14 օրում Հայաստանում գրանցվել է հրդեհի 143 դեպք
Հունվարի 1-ից մինչև 14-ը հանրապետությունում հրդեհի 143 դեպք է գրանցվել. 44-ը՝ բնակելի շինություններում, 41-ը՝ խոտածածկ տարածքներում: Լոռու և Տավուշի մարզերում 221.5 հա տարածք է այրվել:
Տվյալները ներկայացրել է արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հորդորելով պահպանել հրդեհային անվտանգության կանոնները.
«Հիշե՛ք, որ անգամ ձմռանը հարկավոր է զգոնությունը չկորցնել. մեկ լուցկին կամ ծխախոտի մնացորդը կարող են անցանկալի, երբեմն էլ անդառնալի հետևանքների հանգեցնել»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին