Քաղաքական 20:55 09/01/2021 Հայաստան

Միքայել Մինասյան. Փաշինյանը թշնամի կառավարիչ է

«Հայաստանում բոլորը խոսում էին քաղաքականությունից: Բայց ես հետաքրքիր բան եմ նկատել, որ խոսելով քաղաքականության մասին՝ մարդիկ խոսում են ապաքաղաքական լուծումների մասին, որովհետև կա մի միտք, որին անդրադառնալու եմ այսօր՝ Հայաստանը բացարձակ ապաքաղաքական երկիր է»,- «Requiem/7. Քաղաքականության մահը. ցավը իմաստավորելու համար պետք է երազանք»  տեսանյութում ասում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Նա հիշեցնում է, որ մի անգամ գրել է՝  Վազգեն Մանուկյանը  Նիկոլ Փաշինյանի և իմքայլականների վերջին հույսն է։

«Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի փրկօղակն է, քանի որ Մանուկյանը քաղաքական մարդ է, դրա համար իր քայլերից ժողովուրդը դժգոհ է։

Վազգեն Մանուկյանը փորձում է  կատաղած շան դեմ, որը Նիկոլ Փաշինյանն է,  որին ուղղակի պետք է քարերով սատկացնել, պայքարել քաղաքական մեթոդներով,, որովհետև Վազգեն Մանուկյանն իր ամբողջ կենսագրությունով պետական և քաղաքական մարդ է, նրա ուղեղում չկա ապաքաղաքական պայքարի միջոց։ Հույս ունեն, որ Վազգեն Մանուկյանի քաղաքական պայքարը կստացվի, բայց երբ տեսնենք, որ քաղաքական պայքարը անհնար է ապաքաղաքական միջավայրում, ապա սկսվելու է իրական պայքարը, իրական կյանքի պայքարը, քանի որ Հայաստանում անհնար է պայքարել քաղաքական մեթոդներով մի միջավայրում, որտեղ չկա քաղաքականություն։

Հայաստանում չկա, մահացել է, սպանել են քաղաքականությունը։ Քաղաքական երկրներում, եթե լիներ այն, ինչ եղավ Հայաստանում, քաղաքական, քաղաքակիրթ ձևով կփոխվեր իշխանությունը, իշխանությունը կգնար։  Քաղաքական և քաղաքակիրթ երկրներում, եթե իմանային մեր իմացածի 10 տոկոսը, կձերբակալեին դավաճաններին, կաշառակերներին, բայց դա տեղի չունեցավ, քանի որ Հայաստանում գոյություն չունի քաղաքականություն։

Նիկոլ Փաշինյանը երբեք չի եղել քաղաքական գործիչ, սովորական, վատ, գիժ, մեղքերով լի  շանտաժիստ է։ Հիշում եք՝ ապաքաղաքական ու ապասահմանադրական ձևով եկավ իշխանության, ասաց՝ կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Հիմա շարունակում է  նույն ոճով, ասում է՝ կամ կմնամ Հայաստանի վարչապետ կամ Հայաստան չի լինի։ Դրա համար նա հանձնում է Հայաստանը, ինքը մնում է, Հայաստանը զրոյանում է։ Դրա դեմ քաղաքական պայքար չկա։ Դրա համար, այսպես կոչված կուսակցությունների, բայց իրականում ազգային փրկության ճակատի, գործունեությունն անարդյունավետ է, որովհետև գալիս են ու առաջարկում են քաղաքական, նորմալ մեթոդներ կատաղած  շներին, որոնք հասկանում են միայն ծեծուջարդ»,- նշում է Մ. Մինասյանը։

Նախկին դեսպանի խոսքով, ՀՀ-ում չկա քաղաքականություն, ՀՀ-ին սպառնում է անարխիա, պետք է վերականդանացնել, նոր կյանք տալ քաղաքականությանը, բայց այն դեպքում, երբ քաղաքակություն սպանողներին քաղաքականապես սպանենք։

Միքայել Մինասյանն ընդգծում է՝ Փաշինյանը լավ կառավարիչ չէ, վատ կառավարիչ էլ չէ, Փաշինյանը ստեղծել է աղետ, և քանի որ դա արել է հրապարակային, հետևողական, անթաքույց, շարունակում է  դա անել, Փաշինյանը թշնամի կառավարիչ է։

«Որտեղ կա թշնամությունը, բացակայում է քաղաքականությունը, թշնամու դեմ չես կարող պայքարել քաղաքական, քաղաքակիրթ ձևերով։ Թշնամու հետ պետք է վարվել ինչպես վարվում են թշնամիների հետ։ Փաշինյանն իրականացրեց և իրականցում է մեր թշնամիների ծրագրերը։ Հայաստանն ու հայ ժողովուրդը պաշտոնապես ունի երկու թշնամի՝ Ադրբեջանը և Թուրքիան։ Փաշինյանն իրականացնում է նրանց ծրագրերը։ Նրանց համար լավ կառավարիչ է, մեզ համար թշնամի կառավարիչ է»,- ասում է նա։

Մ. Մինասյանը կրկնում է՝ Հայաստանում չկա քաղաքականություն. «Բայց կան մարդիկ, որոնք ուզում են քաղաքականության հովանու ներքո պլստալ։ Եվ այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է, փորձում է քաղաքականացնել անքաղաքականությունը, որովհետև այսօր մենք խոսում ենք կյանքի, մահի, մեր հողի մասին, փրկելու ու փրկվելու մասին, պատժելու և մեր մեջ արժանապատվությունը վերգտնելու մասին, գերիների ու կորած մարմինների վերադարձի մասին, թաքնված մահերի ու պղծված գերեզմանների մասին, արժանապատվության և երազանքների մասին։ Այդ ամենը ապաքաղաքական է, կյանքի մաս է, երբ դա ունենանք, կխոսենք քաղաքականության մասին»։

Միքայել Մինասյանն ասում է, որ ստեղծված իրավիճակում ինքը հստակ մոտեցում ունի. «ՀՀ-ում չպետք է լինեն ընտրություններ՝ մինչև չտրվի քաղաքական, բարոյական և ամենակարևորը՝ քրեական գնահատական այն գործընթացներին, որոնք տեղի են ունեցել 2018-ից մինչև օրս, որովհետև դրանք լի են պետական, ազգային դավաճանություններով։
Երբ քաղաքականությունը կվերականգնվի, կսկսվի քաղաքական գործընթացը, որը ընտրություններն են»:

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը սովորական ընտրություն կեղծող է, ինքը դա շատ լավ գիտի. «Նիկոլ Փաշինյանը սովորական շանտաժիստ է, սովորական ընտրակեղծարար է, դավաճան ու մարդասպան է։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանն ու ընտրությունը չպետք է իրար հետ հանդիպեն»:

Սուրբ Աթոռում նախկին դեսպանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ շանտաժով, շանտաժով է վարել արտաքին ու ներքին քաղաքականությունը, հիմա շանտաժով պահում է իր թիմին. «Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեսնում է, որ իր թիմը պայթելու եզրին է: Կան  մարդիկ, որոնք հասկանում են՝ ինչ է կատարվում, նրանց պիտակավորում են, մեղադրում են, նրանք չեն ուզում Նիկոլի հետ շարունակել գնալ դեպի գերեզման, անդունդ։ Բայց նրանց պահում է, որովհետև բոլորի վրա ունի շանտաժային նյութեր: Երբ նա դարձավ վարչապետ, առաջին բանը, որ պահանջեց, դոսյեներն էր այն մարդկանց, որոնք ԱԱԾ ագենտներ էին և որոնց հետ ինքն առնչվում էր: Ուրիշ բառերով, պահանջեց ԱԱԾ-ից, որ զեկուցեն, թե ովքեր են իր շրջապատում ագենտներ:

ԱԱԾ ղեկավարությունը հրաժարվեց տրամադրել, մինչ այսօր չի տվել, սակայն ԱԱԾ-ում կային, կան թուլամորթ սպաներ միջին օղակից, որոնք փոխանցել են Նիկոլ Փաշինյանին այդ ողջ փաթեթները: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը կանչել է այդ մարդկանց, դրել այդ փաթեթները նրանց դեմ և ասել՝ տեսնում ես, որ ես գիտեմ, քեզ խայտառակ կանեմ, քեզ կհանեմ ազգի, պետության դավաճան, կամ էլ ժամանակավոր մոռանում ենք սրա մասին՝  մոռացի հայրենիքի, արժանապատվության մասին ու ծառայի ինձ:

Նիկոլ Փաշինյանն այս 2,5 տարվա ընթացքում հավաքեց մի մեծ կոլեկցիա, որովհետև իմքայլականները մինչև կոկորդ մխրճվեցին կոռուպցիայի մեջ, Նիկոլ Փաշինյանն աչք էր փակում, բայց ինֆորմացիան հավաքում էր»:

Մ. Մինասյանի ասում է, որ  կան բազմաթիվ քրեական գործեր, որոնք կամ ընթացքում են, կամ նյութեր են նախապատրաստվում, կամ փաստերը կան. «Օրինակ, քրեական գործ կա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա, և այդ պատճառով Մհեր Գրիգորյանը փորձեց աշխատանքից ազատվել, սակայն Նիկոլն ասաց՝ կդատեմ, և Մհեր Գրիգորյանը, քանի որ նաև վախկոտ է, չգնաց այդ քայլին»։

Ըստ նրա, քրեական գործ կա Սուրենի Պապիկյան վրա, որովհետև նա միայն մեկ գործարքից 450 միլիոն դրամ փող է վերցրել,  նույնիսկ «կորած» աներձագ Հրաչի վրա, Հակոբ Սիմիդյանը, DJ Էդոն, երեքով անցնում են քրեական գործով, որովհետև Նիկոլ Փաշինյանի առանձնատունը ժողովրդի հաշվին վերանորոգելով 210 միլիոն դրամ ատկատ էր մնացել:

«Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ԱԱԾ-ին և այս 2,5 տարիների ընթացքում դոսյեներ են կազմվել ԱԺ «Իմ քայլի» պատգամավորների վրա, և բոլոր նրանք, ովքեր ուզում են գնալ, Նիկոլը կանչում է ու ասում ՝ այս դու չե՞ս այս կինոյում, դե գնա ու խելոք սպասի, թե ինչ պետք է անես: Նիկոլ Փաշինյանը պատիժ է նաև նրանց համար»,- նշում է Մ.Մինասյանը։

Ըստ նախկին դեսպանի, Արայիկ Հարությունյանն է այդ խայտառակ շանտաժների մարմնավորումը. «Երբ Նիկոլ Փաշինյանը շանտաժով դարձավ վարչապետ, Արայիկ Հարությունյանը Արարատ Միրզոյանի միջոցով իր ծառայություններն առաջարկեց նրան: Արարատ Միրզոյանը բանակցեց և հայտնեց Նիկոլ Փաշինյանին, որ ինքը գտել է նոր ստրուկ: Իսկ Արայիկ Հարությանյանը վախենում էր, որ Նիկոլ Փաշինյանն իր թալանը կհանի ջրի երես»:

Նա պատմեց, որ Հռումում գաղտնի բանակցություն է եղել Արայիկ Հարությունյանի ու Արարատ Միրզոյանի միջև, և այդ հանդիպման երաշխավորը եղել է շատ հայտնի սփյուռքահայ բարերար:

«1,5 տարի առաջ եղել է մեկ այլ հանդիպում, որին ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանն ու Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանը: Այդ չորսը խոսել են Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագրի շուրջ, Նիկոլ Փաշինյանը պատմել է Արայիկին, թե ինչի տակ պետք է նրանք մտնեն և ինչ է լինելու իր պատկերացմամբ Արցախը, պատմել է այն, ինչ տեղի է ունեցել այսօր:

Ես գիտեմ, որ դա անհավատալի է, սակայն, ասում են՝ վերջին 1 տարվա ընթացքում Արայիկ Հարությունյանն ու Կամո Աղաջանյանը վաճառել են բոլոր բիզնեսները, որոնք պատկանում էին իրեն կամ իրենց առնչվող անձնավորություններին, որոնք  գտնվում էին Ջաբրայիլում, Ֆիզուլիում և ամենակարևորը՝ Հադրութում: Հադրութի շրջանի այգիները կես գնով վաճառվել է երրորդ անձանց, նույնիսկ Արայիկ Հարությունյանը օգնել է, որ մարդիկ գտնեն ֆինանսավորում բանկերի ու հիմնադրամների միջոցով»:

Զուգադիպությո՞ւն է։ Կարող է։ Բայց ես չեմ հավատում զուգադիպությունների, հավատում եմ դավաճանական ծրագրերին, որոնք իրականացվեցին մեր բոլորի աչքի առաջ»,- ասում է Միքայել Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:18
ՆԳՆ. ​Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում
ՆԳ նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ի պատասխան սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների...
Աղբյուր` Panorama.am
11:07
Սարսափելի դեպք Սյունիքում. Տարեց տղամարդուն սպանել է, ապա այրել
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր տվել Ալվանք գյուղի բնակիչ 44-ամյա մի տղամարդ: Նա հայտնել...
Աղբյուր` Panorama.am
10:58
Հայկ Դեմոյան. Մենք ականատես ենք լինում մի սարսափելի իրողության
«Մենք ականատես ենք լինում սարսափելի իրողության. Երբ ցեղասպանության զոհ դարձած հանրույթները, պետությունը, որն իր ցեղասխանված բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:40
Վթարային ջրանջատում Արագածոտնում ապրիլի 23-ին և 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ես իմ ճանապարհն ընտրել եմ՝ ազատություն, մահ, կամ՝ բերդ.Միհրան Մախսուդյան
«Համայնքապետերն ինձ ասացին, որ ոչ մի ընդհանուր հայտարարի էլ չեն եկել, ինչպես որոշվել է, այդպես էլ գնում է»,-ՀՀ քննչական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
10:27
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
ArmeniaSputnik-ի տվյալներով` վարչական ղեկավար Կամո Շահինյանն այդ մասին ասել է առավոտյան գյուղապետարանի մոտ հավաքված գյուղացիներին։ Պատճառն է...
Աղբյուր` Panorama.am
10:00
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես...
Աղբյուր` Panorama.am
09:56
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
«Երկիր»-ին հասած տեղեկություններով` ոստիկանությունը փակել է Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածը, առնվազն 600 կարմիր բերետավորներ ու ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
09:55
Հենրիխ Մխիթարյան. Անմոռանալի մրցաշրջան
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է միլանյան թիմի հաղթանակն Իտալիայի առաջնությունում
Աղբյուր` Panorama.am
09:50
Ապրիլի 23-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 23-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 386.44 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:34
Միհրան Մախսուդյանին կանչել են քննչական կոմիտե
Ոսկեպարի բնակիչ, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են Քննչական կոմիտե։ Panorama.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ, պարզելու...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմում ոչ միայն հարցերի բովանդակությունը չեն կարդում, այլև խմբային խուսափում են գնահատական տալուց
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Տավուշի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, իսկ Նոյեմբերյանի համայնքապետը ԱՄՆ-ում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ գյուղերի բնակիչները կենաց-մահու...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Փաստ». Առաջին դեպքը չէ, որ իշխանականներն ուղղակի անցնում են «ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»
«Փաստ» թերթը գրում է. «Տավուշում ստեղծված իրավիճակը գնալով ավելի է թեժանում: Տավուշցիների ու ընդհանրապես ընդդեմ...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». ՏԿԵՆ փոխնախարարը հայտնում է, որ Գևորգ Նալբանդյանը մեքենայությունների մեջ է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞վ է ի վերջո խոշոր գործարար Գևորգ Նալբանդյանը, ում կենսագրության մեջ միայն նշված է վերջինիս՝...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Հրապարակ». Տիգրան Համասյանի համերգին չեն մասնակցել մարզային և տեղական իշխանության ներկայացուցիչները
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 21-ին աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը Խուստուփի լանջին 2 ժամանոց համերգ է տվել։...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». Ինչ նոր զարգացումներ կան 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Ալիևի ռեժիմը կարող էր Արայիկ Հարությունյանի հարցազրույցն օգտագործել որպես կոմպրոմատ
«Փաստ» թերթը գրում է. «Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել...
Աղբյուր` Panorama.am
09:13
Ինտերը 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն
Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակում կայացավ ««Ինտեր»-«Միլան» հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով։ Հենրիխ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Գոռ Ալոյանը Տավուշի դատախազի պաշտոնը լքում է Տավուշի համար ճակատագրական պահին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ Տավուշում իրավիճակը լարված է, և քաղաքացիները պայքարում են իրենց հող ու ջրի համար, գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հայաստանն էլ մեծ հաջողություն է համարել, որ չեն կանգնել վատագույն տարբերակի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տևական ժամանակ երեք...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Տավուշը կարող է լինել նոր սկզբի մեկնարկը
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին իշխանական ու մերձիշխանական քարոզչամեքենան ուղղակի մաղձ է թափում բոլոր հնարավոր ու...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Ինչ նոր զարգացումներ կան 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Փաշինյանը հայրենի Տավուշում կիրառում է «Բաժանիր, որ տիրես» մարտավարությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն արդեն մի քանի օր է՝ Տավուշի Կիրանց, Ոսկեպար գյուղերում սադրիչների է գործի դրել,...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Հենց իշխանությունների նախաձեռնությամբ էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցն այլևս արարողակարգային պայման չէ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 15-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել Ղազախստանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
07:30
Ապրիլի 23-ի հոսանքազրկումների մասին
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am
23:23
Ալեն Սիմոնյանը մեղադրել է Ռուսաստանին և Ադրբեջանին Հայաստանի դեմ հիբրիդային հարձակման մեջ
ՀՀ ԱԺ-ից հայտնում են. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների...
Աղբյուր` Panorama.am
23:09
Մեր կողմից ձեռք բերված սպառազինությունը Ադրբեջանի գնած սպառազինության 15-20 %-ից ավել չէ. Նիկոլ Փաշինյան
«Իհարկե, ներդրողները՝ այո, տնտեսական գլոբալ կայունությունը՝ այո, բայց առաջին հերթին մենք ենք շահառուները խաղաղության: Եվ այս...
Աղբյուր` Panorama.am
22:50
Իրենք կարո՞ղ են գնան Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ և ասեն՝ Սպարապետ՝ դու սխալ էիր՝ Նիկոլը ճիշտ. Շարմազանով
«Իրենք կարո՞ղ են գնան Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ և ասեն՝ Սպարապետ՝ դու սխալ էիր՝ Նիկոլը ճիշտ, դու օկուպանտ ես, սպարապե՛տ»,-...
Աղբյուր` Panorama.am
22:00
Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները այս պահին Նիկոլ Փաշինյանի մոտ են
24News-ի բացառիկ տեղեկություններով՝ Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց
15:23 22/04/2024

«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}