Արտակ Թովմասյան. Հայաստանում այս իշխանավարության ամեն մի ժամը բերելու է նորանոր խայտառակ ձախողումների
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը, որ հանդես էր եկել նոր թիմ ձևավորելու նախաձեռնությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հոխորտանքը, որով փորձում էին Հայաստանի ու հայկական բանակի նկատմամբ հաղթանակ բեմադրել, որևէ տրամաբանություն չունի:
Հայկական բանակը պարտություն չի կրել, կռվել և դիմադրել է հերոսաբար, սակայն նրանց արյան գնով պաշտպանած տարածքները, Հայաստանը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը, գիշերային դավադիր կապիտուլյացիայի ակտի արդյունքում, հանձնել է թշնամուն:
Հետևաբար, այդ ռազմական շքերթը ոչ թե հայկական բանակի ու հայ ժողովրդի պարտության արձանագրումն է, այլ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի իշխանությունների դիվանագիտական մտքի տկարության, ապաշնորհ կառավարման և դավաճանական վարքագծի արձանագրումը:
Հայաստանում նրանց իշխանավարության ամեն մի ժամը բերելու է նորանոր խայտառակ ձախողումների` արտաքին ճակատում և երկրի ներսում, հետևաբար` օր առաջ անհրաժեշտ է արտահերթ ընտրությունների միջոցով ձևավորել նոր Ազգային ժողով և բացառապես արհեստավարժ և անբիծ կենսագրություն ունեցող անձանցից կազմված կառավարություն, որը կհամախմբի հայության ներուժը, կստեղծի նոր որակի պետություն, որի հետ այլևս որևէ մեկը չի կարող խոսել սպառնալիքի ու շանտաժի լեզվով»։
РУС ⤵️ Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հոխորտանքը, որով փորձում էին Հայաստանի ու...
Опубликовано Artak Tovmasyan Пятница, 11 декабря 2020 г.
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Թովմասյանը՝ Փաշինյանին. Միայն Ձեր հեռացումը լուսավոր ապագայի հեռանկարներ կբացի հայության համար
- Արտակ Թովմասյան. Այսօր մեր ազգի առջև կա մեկ հրամայական։ Զարգացում
- Արտակ Թովմասյան. Չպետք է թույլ տանք, որ այս իշխանությունը օրեցօր էլ ավելի խորացնի խնդիրները
- Արտակ Թովմասյան. Սա՛ է ժամանակի հրամայականը
- Արտակ Թովմասյան. Անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ
- Պարո՛ն Փաշինյան, Դուք նվաստացրեցիք մի բանակի, որն աչքի է ընկել իր հերոսներով, եղել է անպարտելի. Արտակ Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին