Քաղաքական 15:30 25/12/2020 Հայաստան

Ազգային աղետին այլևս հաջորդում է սոցիալ-տնտեսական աղետը. Իշխան Սաղաթելյան

«Փաստորեն, արդեն ավանդույթ է դարձել՝ ամեն իմ ելույթից հետո ինձ ինչ-որ իրավապահ մարմին կանչում է բացատրություն տալու: Այս անգամ  խոսքը վերաբերում էր  ՀՔԾ-ի դիմաց իմ ելույթին»,- ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից դուրս գալով՝ լրագրողներին ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ որևէ պարզաբանում, բացատրություն չի տվել, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա. «Ինչ որ ասել եմ, ճիշտ եմ ասել,  շարունակելու եմ քաղաքական ելույթները:  Սա հայրենիքի փրկության պայքար է, նման մեթոդներով որևէ մեկը չի կարող լռեցնել, ոչ էլ պայքարից հետ պահել»:

Ի.Սաղաթելյանն ընդգծեց՝ իրենց պայքարը շարունավում է  բոլոր ուղղություններով:
«Բոլոր այն տեսակետները, կարծիքները, որ պայքարը կարող է մարել, նահաջել, մեկ անգամ ևս վստահեցնում եմ, որ  նման բան  պարզապես չի կարող տեղի ունենալ: Քանի այս չարիքի կառավարությունը գոյություն ունի, պայքարը  գնալով ավելի թեժանալու է, քանի որ  հայ մարդը չի կարող հանդուրժել այս չարիքի կառավարությունը: Րոպե առաջ պետք է հեռացնենք, որպեսզի կարողանանք կառուցել նորմալ երկիր:

Մեր պայքարի վճռականության վրա որևէ մեկը թող չկասկածի: Մենք ամեն ինչ անելու ենք հաղթանակի համար, քանի որ սա իշխանություն և ընդդիմություն պայքար չէ, սա չարիքի կառավարությանը հեռացնելու պայքար է, որպեսզի կարողանանք փրկել մեր հայրենիքը»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը:

Ի. Սաղաթելյանի խոսքով, այս դավաճանի՝ իշխանության ամեն րոպե ավելի մնալը կորուստ է մեր երկրի համար, պետականությունն այս տեմպերով կտանի կործանման:

«Ուզում եմ հստակ ընդգծել, որ ազգային աղետին այլևս հաջորդում է սոցիալ-տնտեսական աղետը, մեր երկիրը գտնվում է սոցիալ-տնտեսական կոլապիս մեջ, առաջիկայում լուրջ խնդիրներ ենք ունենալու նաև այս առումով:

Մեր պայքարն աննահանջ է, ամեն ինչ անելու ենք՝  մինչև Նոր տարի նա հեռանա, ու, իրոք, 2021 թվականն առանց Նիկոլ լինի: Եթե հանկարծ Նոր տարի մտնենք Նիկոլով, այդ գիշերվանից սկսած նույն վճռականությամբ շարունակելու ենք պայքրաը, որևէ բան չի փոխվելու»,- նշեց նա:

Հայրենիքի փրկության շարժման համակարգողի խոսքով, այսօր ևս տեղի են ունենալու անհնազանդության բողոքի ակցիաներ,  ամեն օր շարունակվելու են, Հանրապետության հրապարակում իրենց վրաններն ավելի են ամրացվելու, այնտեղ է  տեղափոխվելու նաև իրենց կենտրոնական շտաբը. «Ըստ էության, Հանրապետության հրապարակը լինելու է շարժման ղեկավարման կենտրոնը»:

Ի. Սաղաթելյանի խոսքով, ստացվել է մի իրավիճակ, երբ իշխանության քարոզչության, որոշների անմիջական մասնակցությամբ փորձում են իրենց պայքարը դարձնել իշխանություն և ընդդիմություն:

«Նիկոլը հրահրում է, որպեսզի սա դարձնի դասակարգային պայքար՝ էլիտա, ժողովուրդ, հներ, նորեր, նախկիններ: Երկար քայքայելուց հետո, հիմա մի նոր պրոցես է սկսել՝ էլիտա և ժողովուրդ: Այստեղ է, որ մեր հասարակության մի որոշակի կարևոր զանգված դեռ չի գիտակցում, որ սա իշխանության և ընդդիմության կռիվ չէ, երկիրը, պետականությունը փրկելու ծրագիր է:

Վստահ եմ՝ այն մեր քաղաքացիները, ովքեր ամբողջությամբ չեն գնահատում այս իրավիճակը, առաջիկա օրերեն պետք է հասկանան, գիտակցեն, միանան: Մենք 44 օրում կորցրել ենք բնակավայրեր, Սյունիքում լուրջ խնդիրներ ունենք, երկու կարևոր դիրք ենք զիջել, Կապան գնացող ճանապարհը թշնամու հսկողության տակ է, Որոտանը՝ տեսաք, Գեղարքունիքը՝ տեսաք: Սա է իրավիճակը: Ո՞նց կարող  է հայ մարդը լինել անտարբեր:

Հայաստանը չի հանդուրժելու այս չարիքի կառավարությունը, թույլ չի տալու, որ այս խելագարը մեր պետությունը տանի կործանման»,- նշեց նա:

Ի. Սաղաթելյանն ասաց, որ այս իրավիճակում ամեն օր կանչել ինչ-որ քննչական մարմին ինչ-որ բացատրություն տալու՝ ծիծաղելի է: Նրա գնահատմամբ, սա այս իշխանության  խղճուկ, ծիծաղելի ձեռագիրն է:

«Իմ տպավորությամբ իրավապահ մարմինները կրակն են ընկել այդ խելագարի ձեռքը:  Դժբախտաբար, որոշները շարունակում են կատարել նրա  ապօրինի հրամանները: Ափսոսում եմ մեր սպաներին, պատիվ, արժանապատվություն, կենսագրություն ունեցող այն սպաներին, ովքեր ստիպված են հանդուրժել կամ դեռ հանդուրժում են այս խելագարի ապօրինությունները:

Վստահ եմ՝ իրենք ամբողջությամբ գիտակցում են իրավիճակը, պարզապես ինչ-ինչ պատճառներով  շարունակում են դեռ կատարել իշխանության որոշումները, բայց ինչ-որ պահի կդադարեն, որովհետև իրենք էլ, իմ կարծքիով, գիտակցում են, թե մեր պետությունն ուր է գնում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին՝ հիմա էլ Քննչական կոմիտեի նախագալի տեղակալ նշանակելուն, Ի. Սաղաթելյանն ասաց, որ նախ պետք է պատասխանել, թե ինչու նա պատերազմի ծանր օրերին ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից, ինչ անելու կամ չանելու համար, ըստ այդմ էլ կարող են հասկանալ, թե ինչու են գործուղվել քննչական:

«Արգիշտի Քյարամյանն ընդամենը գործիք է, ժամանակին ուղարկել էին վերահսկողական ծառայություն մարդկանց գլխին բան սարքելու,  հետո ԱԱԾ՝ էլի բան սարքելու, ինչքանով ստացվեց, ինքչանով  ձախողեց,  չգիտեմ, հիմա էլ ուղարկել են քննչական: Սա է այս խելագարի իշխանությունը, բացատրություն չկա:

Այս մարդն ուզում է սրբություն չունեցող մարդկանցով շրջապատ իրեն, ուժեղացնել ուժայինները, որպեսզի երկրում ռեպրեսիաների միջոցով հաստատի դիկտատուրա:  Բայց չի հասկանում, որ իր ժամանակն ավարտվել է: Ինքը սպառված, ոչնչացված, այս երկիրը ծախած, դավաճանած մարդ է:

Ու բոլոր նրանք, ովքեր այս օրերին պաշտպանում են իրեն, կանգնում են իր կողքին, հավասար կիսում են պատասխանատվությունը, այսինքն իրենք արդարացնում են Արցախի հանձնումը, մեր պետականության կործանման ընթացքը: Պետք է հասկանան, գիտակացեն, րոպե առաջ հետ կանգնեն այս դավաճանի կողքին լինելուց ու աջակցելուց, որովհետ ինքն այդ ճանապարհով է գնում, փորձում է երկիրն էլ տանել այդ ճանապարհով»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:13
Սուրեն Պետրոսյան. Մոտ օրերը լինելու է հասարակության հուզող բոլոր հարցերի պատասխանները շատ հստակ
«Անպայման սպասեք քայլերի, ծրագրերի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Տավուշը Հանուն հայրենիքի» նախաձեռնության...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուների մասին
«Ավետիք Չալաբյանն իմ մտերիմն է, բայց Ավետիքի անունը գոնե մինչև հիմա չի հնչել»,-  ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
12:37
Երեք մարզերում սպասվում են տեղումներ ձյան տեսքով
Մայիսի 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան և ձյան տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
12:33
Սփյուռքից աջակցություն կա. Բագրատ Սրբազան
Սփյուռքի տարբեր ներկայացուցիչներ իրենց աջակցությունն ու օգնությունն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Արբեջանական դատարանը հերթական անգամ երկարաձգել է հայ բարերար,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
Հայաստանում ավելացել են քիմիական ու այլ նյութերից, խոտաբույսերից թունավորման դեպքերը։  ԱՆ Հիվանդությունների...
Աղբյուր` Panorama.am
12:15
Բագրատ Սրբազան. Փորձ է արվում ամբողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա՝ ընդ որում պառակտելով նրանց
«Գլխավոր խնդիրն այն է, որ մոլորեցնում են մարդկանց։ Երեկ էլ քարտեզներ են հրապարակել, շատ փորձագետներ են խոսել։ Հարցն ի բնե, ի ծնե...
Աղբյուր` Panorama.am
12:03
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը դասախոսություն է կարդում ԵՊՀ բակում
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում է։ Այստեղ հավաքվել են բազմաթիվ ուսանողներ՝ լսելու Սրբազանի դասախոսությունը։ Մինչ...
Աղբյուր` Panorama.am
11:47
Ուզեցի բոլոր կուսակցությունները ներկա լինեն, միասին որոշակի եզրահանգման գանք. Բագրատ Սրբազանը` վաղվա հանդիպման մասին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը երթով գնում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու։ Նախքան ԵՊՀ հասնելը, Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
11:20
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան կատարած պետական ​​այցի շրջանակում մայիսի 17-ին նախագահ Իլհամ Ալիևի հետ այցելել է Բաքվի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ուժեղ քամին ծառերը և հենասյունը շրջել է մեքենաների վրա
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից Մայիսի 16-ին, ժամը 15:55-ին...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Փաստաբան. Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին
Ոստիկանությունից հայտնում են, որ հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Աղբյուր` Panorama.am
10:56
Իջևանում արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի 111/2 հասցեին հարող ճանապարհահատվածում գործող լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր է դարձել
Հունաստանի Լուտրակի քաղաքում մայիսի 15-18-ը անցկացվում է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունը։ Ազատ ոճային ըմբիշ, 68 կգ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մալյանի զգուշացումը ՔԿՀ-ից. Ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք
Ազատազրկված Նարեկ Մալյանը, արձագանքելով հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու դրա հնարավոր հետևանքներին, քրեակատարողական...
Աղբյուր` Panorama.am
10:25
«Հայրենիքը «վարի է գնում», եկեք այն փրկենք, հետո նոր կհասկանանք, թե ով է ռուսամետ, ով՝ թուրքամետ». Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին
Նիկոլ Փաշինյանի՝ Դանիա կատարած այցին ու դրա ընթացքում «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցությանն ու դրա դեմ...
Աղբյուր` Panorama.am
10:04
ԵՄ-ում կապույտ հազի դեպքերի աճ է գրանցվել
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը զգուշացնում է ԵՄ երկրներում կապույտ հազի դեպքերի տասնապատիկ աճի մասին։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Մայիսի 17-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 17-ին ժամը 09:25-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Արբանյակային լուսանկարների դիտարկումը բացահայտել էր, որ ադրբեջանական կողմը հիմնահատակ ավերել էր Բերձոր քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին։ Նախքան...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հանրահավաքի մասնակիցը՝ Ալեքսանյանին. «Ըստ էս թափոնի, ես հրաժարվել եմ 50000 դրամից, որպեսզի 3000 դրամ ստանամ»
Քաղաքացի Լուսինե Հարոյանն արձագաքնել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի այն գրառմնաը, թե մայիսի 9-ի հանրահավաքի մասնակիցներին 3 հազար դրամ են բաժանել...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ոսկանյան. Պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից
«Դատելով ամեն ինչից, այս պահի դրությամբ Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել, ու գործն արդեն ԲԴԽ-ում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲԴԽ նախկին անդամ, ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Սրբազանը գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատմում են, որ Բագրատ սրբազանը վերջին օրերին ակտիվ քաղաքական հանդիպումների ժամանակ հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը չի շտապի Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում, քանի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստում նշանակում էր՝ «պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում փորձեց կրկին ասել, որ մածունը սև է, և համոզել, որ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Երթուղայինում վիճաբանած Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երկու իրար հակասող հատկանիշներով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ոչ բոլոր ՔՊ-ականների ցինիզմն է նվազել
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ իշխանությունը թվացյալ հանգստությամբ հայտարարի, թե «սրբազան պայքարն»...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Ճիշտ կլինի՞ ԿԿՀ-ն վերանվանել ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եսթեր Կարապետյանն է՝ կառավարության կառույցներում վարչության պետ։ Համաձայն ներկայացվող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}