Առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը հռչակել ազգային փոքրամասնությունների օր
Մեկնարկել Է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Քննարկվում է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին հարցը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նշեց, որ առաջարկվում է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը լրացնել նոր հոդվածով, ըստ որի՝ սեպտեմբեր ամսվա վերջին շաբաթ օրը կհաստատվի՝ որպես ՀՀ ազգային փոքրամասնությունների օր։
«Կարծում եմ, որ ՀՀ-ում պետք է ազգային փոքրամասնություններին նվիրված օր լինի։ Մենք սահմանադրությամբ ունենք բոլոր իրավունքները, և վերոնշյալ օրենքի ընդունումը ևս մեկ քայլ է, որով մենք ուշադրություն են դարձնելու ազգային փոքրամասնություններին և նրանց ունեցած խնդիրներին ու դժվարություններին։ Աշխարհի մի շարք երկրներ ունեն այսպիսի օրեր։
Օրինակ, Ռումինիայում և Հնդկաստանում դեկտեմբերի 18-ը նշում են՝ որպես ազգային փոքրամասնությունների օր։ Եվ մենք առաջարկում ենք, որպեսզի ՀՀ-ում էլ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշվի որպես ազգային փոքրամասնությունների օր»,- ասաց պատգամավորը։
Թե ինչու հենց սեպտեմբերի վերջին շաբաթ օրը, Ռուստամ Բաքոյանը նշեց, որ աշնան սկզբին ազգային փոքրամասնություններն անպայման ինչ-որ մշակութային տոն են նշում, և այժմ կա ներքին համաձայնություն, որ սեպտեմբերի վերջին շաբաթ օրն արդեն նշվի որպես ազգային տոն։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ