Հայաստանի կառույցները փաստերի ուժով պետք է կոտրեն Ադրբեջանի այդ կեղծ օրակարգը. Արա Ղազարյան
«Ադրբեջանը ձեռնամուխ է եղել նոր լեգենդ ստեղծելուն, որի հիման վրա ուզում է ճնշում գործադրել, որ Հայաստանն այլևս զինված խմբավորումներ, թեկուզ օրինական, չուղարկի Ադրբեջան»,- «Գերիների վերադարձի արհեստական ձգձգում. ո՞րն է լինելու Հայաստանի հետագա քայլը» թեմայով քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:
Նա նշեց, որ այդ լեգենդը կայանում է նրանում, որ մեծ ուժեր կենտրոնացնելով փոքրաքանակ հայկական զինված միավորման դեմ՝ իրենց հաջողվեց 62 հոգու գերեվարել արդեն զինված հակամարտության ավարտից հետո և ներկայացնել լեգենդ, որ այս խմբավորումներն անօրինական են, քանի որ հայկական են, ՀՀ բանակից են, բայց գտնվում են ՀՀ միջազգայանորեն ճանաչված սահմաններից դուրս:
«Երբ մի քանի օր առաջ իրենց ԱԳ նախարարը հարցը տեղափոխեց ՄԱԿ-ի հարթակ, բավականին պատասխանատու քայլ է, որից հետնահանջ չկա, Ադրբեջանը պետք է շարունակի այդ լեգենդը:
Իրենց ԱԳ նախարարը խնդրեց ՄԱԿ-ի կառույցներին ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի դիվերսիոն խմբեր չուղարկի Ադրբեջան: Դիվերսիոն խումբն իրավական կատեգորիա չէ, իրավական կատերոգիա է ահաբեկչություն և ահաբեկիչներ, այն, ինչ որ Մանվել Սարիբեկյանին, Կարեն Ղազարյանին որակեցին ադրբեջանական իշխանությունները:
Ադրբեջանը հիմա իրեն կարող է փակուղի տանել, որովհետև եթե 62 հոգուն անվանում է ահաբեկիչներ, իսկ ՄԱԿ-ի հարթակում ներկայացնում է որպես դիվերսոն խմբեր, այսպես թե այնպես պետք է նրանց համար փնտրի իրավական հիմք, որն է ահաբեկչություն ու ահաբեկիչ լինելը:
Հետևաբար, Ադրբեջանը պետք է մտնի փնրտուքների մեջ՝ գտնելու համար իրավական, փաստական հիմքեր: Գիտենք, որ այդ տղաները օրինական զինված ուժերի ներկայացուցիչ են, արդեն իսկ վերացնում է նրանց՝ ահաբեկիչ լինելու իրավական հիմքերը»,- ասաց մասնագետը:
Ա. Ղազարյանի խոսքով, Ադրբեջանը պետք է անի այն, ինչ մինչև հիմա անում էր՝ այդ մարդկանց պահել բացարձակ իզալացման մեջ, նրանցից կորզել ցուցմունքներ, որ իրենք ահաբեկիչներ են, որպեսզի դրանով ստեղծի իրավական հիմքեր, որ ահաբեկիչներ են:
«Սա նոր լեգենդ է, ձեռագիրը ծանոթ է, այն ուսումնասիրվում է մոտ 10 տարի: Այսինքն՝ շարունակելու է Ադրբեջանը նրանց ներկայացենլ որպես ահաբեկիչներ՝ ստեղծելու շինծու փաստական հիմքեր, որ իրենց բերած լեգենդը կարողանա հրամցնել միջազգային կառույցներին»,- նշեց նա:
Ա. Ղազարյանն ընդգծեց, որ Հայաստանի կառույցներն էլ փաստերի ուժով պետք է կոտրեն այդ կեղծ օրակարգը՝ ցույց տալով, որ դրա նպատակը բացարձակապես քաղաքական է, այն է՝ թույլ չտալ, որ ՀՀ տարածքից զինվորները ծառայեն Լեռնային Ղարաբաղի տարածքում, դրանով թուլացնելով Արցախի պաշտպանությունը:
«Այսինքն՝ այն լեգենդը, որ առաջ է քաշում Ադրբեջանը, իրավական հիմքեր չունի, ստիպված պետք է ստեղծի այդ իրավական հիմքերը»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ արտահերթ զեկույցը վերաբերում է Ադրբեջանում գերիների նկատմամբ վերաբերմունքին
- Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները քննարկել են հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը
- Եթե ռազմագերիների հարցը լուծել չի ստացվել, ուրեմն՝ ոչինչ չպետք է ստորագրվեր․ Արամ Վարդևանյան
- Փաշինյանին չհաջողվեց լուծել գերիների հարցը, բայց նա լուծեց գերեվարված հայրենիքի հարցը. Սրապիոնյան
- Ադրբեջանը գերիների վերադարձն անընդհատ ձգձգում է հայ ժողովրդին հոգեկան տառապանքներ պատճառելու համար. ՄԻՊ
- Չի պատրաստվո՞ւմ ռազմագերիներին հանձնել, ոչ մի կոմունիկացիա, միայն միջազգային դատական ատյաններ. Դանիելյան
- Ինչու՞ որևէ մեկը համարում էր, որ սույն քաղաքական դիակը կարող էր գերիների հարց լուծե՞լ․ Ա․ Հովհաննիսյան
- Գերիների վերադարձը կամ ազատ արձակումն անկախ է քաղաքական որևէ գործընթացից. ՄԻՊ
- Խստորեն դատապարտում ենք հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդման նախաձեռնումը. ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում