Հունաստանի նախագահը, վարչապետը ստացել են կորոնավիրուսի պատվաստանյութը
Հունաստանի նախագահ Սաքելարոպուլուն և վարչապետ Միցոտակիսը պատվաստվել են COVID19-ի դեմ: Ներկա էր նաև գլխավոր համաճարակաբան Սոտիրիս Ցիոդրասը, որը ևս ստացել է պատվաստանյութը։ Այս մասին գրում է Greek City Times-ը։
Հունաստանի վարչապետ Միցոտակիսը Հունաստանում երրորդն է, որն ստանում է կորոնավիրուսի պատվաստանյութը:
Առաջին հույնը, որը պատվաստվել է, Էֆստաթիա Կամբիսուլիուլին է, Աթենքի «Էվանգելիզմոս» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի գլխավոր բուժքույրը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին