Իրաքի ԱԳՆ. Անընդունելի է ԱՄՆ-ի պատժամիջոցները ազգային անվտանգության նախկին խորհրդականի նկատմամբ
Իրաքի ԱԳՆ-ն անընդունելի է համարում Վաշինգտոնի պատժամիջոցները շիա աշխարհազորի ղեկավարներից մեկի՝ Ֆալեհ ալ-Ֆայադիի դեմ, որը ազգային անվտանգության հարցերով կառավարության նախկին խորհրդականն է։ Այս մասին ասվում է Իրաքի դեպարտամենտի կողմից շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք զարմացած ենք ԱՄՆ գանձապետարանի գործողություններից` կապված ժողովրդական աշխարհազորայինների ղեկավար Ֆալեհ ալ-Ֆայադի հետ։ Այս որոշումը մեզ համար անընդունելի անակնկալ էր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կոմյունիկեում նշվում է նաև, որ Արտաքին գործերի նախարարությունը՝ Վաշինգտոնի ներկայիս և նոր վարչակազմերի հետ միասին, սերտորեն հետևելու է ԱՄՆ գանձապետական բոլոր հրահանգներին՝ Իրաքի վերաբերյալ. «Աշխատելու ենք դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ»:
Հունվարի 8-ին ԱՄՆ ֆինանսների արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) հայտարարել է ալ-Ֆայադին պատժամիջոցների ցուցակում ներառելու մասին։ Ըստ մեղադրանքի, ալ-Ֆայադին ներգրավված է եղել մարդու իրավունքների լուրջ խախտումների գործում։
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց