Արցախում ռուս խաղաղապահները դիտակետերը համալրել են պաշտպանական սարքավորումներով
Արցախի Հանրապետությունում ռուս խաղաղապահները իրենց դիտակետերը համալրել են պաշտպանական սարքավորումներով՝ կրակոցներից և բեկորներից պաշտպանվելու, ինչպես նաև հարակից տարածքը վերահսկելու համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Ռուս խաղաղապահների դիտակետերը հագեցվել են «Բլոկպոստ» դիտարկման համակարգերով, որոնք նախատեսված են զինծառայողներին փոքր տրամաչափի զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակա տարածքը շրջանակային դիտանցումներ իրականացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այդ նպատակների համար «Բլոկպոստ»-երը հագեցած են զանգվածային GNT-2 և GNT-3 տիպի գաբիոններով, որոնք ապահովում են անցակետերի ռուս խաղաղապահ զորախմբի լիարժեք պաշտպանությունը փոքր տրամաչափի զենքերից և բեկորներից:
Պաշտպանական ենթակառուցվածքը ներառում է նաև անձնակազմի համար հարմարավետ բնակման երկու մոդուլ, ճաշ պատրաստելու և ուտելու, ինչպես նաև տրանսպորտային և տեխնոլոգիական բլոկեր, որոնք հագեցած են մշտական էլեկտրաէներգիա մատակարարող սարքավորումներով:
Բոլոր մոդուլները հագեցած են անհրաժեշտ կենցաղային սարքավորումներով, սպասքով, էլեկտրական սարքերով և ջեռուցման և օդորակման համակարգերով:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում չեն արձանագրել հրադադարի ռեժիմի խախտումներ ու սադրանքներ
- Ռուս խաղաղապահներն ավարտում են Ղարաբաղում երկու հիվանդանոցների վերականգնումը
- Ռուս խաղաղապահների թեժ գծին ստացված դիմումների մեծ մասը Հադրութի շրջանում անհետացած զինծառայողների մասին է