Անդրկովկասի խաղաղության հարցով Ժնևի քննարկումներում չեն կարողացել համաձայնության գալ
Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևում անցկացված քննարկումների մասնակիցները չեն կարողացել բանավոր հայտարարություն անել Աբխազիայի և Վրաստանի, Հարավային Օսիայի և Վրաստանի միջև ուժի չկիրառման վերաբերյալ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Աբխազիայի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը՝ ամփոփելով կորոնավիրուսի պատճառով անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր առաջին անգամ անցկացված քննարկումների արդյունքները:
«Այս փուլի ընթացքում կողմերը շարունակեցին քննարկել Ժնևի երկխոսության օրակարգի հիմնական և ամենաարդիական հարցը՝ ուժի չկիրառման մասին համատեղ բանավոր հայտարարությունը: Հանդիպման մասնակիցները դրան կողմ են հանդես եկել՝ շարունակելով որոնել փոխընդունելի ձևակերպումներ այս հարցում դրական դինամիկայի խթանման համար:
Ցավոք, վրացի մասնակիցների ապակառուցողական դիրքորոշումը, այս փաստաթղթի շուրջ համաձայնության գալուց հրաժարվելը երկար տարիներ թույլ չի տալիս առաջընթացի հասնել համատեղ բանավոր հայտարարության տեքստի համաձայնեցման հարցում: Արդյունքում, հերթական՝ 51-րդ փուլում նույնպես վրացի մասնակիցներին չկարողացանք համոզել փաստաթղթի ընդունման անհրաժեշտության մեջ»,-ասված է հայտարարության մեջ:
Վրաց-աբխազական և վրաց-հարավօսական սահմանների իրադրությունը վրացական կողմից բացի Ժնևի քննարկումների բոլոր մասնակիցները գնահատել են որպես կայուն և վերահսկելի: Աբխազական կողմը քննարկումների մասնակիցների ուշադրությունը հրավիրել է Ինգուր գետի երկայնքով պետական սահմանի անօրինական հատման վրա, ինչը հանգեցնում է բազմաթիվ ձերբակալությունների:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին