ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:49 14/01/2021 Հայաստան

«Փաստ». Հայաստանը փաստացի բանակցող չունի

«Փաստ» թերթը գրում է. «Պատերազմում ծանր պարտություն կրելուց հետո հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ մեկնեց Մոսկվա՝ եռակողմ ֆորմատով հանդիպելու ՌԴ նախագահ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Արդեն պարզ էր, որ քննարկվելու են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման հետ կապված հարցերը։ Եվ պատահական չէ, որ մի քանի օր առաջ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր մոսկովյան հանդիպման հետ կապված հայկական կողմի առաջնահերթությունները։ Ուշագրավ է, որ հայկական կողմի առաջնահերթություններից ամենաառաջինը Նիկոլ Փաշինյանը նշել էր նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման մասին, այն է՝ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակում:

Իհարկե, գերիների հարցը Հայաստանի համար շատ զգայուն խնդիր է, բայց առաջնահերթություն ձևակերպելն այլ է, իսկ այդ առաջնահերթության իրականացմանը հասնելը՝ այլ։ Նախ՝ որպեսզի Հայաստանը կարողանա հասնել իր ձևակերպած բանակցային խնդիրների իրականացմանը, պետք է դուրս գա պատերազմի հետևանքով առաջ եկած հոգեբանական բարդույթներից։ Իսկ մոսկովյան հանդիպումը ավելի պարզորոշ դարձրեց, որ հայկական կողմը մեծ հաշվով բանակցող չունի։ Հայաստանը նույնիսկ չկարողացավ հումանիտար նշանակություն ունեցող հարցի լուծմանը մոտենալ, էլ չենք ասում՝ հասնել, և դա հանդիպումից հետո իր ելույթում խոստովանեց Փաշինյանը՝ նշելով, որ իրեն չի հաջողվել լուծել գերիների հանձնման խնդիրը։

Այդուամենայնիվ, նոյեմբերի 9-ի հայտարարության՝ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող 8-րդ կետի չիրագործումը չխանգարեց, որպեսզի Փաշինյանը ստորագրի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին եռակողմ հայտարարությունը։ Այնինչ Հայաստանը գերիների հարցը կարող էր դնել որպես նախապայման նոյեմբերի 9-ի հայտարարության մյուս կետերի իրագործմանն անցնելու խնդրում։ Իսկ դրա համար հայկական կողմը հիմքեր ունի, քանի որ գերիների հարցը ոչ միայն հրադադարի հայտարարության առանցքային կետերից մեկն է, այլև դրա շուրջ գոյություն ունի միջազգային իրավապայմանագրային հիմք, մասնավորապես Ժնևի կոնվենցիաները, որոնք կարող է Հայաստանը վկայակոչել։ Բացի այդ, եռակողմ հանդիպումը բոլորի համար պարզորոշ դարձրեց Փաշինյանի խեղճությունը և անկարողությունը, ինչը տեսանելի էր նաև վերջինիս պահվածքից և ժեստերից։ Որպես պետության ղեկավար՝ Փաշինյանը այլևս գոյություն չունի կամ զրոյական կարգավիճակում է, քանի որ, որպես պարտված և թույլ ղեկավար, իր հետ ոչ ոք ցանկություն չունի հաշվի նստել։

Ինչպես նույնիսկ ռուսական լրատվամիջոցներն են արձանագրում, նրան կա՛մ ընդհանրապես հաշվի չեն առնում, կա՛մ հաշվի են առնում ձևականորեն: Սա այն թեման է, ինչի մասին տևական ժամանակ բարձրաձայնում էին ընդդիմադիրները և բազմաթիվ փորձագետներ։ Եվ պատահական չէ, որ քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը, եկեղեցին և մտավոր վերնախավը պահանջում է Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Արդեն պարզ է, որ եթե Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, ապա Հայաստանն ավելի խեղճ վիճակում է հայտնվելու, և հակառակորդը ավելի մեծ զիջումներ է պարտադրելու։ Այսինքն՝ ադրբեջանաթուրքական տանդեմը հնարավորություն կստանա օգտվել Փաշինյանի թուլությունից և երկրի ներսում անկայուն իրավիճակից։

Քանի որ արդեն կարելի է կանխատեսել, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հաջորդ հանդիպումների արդյունքում ինչպիսի ծանր իրավիճակում ենք հայտնվելու, ապա հրատապ հարցի է վերածվում այն թեման, որ Հայաստանը բանակցություններին պետք է ներկայանա նոր բանակցող ղեկավարի միջոցով, ով գործի կդնի իր պրոֆեսիոնալ որակները պարտության ծանր հետևանքները մեղմելու և ավելի արժանապատիվ դիրքերից հանդես գալու համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:45
Վազգեն Մանուկյանի դեմ քրգործ է «կարվել»․ Գ․ Մանուկյան
Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր քննչական կոմիտեից ստացել է ծանուցագիր։ Այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
18:33
ԱԺ պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է. ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.  «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ընդդիմության հանրահավաքը շարունակվում է, սպասում են Արմեն Սարգսյանի որոշմանը
Ընդդիմությունը շարունակում է հանրահավաքը՝ Բաղրամյան պողոտայում։ Ինչպես տեղեկացրեց ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը, որ անկախ Արմեն Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Միգուցե դուք թաքուն և աննկատ վարչապետ դառնալու միտք ունեք. Անի Սամսոնյանը՝ Ավինյանին
«Որպես, վարչապետ, կառավարության ղեկավար, պատերազմի ժամանակ գերագույն հրամանատար ինչքա՞ն անադեկվատ որոշումներ եք կայացրել, որքան սահմաններ...
Աղբյուր` Panorama.am
18:25
Իտալիայի խորհրդարանում հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևին
Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
18:23
Հայաստանի ֆուտզալի հավաքականը մեկնել է Թբիլիսի
Հայաստանի  ֆուտզալի հավաքականը մեկնել է Թբիլիսի,որտեղ  մարտի հինգին  տեղի կունենա «Եվրո-2022»-ի որակավորման փուլի...
Աղբյուր` Panorama.am
18:19
Տարբերակ է՝ ոստիկանությունը որոշել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ ու այդ հայտարարությամբ հիմքեր է ստեղծում. Վանեցյան
«Իհարկե, անթույլատրելի ու անընդունելի է նման ուժի սպառնալիք ցուցադրելը: Այստեղ խաղաղ ցուցարարներ են, արդեն որերորդ օրն է մենք ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մենք միասնաբար պետք է ցեմենտենք այն արգանդը, որ նման դավաճաններ է ծնել. Ռուբեն Հովհաննիսյան
«Ինչպես Արցախյան շարժման օրերին մտավորականությունը ժողովրդի հետ էր, հանդիսանում էր՝որպես տանիք մեր խնդիրների, այդպես էլ հիմա»,-...
Աղբյուր` Panorama.am
18:07
Եվրոպական բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը տեղի կունենա Փարիզում ՝ հունիսի 4-8-ը
Միջազգային օլիմպիական կոմիտեում Տոկիոյի խաղերի բռնցքամարտի մրցաշարը համակարգող աշխատանքային խմբի ղեկավար Մորինարի Վատանաբեն պաշտոնական գրություն...
Աղբյուր` Panorama.am
17:56
«Իրավական ուղի»-ն՝ դիպուկահար զենքի ցուցադրության մասին
«Իրավական ուղի» ՀԿ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Բաղրամյան պողոտայում ընթացող խաղաղ հավաքին ուղղված...
Աղբյուր` Panorama.am
17:54
«Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
17:50
Արմավիրի փոխմարզպետը հրաժարվում է պաշտոնից և զորակցություն հայտնում զինվորականներին
«Նիկոլ, արժանապատիվները գնում են կառավարությունից, արժանապատիվ մարդը չի կարող ղեկավարվել անարժանապատիվով»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
Աղբյուր` Panorama.am
17:50
Մենք այսօր ունենք 2 Հայաստան՝ իրական-պահանջատեր և սուտ, մեր ցավերի հետ կապ չունեցող. Գալստյան
«Մենք լինելու ենք այստեղ այնքան ժամանակ, քանի դեռ հաղթական ավարտի չենք հասցրել մեր արդար գործը»,- այսօր «Հայրենիքի փրկության...
Աղբյուր` Panorama.am
17:47
Անհնազանդության ակցիա Դիլիջանում` ի համերաշխություն բանակի
Դիլիջանում  քաղաքացիները փակել են կենտրոնական հատվածի ճանապարհը, որը հայտնի է որպես «Լճափ»՝ ի համերաշխություն բանակի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ռազմագերիների հարցը Բաքվի համար իսկապես խնդրահարույց է դառնում. Արա Այվազյան
«Այս կարևորագույն հումանիտար կենսական խնդրի քաղաքականացումն անընդունելի է, ինչը հաստատում են նաև միջազգային հանրության տարբեր մասնակիցներ:...
Աղբյուր` Panorama.am
17:40
Օնիկ Գասպարյանը նշանակվել է 5 տարի ժամկետով և պաշտոնավարելու է 5 տարի. Արամ Վարդևանյան
«Վերջին երկու–երեք օրերին մենք իրավաբաններով խճճված իրավիճակի մեջ ենք հայտնվել, բայց հիմա կարող եմ ասել՝ ունենք...
Աղբյուր` Panorama.am
17:27
Վաղը կարող է ասեն, թե Տիգրան Ավինյանն է արդեն Սերժ Սարգսյանին ենթարկվում. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-կառավարության  հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին...
Աղբյուր` Panorama.am
17:23
Պետբյուջեի փողերը գյո՞լ են տվել, որ ԱԺ դարպասներն եք զոդում. Գեղամ Մանուկյան
«Ինչ խելագարանոց են սարքել մեր երկիրը, որ մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի մի բան լինի՝ ՀՀ նախագահը շարժվի օրենքով, այսինքն՝ իր...
Աղբյուր` Panorama.am
17:15
Սերժ Սարգսյան. Դա իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով Իսկանդերը 80-ականների զենք է
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն տեղեկությունները, որ ԶՈՒ ԳՇ պետ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Արդյո՞ք դուք կանխատեսում էիք, որ «Իսկանդերի» մասին ձեր հայտարարությունն այդպիսի վրդովմունք կառաջացնի Մոսկվայում. Արկադի Խաչատրյանը՝ Փաշինյանին
«Արդյո՞ք դուք կանխատեսում էիք, որ «Իսկանդերի» մասին ձեր հայտարարությունն այդպիսի վրդովմունք կառաջացնի Մոսկվայում, այն էլ՝...
Աղբյուր` Panorama.am
17:10
Փաշինյանը պետք է երկրորդ անգամ իր մռութին ստանա, մերժվի ԶՈւ-ն գլխատելու իր ծրագրի մեջ. Մանուկյան
Ազգային ժողովի դիմաց ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը ներկայացրեց, թե ինչ խնդիրների շուրջ են...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ղուլյան. ԱԺ բերված հրացաններով կարելի էր շարքից հանել Շուշիի բերդից «աշխատող» թուրքի դիպուկահարներին
Ռազմական փորձագետ Ալեն Ղուլյանը հրապարակել է դիպուկահարի զենքի լուսանկարն ու գրել. «Օրինակ այս դիպուկահար հրացանները Շուշիի...
Աղբյուր` Panorama.am
16:36
Փաշինյանն իր հանցագործությունների 4-րդ շղթայի մեջ է մտնել ու ուզում է լուծել բանակի ոչնչացման հարցը. Սաղաթելյան
«Մենք ունենք ակնկալիք, որ մեր երկրի Սահմանադրությունը չի ոտնահարվի և նախագահն ամբողջությամբ կպահպանի այն»,- ԱԺ դիմաց լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
16:31
Նիկոլը շատ վախեցած է, ու ուզում է մի քիչ էլ մեզ վախեցնի. մանկական խաղ է. Վազգեն Մանուկյան
«Եթե Նիկոլ Փաշինյանն օրենքը խախտելով, այնուամենայնիվ, հրամանագիր ստորագրի, որ Օնիկ Գասպարյանին հանի իր պաշտոնից, ապա իմ տեղեկություններով,...
Աղբյուր` Panorama.am
16:12
ԱԺ պատշգամբից զենքներն ուղղել են դեպի հանրահավաքի մասնակիցները
ԱԺ շենքի պատշգամբում զինված մարդիկ են հայտնվել՝ զենքը պահած հանարհավաքի մասնակցիների ուղղությամբ։ Եվս մեկ զինված տղամարդու քաղաքացիները ֆիքսել...
Աղբյուր` Panorama.am
16:12
Պաշտոնս թողնելուց հետո միանշանակ չեմ զբաղվելու քաղաքականությամբ. Ռուբեն Վարդազարյանը
«Պաշտոնս թողնելուց հետո միանշանակ չեմ զբաղվելու քաղաքականությամբ»,- Աժ-ում հայտարարեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Վերջինս...
Աղբյուր` Panorama.am
16:05
Մեր երկրում կա մեկ սադրիչ՝ Նիկոլ Փաշինյանն է. Իշխան Սաղաթելյան
«Լուսաձայնային նռնակներ ու այս ամեն ինչը վկայում է այդ մասին»:
Աղբյուր` Panorama.am
15:57
Արմեն Սարգսյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Էլինար Վարդանյան. Հակասահմանադրականություն
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է Էլինար Վարդանյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «ՀՀ-ում ստեղծվել է աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ձեր վիրավորական արտահայտություններն իմ անձի նկատմամբ ունենալու են հետևանք. Վարդազարյանը՝ Բաբաջանյանին
Խորհրդարանը շարունակում է օրակարգից շեղվելով քննարկել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունը, որում նա, դիմելով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}