. Վարդևանյան
«Մենք մի բան պետք է ֆիքսենք՝ այլևս երբեք Հայաստանի ամենաբարձր պաշտոնյան  իրեն թույլ չի տալու նման բառերով խոսել, իսկ ով նման բառերով...
Աղբյուր` Panorama.am
22:46
Սուրեն Սարգսյան. Հիմա ուշադրություն
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Վերջին շաբաթների ընթացքում ասել եմ, որ. 1. Միրզոյանի վաշինգտոնյան այցը ֆիասկո էր: 2....
Աղբյուր` Panorama.am
22:37
Մեր հայրենիքը վտանգված է, ոտքի կանգնե՛ք․ Էռնա Յուզբաշյանի ուղերձը՝ ԱՄՆ-ից
 «Իմ սիրելի հայեր, մարդուն հատուկ է սխալվելը և մենք սխալվեցինք, մեր ժողովուրդը սխալվեց։ Իմաստուն ազգս, որը տվել է աշխարհին հայտնի...
Աղբյուր` Panorama.am
21:36
Մոսկվան տեսնում է ԵՄ-ի կողմից Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություններին միջամտելու փորձեր
Մոսկվան տեսնում է ԵՄ-ի կողմից ամենաբարձր մակարդակով համառ փորձեր՝ միջամտելու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնագրերի...
Աղբյուր` Panorama.am
21:16
Երթ՝ Գարեգին Նժդեհի հրապարակից դեպի Ֆրանսիայի հրապարակ
Գարեգին Նժդեհի հրապարակից քաղաքացիները քայլերթ իրականացրեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Այդ ընթացքում հնչում էին  պայքարին միանալու կոչեր,...
Աղբյուր` Panorama.am
21:00
Էս երկրում անտերություն է՝ իշխանություն չկա․ Իշխան Սաղաթելյան
«Այսօր ոստիկանական պատնեշի թիկունքում  հավաքվել ԱԺ-ում  իրենց  ծափ էին տալիս,  հույս էին տալիս, մի քիչ էլ դուխ էին...
Աղբյուր` Panorama.am
20:32
Վրաստանից ամենից շատ մեկնում են Թուրքիա և Ռուսաստան
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի առաջին եռամսյակում Վրաստանից արտերկիր է մեկնել 261,4 հազար վրացի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հաղորդակցությունները Բաքվին առանձնապես պետք չեն, խնդիրը Հայաստանի տարածքի մասնատումն է․ Արտակ Զաքարյան
«Այսօր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում էլի շարունակել է իր ոճի՝ մանիպուլատիվ, պոպուլիստական և անհիմն վտանգավոր հայտարարությունների  շարքերը՝...
Աղբյուր` Panorama.am
20:01
Էշի՝ Հեյդարիկի, հետ հանրահավաքի եկած իջևանցու ելույթը
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության նախաձեռնած հանրահավաքը  մեկնարկեց Գարեգին Նժդեհի հրապարակում։ Առաջին խոսքի...
Աղբյուր` Panorama.am
19:45
ԱԽ նիստ Արցախում՝ ԵԽ նախագահի խիստ անընդունելի հայտարարության հետ կապված
Ընդառաջելով մայիսի 24-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների՝ Հանրապետության նախագահին ուղղված նամակին՝...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են գերեվարված մեկ զինծառայողի արտահանձնման մասին
Ադրբեջանում հայտարարել են, որ ապրիլի 23-ին անհայտ հանգամանքներում հայ-ադրբեջանական սահմանը հատած և գերեվարված զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին...
Աղբյուր` Panorama.am
19:15
Վրաստանը կշարունակի ընդունել-տեղավորել ուկրաինացի փախստականներին
Վրաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատար Անդրեյ Կասյանովը հայտնել է, որ դեսպանությունն ակնկալում է, որ հունիսի 1-ից կլուծվի Վրաստանում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}