ՌԴ ՊՆ-ն հաստատել է Հադրութում հրադադարի խախտման փաստը
Ռազմական գործողությունների ավարտից և տարածաշրջանում ռուսական խաղաղապահ գործողության սկսվելուց ի վեր հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքն է գրանցվել Ղարաբաղում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին շաբաթ օրը ասված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածված տեղեկագրում:
«Խաղաղապահ զորքերի ռուսական զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Քսաներեք դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա հսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը: Դեկտեմբերի 11-ին արձանագրվել էր Հադրութի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք», - ասվում է տեղեկագրում:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Ղարաբաղի հարավում դեկտեմբերի 12-ին Հին Թաղլար և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի նախահարձակ գործողությունները սկսելու մասին:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին. Խոսիր տեսնենք, թե էլ ի՞նչ ես խոստացել
- Wargonzo-ն մանրամասներ է հայտնում արցախյան գյուղերում մարտական գործողություններից
- ՊՆ. Ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները երկու բնակավայրի ուղղությամբ
- Էդիկ Բաղդասարյան. Նիկոլ Փաշինյանը պետք ասի՝ փաստաթղթից բացի ինչ պայմանավորվածություններ ունի Պուտինի և Ալիևի հետ
- Mediaport. Ադրբեջանը գրավել է Արցախի Հանրապետության Հին Թաղլար բնակավայրը