Քաղաքական 17:14 15/12/2020 Հայաստան

Ինչն է անընդունելի Վազգեն Մանուկյանի համար

«Հնի վերադարձի վախն իսկապես կա ժողովրդի մոտ, բավականին հեշտ կարելի է դրա վրա խաղալ»,- երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով մասնագիտությամբ սոցիոլոգ, անկուսակցական Արմեն Խաչիկյանի դիտարկմանը, թե իշխանությունները մարդկանց մոտ վախ են սերմանում՝ տարածելով, որ եթե Փաշինյանը գնա, նախկինները հետ կգան:

Ըստ Վ. Մանուկյանի, վախը ոչ թե անձերից է, քանի որ հասկանալի է, որ ամենավերևի անձերը չեն վերադառնալու, խոսքը բարքերի վերադարձի մասին է: Նա նշեց, որ Հայաստանում բարքերը կամաց-կամաց լավանում էին:

«100 տոկոս եմ ասում՝ այդպիսի կյանք չի վերադառնալու: Ոչ թե մեկ տարում այնպես կանեմ, որ չլինի, մեկ տարում կդնեմ արմատներ, որ չլինի, բայց հասարկությունը հին փուլերին չի վերադառնում: Կարծում եմ՝ մենք հիմա մտնում ենք նոր փուլ: Բնական է, որ նոր փուլը չի կարող կրկնի հինը, պատմության մեջ երբեք այդպիսш բաներ չեն լինում»,- ասաց Վ. Մանուկյանը:

Արմեն Խաչիկյանը նաև հետաքրքրվեց, թե ինչպես է կազմելու նոր կառավարությունը, եթե կառավարությունը փոխվի ու ԱԺ-ն նոր վարչապետ ընտրի Վազգեն Մանուկյանին:

Վ. Մանուկյանը հիշեց, որ, օրինակ, 1990-ականներին, երբ եկան իշխանության, լարվածությունը մեծ էր կոմունիստների դեմ, բայց երբեք հարց չի դրել, որ կոմունիստները լավը չեն, պետք է իրենցից ազատվել: Հակառակը, իր կառավարությունում կոմունիստները շարունակել են աշխատել:

«Նույն ՀՀԿ-ում կան բազմաթիվ մեծ փորձ ունեցող մարդիկ, ազնվորեն ծառայել են պետությանը, բնական է՝ տեղ պետք է ունենան: «Իմ քայլում», ասում են, մարդիկ կան, որոնք ազնվորեն ծառայել են իրենց պետությանը, ունեն համապատասխան պրոֆեսիոնալ կարողություններ: Ինչո՞ւ չպետք է կարողանան ծառայել: Ի՞նչ է, որ ժամանակին եղել են Նիկոլը կողքը: Դա պետք է չափանիշ չլինի»,- ասաց նա:

Հանդիպման ժամանակ հարց հնչեց՝ Նիկոլին հեռացնելուց հետո ինչպե՞ս է պատկերացնում նիկոլիզմի, այսինքն՝ ագրեսիայի, անպատասխանատվության անջատումը հասարակությունից, «որպեսզի հետագայում նոր չարիքների, նոր Նիկոլների համար հենասյուներ չլինեն մեր հասարակության մեջ», ո՞րն է նրա տեսլականը հետագայում ավելի համերաշխ ու  պատասխանատու հասարակություն ունենալու հարցի մասին, Վ. Մանուկյանն ասաց, որ նիկոլիզմն առանց Նիկոլի արդեն գոյություն չունի:

«Բայց մտածողության…Կարծում եմ, որ արտաքին ուժերի ազդեցության կամ հենց ծառայության մեջ գտնվող մի քանի հոգի Հայաստանում կան, որոնք շատ վտանգավոր են, պետք է քննել, նայել ովքեր են այդ մարդիկ, պարզել, ոչ թե կասկածներով առաջնորդվել:

Մի զգալի մասն էլ կա, որ ընկած են գաղափարական ազդեցությունների տակ: Գաղափարի դեմ միակ պայքարը գաղափարն է, ագենտի դեմ պայքարն ագենտով է: Մենք պետք է հստակ ձևակերպենք, թե մեր հասարակության մեջ ինչը մենք չենք ընդունի: Մի բան  ինձ համար անընդունելի է, եթե օտար որևէ երկիր, լինի ԱՄՆ, ՌԴ, Թուրքիա, Իտալիա, կարողանան գաղտնի միջամտել մեր ընթացքի վրա: Դա պետք է բացառել: Բացառելու համար աշխարհում մշակված բազմաթիվ ձևեր կան: Ես էլ եմ բաներ մտածում:

Գտնում եմ, որ զուտ ռեպրեսիվ ապարտով չեն լուծվում հարցերը: Հարցեր կան օրենքով են լուծվում, հարցեր կան՝ գաղափարի դեմ գաղափար»,- նշեց Վ.Մանուկյանը:

Ինչ վերաբերում է ընտրական համակարգին, նա ասաց, որ փոխված Սահմանադրությունն ունի բազմաթիվ թերություններ: 

«Կամ Սահմանադրությունը պետք է շտկել, կամ անցնել հին Սահմանադրությանն ու այն շտկել: Եթե դրա որոշողը ես լինեմ, կնշանակի, որ ազատությունից զրկում եմ հասարակությանը: Այդ հարցը արժի՞ առաջին տարվա մեջ անել, հետո նոր գնալ ընտրություններին, թե՞ ընտրություններից հետո  ավելի երկար ժամանակում այդ գործն անել, թող որոշեն Ազգային ժողովում ներկայացված և չներկայացված քաղաքական ուժերը: Որպես վարչապետ կարող եմ խորհուրդ տալ, օգնել:

Բայց, կարծում եմ, որ Ընտրական օրենքն արժի մինչև հաջորդ ընտրություններ փոխել: Բոլոր կուսակցությունների կոնսեսուսով  ինչ-որ մի բան փոխել, որովհետև մեջը թերություններ կան»: 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}