Առցանց խոսքի վտանգը` հասարակական կյանքի համար
ԱՄՆ-ի Կապիտոլիումում անցյալ շաբաթ տեղի ունեցած անհանգստություններն ու բռնությունները հետևեցին սոցիալական ցանցերում նախագահ Դոնալդ Թրամփի և այլոց կողմից արված հայտարարություններին ու մեկնաբանություններին: Դրանից հետո Facebook-ը, Twitter-ն արգելափակեցին Թրամփի ու նրա մի շարք աջակիցների հաշվեհամարները: Սոցիալական ցանցերը փորձում են հիմա հանել «stop the steal» թարգմանաբար «դադարեցրեք գողությունը» տողերն իրենց էջերից: Սա այն կոչն է, ըստ որի Բայդընի ձայները գողացված են Թրամփից: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Մի մասը գոհ է, որ կատարվում են նման սահմանափակումներ, մի մասը բողոքում են դրա դեմ: Շատերն էլ ասում են, թե հարկավոր է ընդունել առցանց խոսքի մասին օրենքներ և կրճատել սոցցանցերի այս ազատության սահմանները:
Ինչպես փորձագետներից Մեգան Սքուիրն է ասում, «բավարար չէ մեկին անձնական հաշվից հանելու հանգամանքը: Չէ որ տվյալ անձը շարունակում է իր ապատեղեկատվությունը նաև այլոց հետ սոցիալական ցանցերում ընկեր լինելով»:
Այս ընթացքում ավելանում է սոցցանցերի թիվը:
«Որոշ ալիքներում օգտատերերի թիվն ավելացել է 100-ից 200 տոկոսով»,- ասում է նա:
Եվ այսօր, երբ ԱՄՆ-ը շարունակում է հասկանալ, թե ինչը հանգեցրեց հունվարի 6-ի քաոսին, ԱՄՆ-ը պիտի փորձի հասկանալ նաև, թե ինչ քայլեր է հարկավոր իրականացնել առցանց խոսքի ապագան մշակելու համար: