Գտել են երկու րոպեում կորոնավիրուսը ոչնչացնող միջոց
Ցինկի և անագի պարունակությամբ ատամի մածուկները երկու րոպեի ընթացքում կարող են 99,9%-ով չեզոքացնել կորոնավիրուսը: Սրանք այն եզրակացություններն են, որոնց լաբորատոր հետազոտությունների ընթացքում եկել են ամերիկացի գիտնականները: «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ, այդ արդյունքները հրապարակվել են «British Dental Journal»-ում:
Ծրագրի նպատակն էր պարզել, թե արդյոք հնարավոր է նվազեցնել SARS-CoV-2- ի տարածումը` օգտագործելով բերանի խոռոչի խնամքի միջոցներ:
Բացի ատամի մածուկի բացահայտված ազդեցությունից, մեկ այլ ուսումնասիրության արդյունքում ստացված եզրակացություններով հաստատվել է, որ ցետիլպիրիդինի քլորիդով բերանի խոռոչի ողողումը կես րոպեում չեզոքացնում է կորոնավիրուսը: