14:46 13/01/2021 Հայաստան

Մարինե Սուքիասյան. Անմեղսունակության ստուգատես

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է փորձագետ, փաստաբան Մարինե Սուքիասյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.

«Թույլ տվեք ձեզ ներկայացնել պատերազմից առաջ, ընթացքում և հետո հնչած անմեղսունակ մտքերի թոփ-լիստ։
Անհավանական է, բայց սրանք բոլորը հնչել են և ունեցել են իրենց հետևորդները 21-դարում։

Այսպես խոսեց հասարակ տգետը

1. «Նիկոլը Էրդողանին պարտադրել է վերադարձնել Արևմտյան Հայաստանը, բայց էրդողանը դեմքը փրկելու համար խնդրել է պատերազմի իմիտացիա ու մի քանի շրջանի հանձնում Ադրբեջանին։ Շուտով, ըստ պլանի, մեզ են վերադարձնելու Իգդիրը, Վանը, Կարսը և այլն»: Հեղինակ՝ անհայտ նիկոլական։

2. «Քոչարյանը պատերազմի առաջին օրերին բոլոր գեներալներին հրամայել է անջատել ՀՕՊ համակարգը»: Հեղինակ՝ անհայտ նիկոլական։

3. «Ջաբրաիլ օգնության գնացող զորքի ճանապարհը փակել և զորքի վրա կրակ է արձակել Վիտալի Բալասանյանը՝ իր զինված խմբի հետ միասին: Այդպես կորցրեցինք Ջաբրաիլը»։ Հեղինակ՝ անհայտ նիկոլական։

4. «Վիտալի Բալասանյանը Արայիկին գերի է վերցրել, և Արայիկը միայն գերության մեջ է համաձայնել կապիտուլյացիայի պայմանագրին»: Հեղինակ՝ անհայտ նիկոլական։

5. «Այս պատերազմը Էրդողանն ու Նիկոլը միասին են պայմանավորվել՝ Ադրբեջանին Ռուսաստանից կտրելու ու Թուրքիայից կախյալ դարձնելու համար, ու դրա դիմաց տարածքները մեզ են վերադարձնելու՝ Գյանջայի հետ միասին»: Հեղինակ՝ անհայտ նիկոլական։

6. «Էրատո ջոկատը շրջափակման մեջ է եղել ադրբեջանցիների կողմից, ու միայն դրա արդյունքում Նիկոլը համաձայնվեց ստորագրել»: Հեղինակ՝ անհայտ նիկոլական։

7. «Նախիջևանը մեր վերահսկողության տակ է, ուղղակի դեռ չեն բարձրաձայնում՝ կրքերը չթեժացնելու համար»: Հեղինակ՝ անհայտ նիկոլական։

Այսպես խոսեց իշխանավոր տգետը

8. «Հադրութում հրամանատարները փակել են զինանոցը, բանալիները վերցրել, և զորքը առանց զենք է մնացել»։ Հեղինակ՝ հայտնի նիկոլական՝ Նիկոլ Փաշինյան:

9. «Մի շարք զինվորականներ մոտեցել են տարբեր դիրքերի և ասել՝ թողեք դիրքերը, կռվելն իմաստ չունի, Նիկոլը ծախել է հողերը»։ Հեղինակ՝ հայտնի նիկոլական՝ Նիկոլ Փաշինյան:

10. «Զինապարտները covid կեղծ տեղեկանքներ են հանում, որ չգնան պատերազմ»։ Հեղինակ՝ հայտնի նիկոլական՝ Նիկոլ Փաշինյան:

11.«Նախկին իշխանությունները դավադիր կերպով պատերազմ են փորձում հրահրել և մեղքը մեզ վրա թողնել» (Նիկոլ Փաշինյան, 2019թ.կառավարության նիստ):

12.«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։ Հեղինակ՝ հայտնի Նիկոլական՝ Դավիթ Տոնոյան։

13. «Հնարավոր հայ-ադրբեջանական պատերազմին Թուրքիան չի մասնակցի»։ Հեղինակ՝ հայտնի նիկոլական՝ Լիլիթ Մակունց՝ իշխող խմբակցության ղեկավար։

14.«Չշշկռվե´ք, սա է մեր գերագույն գլխավոր հրամանատարը»։ Հեղինակ՝ հայտնի նիկոլական Արարատ Միրզոյան։ Չի հասկացվում՝ կոչը ուղղված էր Իմ քայլի՞ն, թե՞ բայրաքթարներին։

15.«Այդպես էլ կարծես թե չտեսանք ԲՀԿ-ական կամավորական ջոկատ, առավել ևս՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Շուշիի մոտակայքում կռվելիս: Գուցե հենց սա է պատճառը, որ Շուշին ընկավ, քանի որ այդ ջոկատը, այդ խումբը, որը կռվում էր Շուշիի մոտակայքում, և մի խումբն էլ ներս էր թափանցել Շուշի, գուցե, եթե բավարար ռեզերվներ լինեին, հնարավո՞ր կլիներ Շուշին պահել»։ Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան։

16.«Արժանապատիվ քաղաքացիներին կոչ եմ անում՝ պատրաստ լինել, որ մենք գնալու ենք դեբոշ անողների եւ իրենց շեֆերի հետևից, «Դաշնակցության» կոռուպցիոն հատվածի հետևից, ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական թալանչիների, «Հայրենիք»-ի դասալիքի հետևից, որը դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է դատվի»։ Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան։

17. «Մինչև նախավերջին օրը ընդհանուր գնահատականը եղել է այն որ պատերազմը այնուամենայնիվ չի սկսվի». Նիկոլ Փաշինյան, 16 դեկտեմբերի։  «…. Պատերազմն ընդդեմ Արցախի մեկնարկեց ոչ անսպասելի կերպով։ Մենք գիտեինք և սպասում էինք, հարցն այն էր, թե կոնկրետ ո´ր ժամին և որտեղի´ց կհարձակվի թշնամին...». Նիկոլ Փաշինյան, 14 հոկտեմբերի:

18. «...խնդրում եմ նաև, ովքեր ունեն զինվորական հագուստ, ձմեռային բաճկոն, եթե հանկարծ այլ մարդիկ ունեն սաղավարտ, զրահաբաճկոն, նաև այս մարդկան խնդրում եմ, որ դա որևէ ձևով ուղարկեն և կենտրոնացնեն զինվորական կենտրոնական հավաքակայան։ Ով պատահաբար ունի սաղավարտ, զրահաբաճկոն, տաք վերարկուներ, և այլն, որովհետեւ սա մոբռեսուրսի մեջ չի մտնում, իսկ եթե ուրիշ մարդիկ ունեն, խնդրում եմ ուղղակի տանել-թողնել կենտրոնական հավաքակայանում»։ 05 հոկտեմբերի 2020, Նիկոլ Փաշինյան՝ Արարատ Միրզոյանի գերագույն գլխավոր հրամանատարը։

19.«Սփյուռքի թասիբը եռում է, Հայաստանում դեռ այդքան չի եռում, և այստեղ, իմ կարծիքով, մեծ դեր ունեն մեր կանայք: Մեր կանայք պետք է տղամարդկանց ասեն, որ այս դեպքում որևէ երկմտությունը չի ներվելու։ Սա´ է մեր հաջողության գրավականը: Իմ հրամանն էն է, որ ամեն տղամարդ հենց հիմա պետք է ոտքի կանգնի եւ գնա զինկոմիսարիատ: Կանանց էլ խնդրում եմ քաջալերել նրանց: Այն կանայք, որոնք իրենց մեջ ուժ են գտնում կանգնելու հանուն հայրենիքի, իրենք էլ թող գնան, թող իրենք էլ ջոկատներ կազմեն: Սա հազարամյա կռիվ է»։ Նիկոլ Փաշինյան՝ 26 հոկտեմբերի։ Երկրի ղեկավարը նման կոչով հանդես է գալիս այն դեպքում երբ պատերազմի սկզբից չորսն օր անց իր ԳՇ պետը զեկուցել է, որ անհապաղ պետք է դադարեցնել պատերազմը՝ ռեսուրսները հավասար չեն, իսկ հոկտեմբերի 19-ին նա արդեն մերժել է ՌԴ նախագահի՝ պատերազմը կանգնեցնելու իրական առաջարկը։

Սա պատերազմի և պարտության մասին Հայաստանում հնչած և տարածված՝ ամենաանհեթեթ ձևակերպումների մի մասն է։ Եթե անհայտ տաքսիստի կամ մրգավաճառի շուրթերից սա բանահյուսություն է, ապա երկրի ղեկավարի և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչելու պարագայում՝ պետական անմեղսունակություն, որի ավարտը պետք է լիներ աղետը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:09
Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասին աշխատի քիչ խոսես. Զգուշացում Չախալյանին
«Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասով  ընդհանրապեսաշխատի քիչ խոսես, ոչ լավ, ոչ վատ»,-կառավարության շենքի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
12:58
Գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի զինծառայությունից.Սուրեն Պապիկյան
«Առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի...
Աղբյուր` Panorama.am
12:34
Վահագն Չախալյան. Մեր պայքարը լինելու է շարունակական, մինչև կանգնեցնենք Նիկոլին
«Stop Նիկոլ», «Բավ է», «Ոչ միջանցքին» գրություններով ցուցապաստառներով, «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սամվել Վարդանյանին տնային կալանքի տակ թողնելու իշխանության որոշումը շատ խորամանկ է. Փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, արձագանքելով Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշմանը, գրում է. «Փաստորեն էս...
Աղբյուր` Panorama.am
11:55
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Team Telecom Armenia-ն դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթի մաս կազմող CaseKey ակադեմիայի գործընկերը։ Համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
11:44
Ռուբեն Մելիքյան. Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «1) Դատարանի որոշումը հրապարակվեց երեկ գիշերը՝ ժամը 1:30: Սամվելը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
«Այն մեզ հստակ հուշում է, որ մոտ ապագայում սպասվում են մեզանից անկախ, սակայն մեզ համար անբարենպաստ իրադարձություններ»
Աղբյուր` Panorama.am
11:18
Իսկ ինչու Արցախը մենք չենք գնահատում, ինչպես որ ծախել են՝ դոլար-դրամով
Հայաստանում իրավաբան կա՞։ Ճեմ ասում՝ չալարող, ասում եմ՝ մեծ գործերի ունակ։ Ադրբեջանցիները քանդում են զավթած Արցախի հուշարձանները, շենքերը,...
Աղբյուր` Panorama.am
11:15
Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ
Երիտասարդական մետրոյի հարևանությամբ տեղի ունեցող բողոքի ակցիայի վայր ժամանեցին մեծ թվով կարմիրբերատավոր ոստիկաններ։ Նրանք ակցիայի մասնակիցներին...
Աղբյուր` Panorama.am
11:12
Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը
Արթուր Խաչատրյանը գրում է, որ լուրջ, շատ լուրջ հիմնարկ էր։
Աղբյուր` Panorama.am
11:04
Ակցիայի մասնակիցներից մեկը վատացավ. «Ձեր շոուն արեք, գնացեք»
Կարգազանցության պատրաստ մի քանի տասնյակ քաղաքացիներ Վարդան Ղուկասյանի կոչով Երիտասարդական մետրոյի մոտ են։ Ակցիայի մասնակից կանանցից մեկը...
Աղբյուր` Panorama.am
10:59
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
«Շատ կարևոր աշխատաժողով է լինելու Հայաստանից ու աշխարհից հայտնի գիտնականների մասնակցությամբ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Տիգրանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը
ԴՕԿ-ի հիմնադիր Վարդան Ղուկասյանի կոչով մի քանի քաղաքացիներ, որոնք հավաքվել էին Մետրոյի Երտասարդական կայարանի հարևանությամբ, փակեցին Աբովյան...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ապրիլի 18-ին փոխանակման կետերում դոլարը և ռուբլին էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 18-ին ժամը 10:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.69 դրամ՝ էժանանալով 1.73 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
10:30
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Փաստ» օրաթերթը գրում է. Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
10:17
Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակունքները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո. Զեկույց
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն զեկույց է հրապարակել «Փաստահավաք աշխատանքներ Հայաստանի Տավուշի մարզում» թեմայով։
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սամվել Վարդանյանի գործից
Երևան քաղաքում, երթուղային տրանսպորտում ապրիլի 15-ին տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր...
Աղբյուր` Panorama.am
09:47
Արցախում ամենօրյա պարբերությամբ ոչնացվում է համաշխարհային քաղաքակրթություն
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է
Աղբյուր` Panorama.am
09:42
«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը. Դատախազություն
Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քմ մակերեսով և 2-րդ հարկից՝ 108 քմ մակերեսով տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Անահիտ»-ի մրցանակակիրները
Տղամարդու լավագույն դերակատարման է ճանաչցել Մայիս Սարգսյանին, կնոջ լավագույն դերակատար՝ Նարինե Գրիգորյանը
Աղբյուր` Panorama.am
09:31
Սերգեյ Մելքոնյան. Օրինաչափություն է՝ չկա հայ բնակչություն, չկա ռուսական ներկայություն
«Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումն անակնկալ չէր։ Ինձ համար այն, ինչ կատարվում է, ևս մեկ անգամ հաստատում է դարերի օրինաչափությունը՝...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իշխանության խոսքի հանդեպ տավուշցիները հավատ չունեն այլևս և որոշել են սպասել քայլերին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ինչ հարց որ ներկայացրել էինք, էդ հարցի պատասխանը եկել էր տալու։ Մենք տարբերակ էինք...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ընտանիքին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ում...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». «Գող-գող գալիս-գնում են». Հոգևորականը Փաշինյանի՝ Ոսկեպար այցի մասին
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը նորից գնացել է Ոսկեպար՝ հանդիպելու տեղի բնակչության հետ: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս ՊԵԿ-ը հատարարեց, որ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից
«Հրապարակ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկությունները երեկ...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Փաստ». Իշխանությունը փաստացի խաբեց միջազգային գործընկերներին՝ հարվածի տակ դնելով երկրի վարկանիշն ու հեղինակությունը
«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 16-ին իրավապահ համակարգը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Օսկանյանի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած՝ Արցախի ժողովրդի հիմնարար...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Փաստ». Բայդենի վարչակազմին այլ բան չի մնում, քան հայացքներն ուղղել դեպի Հարավային Կովկաս
«Փաստ» թերթը գրում է. «Հարավային Կովկասում իրավիճակը թեժանում է, ակնհայտ է, որ Արևմուտքը շտապում է և փորձում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան
14:50 17/04/2024

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}