Քաղաքական 13:41 22/12/2020 Հայաստան

Արման Ղուկասյանը՝ դրամաշնորհ ստացած ՀԿ-ներին. Ինչո՞ւ են տրվել այդ գումարները

«Ժողովրդի ձայն» հասարակական ակումբն ուսումնասիրել  ու վերլուծել է, թե ինչով են զբաղվում այլ երկրներից, օտարերկրյա հիմնադրամներից դրամաշնորհներ ստացող հասարակական կազմակերպությունները Հայաստանում։

Ակումբի  փորձագետ Արման Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ թվում է, որ դրանք աշխատել են հանուն երկրի զարգացման, մինչդեռ այդպես չէ։

Բանախոսը պնդում է՝ բաց, հրապարակված հաշվետվություններում ՀԿ-ների ֆինանսավորման չափն ու կատարած աշխատանքները մասամբ, ոչ ամբողջությամբ են ներկայացված։

«Ներկայացնելու ենք առավել ակտիվ 40 կազմակերպությունների անուններ։ Կարող եմ հստակ ասել, որ այդ կազմակերպությունների զգալի մասը տարեկան ստանում է 1-2 մլն դոլար ֆինանսավորում։ Իրենք ներկայացնում են 200-300 հազար դոլար ծավալ, բայց իրականում թվերը շատ մեծ են։ Շատ դեպքերում չեն նշվում այն նպատակները, թե ինչի համար են տրամադրվում այդ դրամաշնորհները»,-ասաց Ա. Ղուկասյանը։

Նա նկատեց, որ այսօր շատ հաճախ է խոսվում Սորոսի հիմնադրամի մասին, բայց ինքը հավատացած է՝ դա միայն գագաթն է, և միայն այդ հիմնադրամը չէ, որ խնդիր է Հայաստանի համար։

«Կան տարբեր հիմնադրամներ՝ ամերիկյան, բրիտանական, այդ բոլորը ֆինանսավորվում են USAID-ի կողմից ու բոլորի նպատակը մեկն է՝  քանդել պետությունը, պետականությունը, իրենց կողմից ֆինանսավորվող կազմակերպություններին դարձնել խամաճիկ, հասարակությանը՝ ոչ զգոն, վերահսկվող։ Այսինքն, սրանք կոնկրետ քաղաքական նպատակներ հետապնդող դրամաշնորհներ են, գործիք՝ երկրներին ծնկի բերելու, օկուպացնելու, երկրներն ընդդեմ պետական շահերի տանելու համար։ Հայաստանի դեպքում դա հստակ ուղղված է Հայաստանի պետական շահերի հետ, օրինակ, տարիներ շարունակ քարոզել են, որ թուրքերի հետ պետք է բարեկամություն անել, որ Ռուսաստանը մեր ռազմաբարական դաշնակիցը չէ, որ պետք է տոլերանդ լինել բոլոր հնարավոր այլասերվածությունների նկատմամբ, որ մեր երկրի ազգային կոդը փոխվի, հայը դադարի լինել հայ»,-հայտարարեց Ղուկասյանը։

Վերջինը դրամաշնորհ ստացած ՀԿ-ների ղեկավարներին ու ներկայացուցիչներին հրապարակավ հարց է տալիս՝ ինչո՞ւ են ստացել այս գումարները, ի՞նչ նպատակով։

«Ինչո՞ւ են ստել, երբ ներկայացրել են իրենց ֆինանսական հաշվետվությունները։ Ինչո՞ւ են տրվել նրանց այս գումարները։ Մենք մեծ կասկած ունենք, որ այս գումարները տրվել են, որպեսզի խառնվեն մեր երկրի ներքին գործերին, փորձեն պետությունը ներսից քանդել, ազդեցություն ունենալ ներքաղաքական գործընթացների վրա։ Կան տեղեկություններ, որ իշխանության ներսում կան փայատերեր այս բոլոր ֆինանսական հոսքերում»,-ասաց նա։

Ասուլիսի մյուս բանախոս՝ ակումբի փորձագետ Ծովինար Կոստանյանն ասաց, բավականին երկար ժամանակ է, ինչ նման հետազոտություն են իրականացնում, 2015-ին ծավալուն հետազոտության արդյունքներն են հրապարակել, դրանից հետո արևմուտքից ֆինանսավորվող ու ակտիվություն ցուցաբերող ՀԿ-ների գործունեությունն են ուսումնասիրել։

Ակումբի փորձագետի խոսքով, արդյունքները ցույց են տվել, որ արևմուտքից սնվող կազմակերպությունների թիվը տարեցտարի մեծանում է, գերակշիռ ուղղություններն էլ եղել են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքներ, կանանց իրավունքները, որոնք հիմնականում լուսաբանվում, ներկայացվում են խեղաթյուրված կերպով, արտաքին քաղաքականության հարցեր, ներառյալ հայ-ռուսական հարբերությունների  քննադատման ու վարակաբեկման  գործընթաց։

«Այդ ՀԿ-ները նպատակաուղղված քարոզ են տարել, սուտ թեզեր են շպրտել շրջանառության մեջ, որոնց օգնությամբ փորձել են մարդկանց մոլորեցնել ու խաբել։ Նույնը կատարվում է այսօր։ Այդ ՀԿ-ների կողմից, միգուցե իրենց պատվիրատուների հորդորով, մշակվել են թեզեր, որոնց համաձայն արցախյան պատերազմի հետևանքները ռուս-թուրքական գաղտնի պայմանավորվածության արդյունք է, առաջարկում են վերջ դնել Ռուսաստանի հետ հարաբերությւոններին, հայացքն ուղղել դեպի արևմուտք։ Բայց մենք ցավոք սրտի, տեսանք, թե ինչպես Արևմուտքը, որ պետք է առաջինը բարձրաձայներ արձագանքեր Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումներին, գերիների գլխատումներին, խոշտանգումներին , արգելված զենքի կիրառմանը, ողջ ընթացքում լռում էր»,-ասաց նա՝ ընդգծելով, որ դա չի բխում Հայաստանի, հայ ժողովրդի շահերից։

Ակումբի մասնագետներն ուսումնասիրության արդյունքում եկել են այն եզրակացության, որ այդ ՀԿ-ները մեծ ու բազմաշերտ աշխատանք են իրականացնում երիտասարդության հետ, ստեղծում են լրատվական կայքեր, շրջանառում իրենց իսկ կողմից մշակված թեզերը, փորձում են վերահսկողության ներքո վերցնել պետական ապարատը, քննադատում ու ցեխ են շպրտում ԱԱԾ ու այլ կառույցների ուղղությւամբ։

«Սա բիզնես է, նրանք գումար են ստանում այդ հիմնադրամներից ի վնաս հայ ժողովրդի շահերի։ Նրանք կատարում են դրսից եկեղ պատվեր։ ԱԱԾ-ն պետք է պարզի, թե ովքեր են պատվիրատուները, միայն արևմյան հիմնադրամները, թե՞ նաև Թուրքիան ու Ադրբեջանը»,- նշեց բանախոսը։

Ի դեպ, Կոստանյանն ասաց, նախորդ անգամ տվյալների հրապարակումից հետո ստացել են անանուն սպառնալիքներ, խորհուրդ տվեց, սպառնալու փոխարեն, հանդիպել իրենց հետ, քննարկել տեղեկատվությունը, հարկն եղած դեպքում նաև հերքել։

Ակումբի ներկայացուցիչները տարածել են նաև այդ ՀԿ-ների անուններն ու ֆինանսավորման չափը։ Հրապարակած տեղեկանքը՝ հղումով։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տավուշցիները դուրս են եկել բողոքի
Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։ Ինչպես տեղից պատմում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
Աղբյուր` Panorama.am
11:00
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
«Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման...
Աղբյուր` Panorama.am
10:44
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
«Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
10:28
Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
Անցած գիշեր Տավուշում իրավիճակը լարված է եղել. հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Մարդիկ են...
Աղբյուր` Panorama.am
10:19
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Խոսնակ
ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև...
Աղբյուր` Panorama.am
09:57
Արմավիրում որդին սպանել է հորը
Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
09:44
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
09:21
Արսեն Խառատյան. Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը գրում է. «1. Հայաստանը ռազմավարական կարևորության տարածք է տալիս՝ իբր...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի հաշվետվության հաշվետու...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական վերնախավը նախօրեին հավաք է անցկացրել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում,...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի իշխանությունները սահմանազատման և սահմանագծման...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախկին ՔՊ-ական Թաթուլ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ու մարդու իրավունքների պաշտպան...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Որտե՞ղ և ինչպե՞ս են պահվում ծառերը և հետագայում ի՞նչ ճակատագրի են արժանացել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Երևանի քաղաքային իշխանությունները ձախողեցին ծառերի փոփոխման գործընթացը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}