Ստուգումներ են անցկացվել մարտական հենակետերում
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ստուգվել է դիրքերի կահավորվածությունն ու զինծառայողների պատրաստվածությունը, հենակետերի ավագների մարտական փաստաթղթերի առկայությունը։ Տրվել են համապատասխան հրահանգներ ծառայության կազմակերպման և մարտական հերթապահության կրման անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին