Քաղաքական 23:14 11/12/2020 Հայաստան

Արմեն Գևորգյան. Ինչպես լուծել իշխանության հարցը

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.

«Երկրում անիշխանություն է։ Գնահատականներում պետք է լինել շատ հստակ։ ինչքան էլ որ գործող կառավարության ղեկավարը խոսի ընդդիմության մոտ ժողովրդական աջակցության պակասի մասին, այդ նույն ժողովրդական աջակցությունը ակնհայտորեն բացակայում է նույն իշխանության մոտ։ Սա փաստ է, որը պետք է ընդունել։ Պետք է հասկանալ նաև, որ մենք ունենք ժամանակի խիստ սղություն։ Ես որոշեցի այս ամենը գրել՝ Բաքվում երեկ հնչած հայտարարություններից հետո։

Մեր երկրում պետք է լուծվի իշխանության հարցը։ Այն պետք է լուծեն կա’մ հենց իրենք՝ իշխանությունները, կա’մ միացյալ ընդդիմությունը։ Այն չի լուծելու փողոցը՝ 2018 թվականի նմանությամբ։ Այսօր փոխվել են հասարակական հարաբերությունների ձևաչափերը և դրանք ձևավորող գործոնները։

Այսպիսով, կա ընդամենը մի քանի ելակետ՝ նոր իշխանության ձևավորման համար.

1 Նիկոլ Փաշինյանը հեռանում է վարչապետի պաշտոնից՝ ցանկացած պարագայում, և պետական շահը պահանջում է, որ դա լինի հնարավորինս արագ։ Պետական շահի այս գիտակցումը իշխող խմբակցության և միասնական ընդդիմության ամենամեծ ընդհանրությունը պետք է լինի։ Որքան արագ նա հեռանա, այնքան մեծանում են իշխանության՝ խաղաղ և հանդարտ փոխանցման հնարավորությունները։ Որքան արագ նա հեռանա, այնքան մեծանում է նրա թիմի քաղաքական կենսունակության և հեռանկարի հնարավորությունները, այդ թվում՝ հաջորդ կառավարությունների ձևավորման պարագայում։
2 Բացառվում են բոլոր ռեպրեսիվ և ոչ դեմոկրատական մեխանիզմները այլակարծության դեմ։
3 Նոր կառավարությունը պետք է ձևավորվի բացառապես լեգիտիմ, սահմանադրական ճանապարհով։
4 Երբ խոսվում է անցումային կառավարության մասին, դա չի ենթադրում կառավարություն՝ միայն ընդդիմության մասնակցությամբ։
5 Նոր կառավարության ունակությունը՝ արագ ապահովել Ռուսաստանի հետ արդյունավետ և ճիշտ երկխոսություն։
6 Պետք է տեղի ունենան նոր խորհրդարանական ընտրություններ՝ հանդարտ, հավասար և մրցակցային պայմաններում, 9-12 ամսից ոչ շուտ։

Հնարավոր սցենարները

Սցենար առաջին.

Գործող խորհրդարանական մեծամասնությունը նոր կառավարության ձևավորումը պատվիրակում է ընդդիմության միասնական թեկնածուին, ինչպես դա եղավ 2018-ին՝ արտահերթ ընտրությունների հստակ պարտավորությամբ, իսկ մինչ այդ՝ հանդարտ, աշխատանքային մթնոլորտի ապահովման երաշխիքներով։

Սցենար երկրորդ.

Խորհրդարանում ձևավորվում է նոր խորհրդարանական մեծամասնություն՝ տարբեր խմբակցությունների և անկախ պատգամավորների մասնակցությամբ, ինչը ենթադրում է գործող մեծամասնության կազմալուծում, սակայն չի բացառում նրա գործունեության շարունակությունը ավելի փոքր կազմով։ Նոր մեծամասնությունը առաջադրում է վարչապետի իր թեկնածուին։ Քննարկման առարկա է դառնում խորհրդարանի ղեկավարության նոր կազմը և ընդդիմության մասնակցությամբ նոր կառավարության կազմավորումը։

Սցենար երրորդ.

Այս պահին գործող խորհրդարանական մեծամասնությունը նշանակում է նոր վարչապետ՝ դարձյալ նույն պայմանով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ 9-12 ամսվա ընթացքում։ Այս դեպքում հիմնական խնդիրը լինելու է Իմ Քայլի կառավարության հանդեպ հանրային վստահության բացակայությունը։ Չի բացառվում, որ այս կառավարությունը ձևավորվի ընդդիմության մասնակցությամբ կամ դառնա տեխնոկրատների, պրոֆեսիոնալների կառավարություն։

Ինչպես տեսնում ենք, չորրորդ սցենար պարզապես գոյություն չունի։ Առավելագույնը կարող են լինել դետալներ, նյուանսներ։

Հիմա՝ քայլերի մասին.

1. Ստեղծված իրավիճակում խորհրդարանական մեծամասնությունը չի կարող շարունակել ապրել այնպես, կարծես ոչինչ չի կատարվել։ Դա կլինի ամենամեծ վատությունը պետությանը և ամենամեծ ռիսկը՝ հենց իրենց համար։ Հետևաբար՝ խորհրդարանական մեծամասնությունը պետք է հայտարարի բանակցությունների պատրաստակամության մասին։ Միջնորդ կարող է լինել երկրի նախագահը։
2. Միացյալ ընդդիմությունը նույնպես հայտարարում է նույն ձևաչափով բանակցային պատրաստակամության մասին։
3. Նախագահը հայտարարում է միջնորդ դառնալու՝ իր պատրաստակամության մասին։
4. Մինչև դեկտեմբերի 20-ը ընտրվում է նոր վարչապետ։ Մինչև դեկտեմբերի 25-ը ձևավորվում է նոր կառավարություն։

Եթե այս ամենը չի կատարվում, մենք մտնում ենք քաղաքական անկայունության և անորոշությունների խոր ճգնաժամ, որտեղ պրոցեսներն արդեն չեն ընթանալու կանխատեսելիության և քաղաքական կոռեկտության պայմաններում, այլ՝ սպոնտան և վտանգավոր ձևերով։ Նա, ով կխանգարի իմ նշած հանգուցալուծման պրոցեսներին, կկրի ուղիղ պատասխանատվություն՝ մեր քաղաքացիների հետագա դժբախտությունների համար։

Հիմնական խնդիրն է՝ առավելագույնս արագ ձևավորել նոր կառավարություն։ Քաղաքացիներին ամանորյա ուղերձով պետք է դիմի նոր վարչապետը։ Սա ունի պատմական հոգեբանական նշանակություն։ Չի կարելի պարտության հոգեբանությունը տեղափոխել հաջորդ տարի։

Հնարավոր չէ, որ հազարավոր մարդկանց մահվան և տասնյակ հազարավոր վիրավորների պատճառ դարձած, ազգային աղետի պատճառ դարձած պատերազմի և պարտության ղեկավարը շարունակի երկրի հետպատերազմյան կյանքը։ Սա ունի նաև շատ առարկայական նշանակություն։

Բանակը, զինվորներն ու հրամանատարները այսուհետ պետք է ստանան հրամաններ նոր ղեկավարից, որը չի պարտվել և չի ստորագրել կապիտուլյացիա։ Ակնհայտ է, որ մեր երկրին սպասում են բարդ բանակցություններ, հարաբերությունների ճշտումներ՝ բարեկամ և ոչ բարեկամ պետությունների հետ, և Հայաստանն այստեղ ունի հաջողության մեկ գրավական՝ հանդես գալ նոր, չպարտված դեմքերով»։

 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}