Թուրքիայի ԶՈւ-ն ռազմաուսումնական վարժանքներ է անցկացրել լիբիական ուժերի հետ
Թուրքիայի զինված ուժերը Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարության» (ԼԱՀԿ) զինուժի անձնակազմի հետ ռազմաբազաների պաշտպանության համար ռազմաուսումնական վարժանքներ են անցկացրել։ Այս մասին հայտարարություն է հրապարակել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ermenihaber-ը։
Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ Թուրքիայի և Լիբիայի միջև կնքված ռազմական համագործակցության և խորհրդատվության վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում Լիբիայում գտնվող թուրքական զինուժի անձնակազմը շարունակում է աշխատանքները, որպեսզի ԼԱՀԿ-ի բանակը համապատասխանի միջազգային չափանիշներին։