ԻՊ հարձակման հետևանքով Սիրիայում կա 37 զոհ. «Արևելք» պարբերական
«Իսլամական պետություն» կազմակերպության հարձակման հետևանքով Սիրիայում բազմաթիվ զոհեր կան: «Արևելք» պարբերականն այդ տեղեկությունը ստացել է Սիրիայի «Սանա» պաշտոնական լրատվական գործակալությունից: Գործակալութունը հայտնել էր, որ զոհերը քաղաքացիներ են։
Շրջանառվող լուրերի համաձայն Դեյր էլ Զորից դեպի Թատմոր մեկնող երեք ավտոբուսներ ահաբեկչության թիրախ են դարձել։ Նշվում է նաև, որ զոհերի թիվն անցնում է 37-ը։
Իր հերթին «Ալ Մարսատ ալ սուրիա» կայքը հաղորդել է, որ զոհվածները Սիրիայի բանակի չորրորդ գումարտակի զինվորներն են եղել, որ արձակուրդի էին մեկնում Թատմոր։