Պարգև Սրբազանը վերադարձել է
Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել արտերկրում բուժումից վերադարձած Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Պարգև Սրբազանը Նորին Սրբությանը շնորհակալություն է հայտնել հոգատարության և բուժման մեկնելու հայրական հորդորի համար, որի շնորհիվ անհապաղ բժշկական միջամտությամբ հնարավոր եղավ կանխել կյանքին սպառնացող վտանգը:
Հայոց Հովվապետը, ուրախություն հայտնելով Սրբազանի կազդուրման և վերադարձի առիթով, նկատել է, որ այս օրերին հավատացյալ ժողովուրդը լուրջ անհանգստություն է դրսևորել նրա առողջական վիճակի առնչությամբ, ինչը վկայում է Պարգև Սրբազանի անձի հանդեպ մեծ հարգանքի և սիրո մասին։
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի թեմի առաջնորդն անդրադարձել են Արցախում տիրող իրավիճակին, Արցախի ժողովրդի կարիքներին ուղղված նախաձեռնվող ծրագրերին, ինչպես նաև թեմի հետագա գործունեությանը և սրբավայրերի խնամքին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի թեմի առաջնորդին __________ Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Опубликовано Vahram Qahana Melikyan Суббота, 12 декабря 2020 г.
Հարակից հրապարակումներ`
- Պարգև Սրբազանը վիրահատությունից երկու օր անց
- Պարգև Սրբազանը լավ է և այս առավոտ արդեն պիտի սկսի իր բուժման ընթացքը. Մայր Աթոռ
- Պարգև Սրբազան. Այս պահին ինքնազգացողությունս լավ է
- Պարգև Սրբազանն անցնող շաբաթների ընթացքում սրտի կաթված է տարել և բուժման կարիք ունի․ Տեր Վահրամ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում