Քաղաքական 09:27 12/12/2020 Հայաստան

ՀԲԸՄ-ն Փաշինյանին կոչ է անում հեռանալ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը տարածել է  հայտարարություն Հայաստանում անցումային կառավարություն կազմելու անհրաժեշտության վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասված է.

«Նախորդ հարյուրամյակի ընթացքում մեր ժողովուրդը առերեսվել է ծայրահեղ
մարտահրավերների հետ: Բոլոր հանգրվաններում Հայկական Բարեգործական Ընդհանուր
Միությունը աշխատել է առաջ մղել հայ ժողովրդի շահերը և ազգի գոյապահպանությանն
առնչվող հարցերում պատմականորեն կանգնած է եղել պայքարի առաջին շարքերում՝ առանց
ներքաշվելու ներքին քաղաքականության մեջ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքի որևէ
համայնքում։ Ներկա ժամանակները տարբեր չեն։ Սա մեր պատմության մի նոր շրջադարձային
պահ է, որը մեր ազգի առաջնորդներից, ինչպես նաև մեր քաղաքացիներից ու
աշխարհասփյուռ աջակիցներից պահանջում է վճռականություն, խիզախություն և տեսլական։

Նախորդ երկու ամիսներին մենք անցել ենք ահռելի կորուսների դառնության միջով, բայց մենք
պարտված ազգ չենք։ Եթե մենք ցուցաբերենք ուժ ու իմաստնություն մեր վերքերը ամոքելու
համար, եթե դասեր քաղենք այս իրադարձություններից, վերակառուցենք մեր ցնցված
Հայրենիքը ու առաջ անցնենք` մենք կկարողանանք ապահովել մեր նվիրական տեղը
պատմության և քաղաքակրթության մեջ։ Մենք երիցս գիտակցում ենք, որ եթե չկասեցվեն
արցախյան աղետի հետցնցումները՝ դրանք կարող են խարխլել Հայկական պետականության
հիմքերը և ավելի մեծ կորուստների առջև կանգնեցնել բոլորիս։ Այս վտանգները զգում և
դրանցից երկյուղում ենք ողջ մեր գլոբալ հայ ազգով, որի միջնաբերդը պետք է լինի մեր ուժեղ ու
ինքնիշխան Հայաստանը` մեր ինքնության հիմնասյունը։

Որևէ մեկ հայ, որտեղ էլ որ ապրի, չի կարող նման ընթացք թույլ տալ։ Սա ժամանակը չէ որևէ մեկի մատնացույց անելու, ոչ էլ պատեհ պահն է որոշելու այս հանգրվանին մեզ հասցրած վիթխարի ձախողումների համար մեղավորությունը՝ ձախողումներ, որոնք տասնամյակներ ձգվող թերացումների հետևանք են։

Մենք ճգնաժամի մեջ գտնվող ազգ ենք, որին պատուհասել է անկայուն քաղաքական իրավիճակը։ Ուստի արտակարգ քայլեր են անհրաժեշտ` թե՛ խորհդանշական, թե՛ առարկայական։ Մեր
երիտասարդ ժողովրդավարությունը պետք է ապացուցի իր կենսունակությունը և ամրությունն
այս ճգնաժամային ժամանակներում։

Վիթխարի կարևորություն ունի մեր ժողովրդի միասնականության ապահովումը։ Մենք չենք
կարող թույլ տալ նոր առճակատումներ կամ բռնություն։ Մենք հավատացած ենք, որ ներկա և
նախկին վարչակազմերի հետ չկապակցված անկախ մի մարմին պետք է առաջնորդություն
ստանձնի իբրև անցումային կառավարություն։ Այն պետք է բաղկացած լինի իրենց
փորձագիտությամբ և ձիրքերով աչքի ընկած անհատներից, ովքեր կողք-կողքի կաշխատեն
Հայաստանից և Սփյուռքից բարձր որակավորում և հարգանք վայելող խորհրդատուների հետ՝
առաջ տանելու երկրի զարգացման օրակարգը։

Մենք կոչ ենք անում վարչապետին, հանուն հայ ժողովրդի և յուրաքանչյուր հայորդու դրսևորել բարի կամք և բարձր գիտակցություն և զիջելվարչապետի իր պաշտոնը՝ հնարավոր դարձնելով նման նոր ու ժամանակավոր կառավարության ձևավորումը։ Մեր ցանկությունն է, որ ապահովվի անկախ լեգիտիմ մարմնի կողմից ժամանակավոր առաջնորդության ստանձնումը` մինչև արդար ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը հնարավոր կդառնա։ Այս մարմինը, ունենալով մեզ առերեսող իրողությունների սթափ ըմբռնում և գնահատական, պարտավոր է աշխատել անաչառության ոգով և երկիրը դուրս բերել մեզ պատուհասած այս պատմական ջրբաժանից։

Ինչպես բոլոր ժողովրդավարություններում` սա պետք է լինի խաղաղ անցում՝ պահպանելով
օրինավորությունը և սահմանադրական ընթացակարգերը և ապահովելով
ժողովրդավարության ամենաբարձր չափանիշերը ու քաղաքացու հիմնարար իրավունքների
նկատմամբ հարգանքը։ Մենք կոչ ենք անում Ազգային ժողովին աջակցել այս անցումային
կառավարությանը։ Այս գործընթացում պետք է ներառվի նաև Առաքելական Սուրբ Եկեղեցին
ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որի առաջնորդությունը մեր ժողովրդի համար միշտ եղել է
հույսի փարոս անցյալ ավելի քան 1700 տարիների մարտահրավերներով լի պատմության
ընթացքում։

Իբրև 1906 թվականին իր հիմնադրումից ի վեր բոլոր դժվարին ժամանակներում մեր
ժողովրդին ուղեկից մի կազմակերպություն, որը կանգնած է եղել մեր ազգի կողքին թե՛
Օսմանյան, թե՛ խորհրդային կառավարման տարիներին, ինչպես նաև անկախության շրջանին,
մենք այսու վերահաստատում ենք Հայաստանի պայծառ ապագան ապահովելու, բզկտված մեր
Արցախը վերակառուցելու մեր խոստումը, ինչպես նաև վերահաստատում ենք մեր
առաքելությունը հոգալու մեր ժողովրդի հումանիտար ու սոցիալական կարիքները
Հայաստանում և ողջ աշխարհում։

Առաջիկա շաբաթներին մեր աշխարհասփյուռ համայնքի առաջնորդներին ժողովելու ենք, որպեսզի միասնականորեն մշակենք պատերազմի հետևանքները հաղթահարելու ռազմավարություններ և արագորեն վերադառնանք պետականաշինության ու զարգացման մեր ճանապարհին։

Մենք աղոթում ենք մեր ազգի իմաստնության, մեր վերքերի շուտափույթ ամոքման ու այս
քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար։ Մենք նաև խոնարհվում ենք մարտի
դաշտում անմահացած հերոսների հիշատակի առջև, ու շուտափույթ ապաքինում ենք մաղթում
վիրավորներին։

Նրանց խիզախությունն ու զոհողությունը անջնջելի հետք են թողել մեր սրտերում և դա ուղեկցելու է մեզ ողջ կյանքում։ Մենք նաև կոչ ենք անում Հայաստանում, Արցախում ու Սփյուռքի բոլոր համայնքներում բնակվող յուրաքանչյուր հայի մնալ հանձնառու, ուժեղ և միասնական, որպեսզի դիմագրավենք այս դժվարին ժամանակներին և միասին կառուցենք ավելի լավ ապագա»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}