Քաղաքական 20:22 10/01/2021 Հայաստան

Միքայել Մինասյան. Հունվարի 11-ի հանդիպումը ձեռնտու է բոլորին, բացի հայերից ու Հայաստանից

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.

«Ամեն օր հունվարի 11 է

Հունվարի 11-ին ընդառաջ մեր երկրում կատարվողից և՛ ծիծաղս է գալիս, և՛ լացս։ Մի ամբողջ շաբաթ ողջ երկիրը մատաղացու գառան պես շունչը պահած քննարկում է, թե ի՞նչ է լինելու հունվարի 11-ին ու էլ ի՞նչ է ստորագրելու և հանձնելու Նիկոլը։

Մեծ մասը քննարկում է սարսափած, մի մասն էլ՝ հույսով։ Կարծես մինչև այս պահը ամեն ինչ շատ լավ էր, ոչ մի վատ բան չէր եղել, Նիկոլը ոչինչ չէր ստորագրել և մնացել է ընդամենը պատվով դուրս գալ այս փորձությունից ու դրանից հետո լավ կլինի։ Այս անմեղ ու անտրամաբանական լավատեսությունը ժպիտ է առաջացնում և հաստատում. մարդ էակը միշտ հույս ունի։

Իսկ լացս գալիս է, որովհետև այդ հույսը կուրացնում է՝ տեսնելու դաժան իրականությունը։ Հասկանալու, որ նոյեմբերի 9-ից հետո, գրեթե մեկ ամիս ոչինչ չանելով, իսկ հետո Նիկոլին թողնելով իշխանության, մեր ամեն օրը լինելու է հունվարի 11 և այդպես էլ շարունակվելու է։ Որքան էլ պարզունակ հնչի, գուցե ծանոթ կամ ծեծված միտք թվա, բայց սա է ճշմարտությունը. քանի դեռ Նիկոլը վարչապետ է, ամեն ինչ ոչ միայն վատ է լինելու, ոչ միայն չի շտկվելու, այլև էլ ավելի է վատանալու։

Իսկ ի՞նչ է լինելու Մոսկվայում և ո՞ւմ է պետք հունվարի 11-ը։

Նախ՝ Ռուսաստանին։ Մոսկվան արձանագրեց, իսկ հունվարի 11-ին կվավերացնի, որ Հարավային Կովկասի միակ ռեգիոնալ ուժն է, որն ունի քաղաքական նպատակներ ու աշխարհաքաղաքական տեսլական։ Ռուսաստանը ցույց տվեց, որ այստեղ հակամարտությունները կարգավորող և խաղաղություն պարտադրող միակ տերությունն է։ Որքան էլ ցավալի լինի ճշմարտությունը, բայց Ռուսաստանը նիկոլական Հայաստանին, հետևաբար մեզ բոլորիս փրկեց ֆիզիկական ոչնչացումից։

Եվ դա փաստ է։ Ռուսաստանը կանխեց պատերազմի ցամաքային ընդլայնումը դեպի Հայաստանի Հանրապետություն։ Ռուսական զորքը կանգնեց Հայաստանի հարավի սահմանի ամբողջ երկայնքով, դիվանագիտական և ռազմական ակնհայտ սպառնալիքով կանխեց Թուքիայի ներխուժումը, իսկ ՌԴ նախագահը Ալիևին ստիպեց ստորագրել զինադադարի հայտարարությունը՝ կապիտալիզացնելով Ռուսաստանի դերը՝ որպես տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման միակ գործոն:

Հունվարի 11-ը պետք է Թուրքիային և Ադրբեջանին։ Նոյեմբերի 9-ին ստորագրված գաղտնի փաստաթղթի ամենաչձևակերպված և կարևոր կետերից մեկը 9-րդն է՝ տարածաշրջանային հաղորդակցության վերականգնման և Մեղրիով թուրք-ադրբեջանական միջանցք ունենալու մասին։

Նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամեն ինչ ունի ժամկետ և իմպլեմենտացիայի հերթականություն՝ բացառությամբ այդ կետի։ Որովհետև 9-րդ կետից բացի Թուրքիան ու Ադրբեջանը դե ֆակտո հասել էին իրենց ուզածին ու վերջին 2 ամիսներին բարելավեցին ինչ կարող էին՝ վերցնելով նոր գյուղեր, գծելով նոր սահմաններ, չվերադարձնելով գերիներին։ Թեև ամենամեծ նվերը Թուրքիային և Ադրբեջանին մատուցեցին հայաստանցիները։

Չհեռացնելով Նիկոլին իշխանությունից՝ հայաստանցիները Թուրքիայի և Ադրբեջանի համար բացեցին հնարավորությունների նոր պատուհան՝ կյանքի կոչելու իրենց ամենամեծ նպատակը։ Գերխնդիր, որը 100 տարի չէին կարողանում լուծել, իսկ հիմա ունեն այն իրագործելու եզակի շանս՝ ի դեմս իշխանության համար ամեն ինչի համաձայնող Նիկոլի։

Հետաքրքիր է, որ 9-րդ կետը ձևակերպումներով լղոզած, առանց հստակության շարադրած ռուս դիվանագետը այդպես էր վարվել, վստահ լինելով, որ Հայաստանը դեմ կլինի այս կետին, և մինչև նոր բանակցային ռաունդ կներկայանա ոչ թե դավաճան Նիկոլով, այլ նոր դեմքով։ Բայց ստացվեց այնպես, որ հայաստանցիների մի մասի համար կարևոր էր ոչ թե Մեղրին, այլ թե որքանով է նպատակահարմար Նիկոլին Վազգեն Մանուկյանով փոխարինելը։ Սա հասկացան նաև Թուրքիան ու Ադրբեջանը, և Մեղրիի հանձնումը միանգամից դարձրին մոսկովյան  հանդիպման օրակարգի գլխավոր հարցը։

Իհարկե, փաստաթղթում ուղիղ չի ասվի Մեղրին հանձնելու մասին և անգրագետների համար դա կփաթեթավորվի գեղեցիկ բառերով։ Ավելին, կստեղծվի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ հանձնաժողով, որը պետք է այդ պայմանավորվածություններին տա միս ու արյուն։

Ադրբեջանի համար այս հանդիպումը ունի նաև իմիջային շատ կարևոր բաղադրիչ։ Երբ աշխարհը տեսնի Նիկոլին և Իլհամին նույն սեղանի շուրջ, ապա հենց միայն այդ փաստով Ալիևը կմաքրվի ագրեսորի և պատերազմի հանցագործի վերջին պիտակից։  Որովհետև եթե պատերազմից ընդամենը 2 ամիս անց հակամարտող կողմերը հանդիպում են, բանակցում, իսկ հետո միասին ճաշում (այո, նախատեսված է նաև նրանց մասնավոր ճաշը), ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Նշանակում է Ալիևը ֆոսֆորային ռումբեր չի օգտագործել, ոչ էլ գերիներ վերցրել, զինվորների գլուխ չի կտրել, ոչ էլ ծերունու ականջ, 5000 մարդ չի սպանել, ոչ էլ ահաբեկիչներ է վարձել ու բերել Արցախ։

Հունվարի 11-ի հանդիպման երրորդ կողմը Նիկոլն է։ Ես միտումնավոր չեմ գրում Հայաստանը։ Որովհետև մեր երկրի համար սա մահաբեր հանդիպում է՝ աղետալի հետևանքներով։ Սա ազգային ողբերգություն է և պետական ֆիասկո։ Այդ պատճառով այս հանդիպման օգտակարությունը մեր երկրի համար զրոյական է։ Իսկ Նիկոլի համար՝ ոչ։ Նիկոլը Մոսկվա է գնում իր իշխանությունը պահելու հույսով։ Նա պատրաստ է ամեն ինչ զոհաբերել ու հանձնել, ստորանալ տեսախցիկների առաջ, սեղմել իր ազգի զավակներին սպանողի ձեռքը, պատրաստակամությամբ կատարել բոլոր ստորացուցիչ կետերը, խոստանալ ժամկետներ, խաբել սեփական ժողովրդին՝ միայն մեկ պայմանով. որ մնա իշխանության։

Նա գնում է Մոսկվա, որ իր թիմին ցույց տա, թե իրեն դեռ ընդունում են, իր ձեռքը սեղմում՝ դրանով իսկ փորձելով մեղմել արտահոսքը թիմից։ Նա Մոսկվա է գնում իր անգրագետ ընտրազանգվածին ցույց տալու, թե Պուտինի հետ ունի լավ հարաբերություններ։ Նա Մոսկվա է գնում, որ Մեղրիի հանձնումը լղոզի գեղեցիկ բառակապակցություններով, սկզբում գրի Նախիջևանի սահմանը բացելու մասին, իսկ դրանից առաջ բերի գերիների վերադարձի կետը (հիշեցնեմ, որ դա պետք է արվեր դեռ նախորդ փաստաթղթով)։

Նիկոլը գնում է Մոսկվա, որ օգտագործելով Ռուսաստանի ղեկավարի հետ դեմ առ դեմ հանդիպման հնարավորությունը, փորձի հասկանալ Մոսկվայի վերաբերմունքը հայ-թուրքական սահմանի վերաբացմանը, որի դիմաց Նիկոլը Թուրքիային խոստացել է հրաժարվել Ցեղասպանությունից և դրա համար պայքարից։

Հետևաբար, հունվարի 11-ից որևէ սկանդալ մի ակնկալեք, ոչ էլ շատ ողբերգական հետևանքներ։ Հունվարի 11-ը ոչնչով չի տարբերում այսօրվանից՝ հունվարի 10-ից։ Սովորական օր է, մեր համաժողովրդական թուլամորթության հերթական ապացույցը։

Նիկոլը հանուն իշխանության ոչնչացնում է Հայաստանն ու հայերի ապագան։ Բայց դա չի անելու միայն հունվարի 11-ին։ Նա դա անում է ամեն օր՝ ոչ ավել, ոչ պակաս։ Հունվարի 11-ին, ուղղակի, Նիկոլը դա կանի ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում։ Սա է տարբերությունը։

Ահա սա է լինելու հունվարի 11-ին, և սրանք են Ռուսաստանի, Ադրբեջանի և Նիկոլի ակնկալիքները՝ մոսկովյան այցին ընդառաջ։ Այս հանդիպումը ձեռնտու է բոլորին, բացի հայերից ու Հայաստանից»։

Ամեն օր հունվարի 11 է Հունվարի 11-ին ընդառաջ մեր երկրում կատարվողից և՛ ծիծաղս է գալիս, և՛ լացս։ Մի ամբողջ շաբաթ ողջ...

Posted by Mikayel Minasyan on Sunday, 10 January 2021

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խոշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տավուշցիները դուրս են եկել բողոքի
Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։ Ինչպես տեղից պատմում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
Աղբյուր` Panorama.am
11:00
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
«Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման...
Աղբյուր` Panorama.am
10:44
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
«Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
10:28
Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
Անցած գիշեր Տավուշում իրավիճակը լարված է եղել. հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Մարդիկ են...
Աղբյուր` Panorama.am
10:19
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Խոսնակ
ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև...
Աղբյուր` Panorama.am
09:57
Արմավիրում որդին սպանել է հորը
Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
09:44
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
09:21
Արսեն Խառատյան. Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը գրում է. «1. Հայաստանը ռազմավարական կարևորության տարածք է տալիս՝ իբր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
15:06 20/04/2024

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}