Վրաստանը անհնար է համարում Հարավային Կովկասում «Վեցյակի հարթակի» ստեղծումը
Ռուսաստանի հետ Վրաստանի մասնակցությունը ցանկացած ձևաչափով անհնար է, քանի դեռ ՌԴ-ն չի կատարել իր միջազգային պարտավորությունները»,- «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան՝ պատասխանելով տարածաշրջանում «Վեցյակի պլատֆորմ» ստեղծելու նախաձեռնության վերաբերյալ հարցին:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին քննարկում են Հարավային Կովկասի տարածաշրջանում համագործակցության զարգացման նպատակով «Վեցյակի հարթակ» ստեղծելու հարցը: Հարթակը կարող է ներառել Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը և, ցանկության դեպքում, նաև Հայաստանը:
«Մենք մասնակցում ենք տարածաշրջանային համագործակցության տարբեր ձևաչափերի մեր հարևան երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Մեր գործընկերների և բարեկամ երկրների՝ տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունն ամրապնդելու փորձերը հասկանալի են»,-Վրաստանի առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է Դարսալիան:
«Ինչ վերաբերում է այն ձևաչափերին, որոնց կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունը, այս կապակցությամբ մենք շատ հարցեր ունենք: Մինչև ֆորմատների հաստատումը, որում կընդգրկվի Ռուսաստանը, նա պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները՝ նվազագույնը՝ կրակի դադարեցում, Վրաստանի տարածքից զորքերի դուրսբերում, փախստականների վերադարձի գործընթացի սկիզբ և այլն»,- ասել է նա:
Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելուց հետո Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ: Վրաստանը համարում է, որ այդ տարածքները օկուպացված են: Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է, որ կողմ է Վրաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, սակայն կդիտարկի երկրի նոր կառավարության կողմից Մոսկվայի նկատմամբ ձեռնարկվող քայլերով:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան