«Հրապարակ». Փաշինյանը որոշել է կրկին ԱԱԾ տնօրեն փոխել. առաջարկ է արվել Գ. Ջհանգիրյանին, վերջինս հրաժարվել է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, օրերս Նիկոլ Փաշինյանը հրավիրել է ուժայիններին և ուղիղ հարցրել՝ ինձ հե՞տ եք, թե՞ ոչ։ Ոստիկանապետն ասել է՝ միանշանակ, ԱԱԾ տնօրենն ու ԳՇ պետն ինչ-որ անորոշ բաներ են ասել՝ օրենքի ու օրինականության մասին, ինչից վարչապետը դժգոհ է մնացել և որոշել է կրկին ԱԱԾ տնօրեն փոխել, որպեսզի անվերապահորեն իրեն նվիրված մարդ նշանակի։
Ասացին, որ առաջարկ է արվել նախկին զինդատախազ, Խաչատուր Սուքիասյանի խնամի Գագիկ Ջհանգիրյանին: Նա, սակայն, հրաժարվել է՝ մոտավորապես այսպես ասելով. «Ես խորտակվող նավում պաշտոն չեմ ստանձնի»: Մենք կապվեցինք Գագիկ Ջհանգիրյանի հետ։ «Ոչ, նման առաջարկ չկա, որևէ մեկնաբանություն չեմ անում»,- ասաց նա և արագ անջատեց հեռախոսը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները