Քաղաքական 13:53 12/01/2021 Հայաստան

Էլինար Վարդանյան. Անգամ ԱԱԾ չի հասկացել Փաշինյանի մոտիվացիաները

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է Էլինար Վարդանյանի հոդվածը. որը հրապարակում ենք ամբողջությամբ.

«Երեկ հեռուստաընկերություններից մեկի եթերում ականատես եղանք բացառիկ կարևոր և հետաքրքիր մի հարցազրույցի։ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշոնակատար գնդապետ Միքայել Համբարձումյանը հանդես եկավ ընդգծված հավասարակշիռ, միևնույն ժամանակ՝ կարևորագույն բացահայտումներով։


Ձևակերպվեցին հարցեր, որոնք վերջին երկու ամսվա ընթացքում մտել են մեր տները, դարձել մեր առօրյայի բաղկացուցիչ։ Երեկ դրանք ստացան այնպիսի ձևակերպումներ, որոնցից այլևս խուսափել հնարավոր չի լինելու։

1. «Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու պատերազմի ընթացքը չի կասեցվում, չի կանգնեցվում պատերազմը։»։
ԱԱԾ-ը տնօրենի նախկին ժ/պ-ի պաշտոնավարման դադարեցումը պայմանավորված է հատկապես այս կարևոր հարցադրման  հետ։
Հարցազրույցից պարզ դարձավ, որ ԱԱԾ-ն, Պաշտպանության նախարարությունը ամենօրյա ռեժիմով վարչապետին զեկուցել են մեր կորուստների, մեր խնդիրների և հեռանկարի մասին։ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին մտահոգող հարցը եղել է, թե ինչու պատերազմի դադարեցման հետ կապված վարչապետը որոշում չի կայացնում. «Ինչու պատերազմի ընթացքը չի կասեցվում, ոչ թե զինադադար հայտարարվում, որովհետև դա տեսնում էինք ֆիզիկապես չի լինում, չի պահպանվում, այլ զուտ պատերազմի ընթացքը չի կասեցվում, և չի սկսվում բանակցային պրոցես։
Այդ պայմաններում ի՞նչ նպատակ էր հետապնդում մեր իշխանությունը պատերազմի ընթացքը չկասեցնելով։ Ուր ենք մենք գնում։ Վերջն ուր ենք հասնելու, Ստեփանակերտն ենք կորցնելու, թե արդեն Հյուսիսային շրջաններն ենք կորցնելու, նոր գանք, հասնենք այն կետին, որ պետք է պատերազմական գործողությունները կասեցվեն կամ ավարտվեն։»։
Վարչապետը իրավիճակի վերաբերյալ ինֆորմացիայի պակաս չի ունեցել, ինչպես պարզվում է Միքայել Համբարձումյանի խոսքերից նա ամենօրյա ռեժիմով, ամենժամյա ռեժիմով վարչապետին զեկուցել է ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին, ներքաղաքական իրավիճակի մասին, զեկուցել է մեր կորուստների մասին և տիրող տրամադրությունների մասին։ Ընդ որում զեկուցվել է նաև գրավոր փաստաթղթերով՝ թե ինչ իրավիճակ է տիրում և ինչ հեռանկար կարող է լինել։ 
2. ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, որ պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար։ ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարի հարցազրույցից պարզ դարձավ, որ հոկտեմբերի 18-19-ին ԱԽ նիստում Գլխավոր շտաբի պետը կրկին մանրամասն ներկայացրել է տիրող իրավիճակը, հեռանկարը և այն, որ մենք ուղղակի գնում ենք դեպի պարտության։ Եղել է առաջարկություն դադարեցնելու ռազմական, պատերազմական գործողությունները։ Նույն կարծիքին է եղել նաև Դավիթ Տոնոյանը։ «Բավականին մանրամասն քննարկում տեղի ունեցավ, բայց այնուամենայնիվ դրանից հետո նման որոշում չկայացվեց։»։
3. ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ով համարվում է երկրի առանցքային պաշտոնյաներից մեկը, պատերազմի ժամանակ տեղյակ չի եղել Ռուսաստանի առաջարկների մասին։ Այդ մասին իմացել է խայտառակ պարտությունից հետո միայն, Ռուսաստանի նախագահի խոսքերից, այլ աղբյուրներից եկած ինֆորմացիայից։  «Պարզվեց, որ դեռևս 2020թ. հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի ղեկավարության կողմից եղել են կոնկրետ առաջարկություններ, կետային առաջարկություններ, թե ինչ պետք է անել։ Այսինքն ըստ էության կյանքի էր կոչվելու Լավրովի պլանը։ Առաջարկությունների մեջ պետք է կարևորել այն հանգամանքը, որ առաջարկվում էր ռուսական խաղաղապահ զորքեր մտցնել Արցախի տարածք և բնականաբար դա կլիներ անվտանգության այն երաշխիքը, որ կապահովեր Արցախի բնակչության անվտանգությունը, ինչպես նաև մենք չէինք կորցնի Շուշին և Հադրութը։ Ինչո՞ւ քննարկման առարկա չէր դառնում Ռուսաստանի կողմից հնչեցված առաջարկությունները։ Չէր քննարկվում ոչ հանրության հետ, ոչ ԱԽ նիստերի ժամանակ։ Նոյեմբերի 7-ի դրությամբ ես չեմ իմացել այդ առաջարկի մասին։»
4. Հարցազրույցում երկրի պետական համակարգի կարևորագույն կառույցի նախկին ղեկավարը հաստատեց, որ գեներալների ներուժը պատերազմի ժամանակ ճիշտ չի օգտագործվել։  «Գեներալների դերակատարությունը շատ ավելի մեծ կարող էր լինել՝ մարդիկ ունեին փորձ, մարդիկ անցել էին պատերազմական թոհուբոհի միջով։ Որոշակի հրապարակումներ եղան, որտեղ շրջանառվում էր վարկած , թե իբր Արցախում կային ուժեր, որոնք խուճապային տրամադրություններ են ստեղծում։  Քննության շրջանակներում վարկած էր առաջ քաշվել այդ պրոցեսների հետ Արցախի նախկին հրամանատարական կազմի առնչության մասին։ Քննության տվյալները վկայեցին հակառակը՝ նախկին հրամանատարներն ու գեներալները, այդ թվում Սամվել Կարապետյանը, Վիտալի Բալասանյանը, Լևոն Մնացականյանը, Արթուր Աղաբեկյանը, Արշավիր Ղարամյանը ամեն ինչ անում էին երկրի պատերազամական վիճակում իրենց ներուժը ներդնելու, կազմակերպելու, արդյունավետությունը բարձրացնելու համար, հատկապես ուզում եմ շեշտել  Վիտալի Բալասանյանի մասին, որի կատարած աշխատանքը շատ տեսանելի էր։ Բավականին հեղինակություն ուներ զինվորականների շրջանում, տեսլական ուներ, պատկերացում ուներ ինչ պետք է անել։»։
5. Պատերազմի ժամանակ կազմակերպական լուրջ խնդիրների մասին տարբեր հրապարակումներ են եղել։ Միքայել Հարությունյանի հարցազրույցում դա հաստատվեց պաշտոնական մակարդակով. «Եթե կազմակերպչական խնդիրներ չլինեին մենք այս արդյունքը չէինք արձանագրի։ Ես խնդիր էի տեսնում մոբիլիզացիայի հետ կապված, խնդիր էի տեսնում մեր կամավորական ջոկատների Արցախ անկանոն մեկնելու հետ կապված, այնտեղ ընդունելու  և տեղաբաշխելու հետ կապված, խնդիր էի տեսնում կասկաների, զրահաբաճկոնների քանակության հետ կապված, խնդիրները շատ էին և խնդիրների չլուծումը բերեց այն իրավիճակին, որ մենք այսօր ունենք։»։
6. Նա կարևորեց հայապահպանության իմաստով Դաշնակցության անգնահետելի դերը և պատերազմի առաջին իսկ օրից նրանց կազմակերպված մասնակցությունը։
7. Երկրի ազգային  անվտանգության ապահովման թիվ մեկ մարմնի նախկին ղեկավարը մտահոգություն է հայտնում շրջանառվող 5 միլիարդի գործարքի մասին տեղեկությունների վերաբերյալ։ Նա գտնում է, որ դա լրջագույն հարց է, որը պետք է խորը քննության առարկա դառնա։ «Մենք գործ ունենք մի տվյալի հետ, որ ասվում է, որ տևական ժամանակ կապ է եղել վարչապետի և ադրբեջանական կողմի միջև։ Կապի արդյունքում քննարկվել է գումարով՝ միլիարդավոր դոլարների դիմաց հարցի լուծմանը հասնելու տարբերակը։ Քննարկումների արդյունքը, քննարկումների ընթացքը հայտնի չէ։ Ոչ մեկ չգիտի ինչ է տեղի ունեցել։ Այնուհետև մենք ունենք հետևանքը, իսկ հետևանքն այսօրվա իրավիճակն է՝ պարտություն, հողերի կորուստ, այսօր արդեն Հայաստանի սահմանների հետ կապված լուրջ խնդիրներ։ Մենք պետք է գտնենք պատճառահետևանքային կապը։ Շատ մանրամասնված, շատ դետալացված պարզաբանումներ պետք է տա և վարչապետը, և այն պաշտոնատար անձինք, ովքեր առնչվել են այդ պրոցեսի հետ։ Եթե բացատրություններ չտրվեն ու համոզիչ բացատրություններ չտրվեն, կասկածներ կլինեն։ Սրա հետ կապված պետք է տարվի քննություն, և դա չպետք է քողարկվի նախաքննական գաղտնիքի քողով, այլ  դա պետք է արվի մաքսիմում հնարավոր հանրային եղանակով»։

Ամփոփում

Միքայել Համբարձումյանը, ԱԱԾ տնօրենի ԺՊ է եղել դեռևս սեպտեմբերի 30-ից, այսինքն պատերազմի հենց սկզբից, ինչի մասին ի դեպ, հանրությունը չգիտեր։ ԵՎ նրա բարձրացրած հարցերը հետևաբար ունեն բացառիկ նշանակություն։ Ստացվում է մի հրեշավոր պատկեր՝
ա/  Բոլոր կարևորագույն որոշումները Փաշինյանը կայացրել է կամ միայնակ կամ խորհրդակցելով այն մարդկանց հետ, ովքեր չունեն նման լիազորություններ։
բ/ Չի կանգնեցրել պատերազմը, երբ բոլոր ուժայինները պնդել են դրա վրա։
գ/ Տեղյակ չի պահել պետության առանցքային պաշտոնյաներին, որ հոկտեմբերի 19-ին մերժել է ՌԴ նախագահի  պատերազմը դադարեցնելու առաջարկը։
դ/ Հետևաբար՝ Փաշինյանը կրում է ուղիղ պատասխանատվություն մեր մեծաթիվ մարդկային և տարածքային կորուստների համար։
ե/ Նույնիսկ երկրի ամենատեղեկացված մարդկանցից մեկի համար  պարզ չէ՝ սա արվել է դավաճանության, թե՞ անգրագիտության պատճառով։ Եվ այդ հարցը պետք է ստանա իր պատասխանը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Տարածաշրջանում կայունության ամրապնդումը բխում է Իրանի շահերից․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
«Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեք խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում ասված է․ «Ադրբեջանի կողմից օկուպացված...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}