3 զոհված զինծառայողի աճյուն են դուրս բերել Ջաբրայիլի և Մարտունու ուղղություններից. ԱՀ ԱԻՊԾ
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնողները նախօրեին 3 զոհված զինծառայողի աճյուն են դուրս բերել, երկուսը՝ Ջաբրայիլի, մեկն էլ Մարտունու ուղղությունից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլիի և Մարտունու ուղղությամբ, դեռ պարզ չէ Հադրութի տարածքում որոնողական աշխատանքներ կսկսվեն, թե ոչ»,- հավելեց Թադևոսյանը։
Մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1138 աճյուն:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1135 աճյուն. ԱԻՊԾ
- ԱԻՊԾ. Ադրբեջանցիները թույլ չեն տվել որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել Ֆիզուլիում
- Արցախի ԱԻՊԾ որոնողափրկարարական խմբերին թույլ չեն տվել մեկնել Հադրութ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ