
«Հրապարակ». Հրանտ Բագրատյանն ակտիվացրել է իր կուսակցությունը. Առաջիկայում ալյանսով կմասնակցի ընտրություններին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ակտիվացրել է իր ղեկավարած «Ազատություն» կուսակցությունը. նոր անդամագրում է ընթանում, նոր գրասենյակներ է բացում։ Արդեն գրասենյակներ են վարձել Երևանում, Վանաձորում և Գյումրիում, պատրաստվում են ևս 4-5 մարզում գրասենյակներ բացել։
«Ազատությունը» նաև քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացնում գաղափարակից կուսակցությունների հետ՝ առաջիկայում կայանալիք ընտրություններին ալյանսով մասնակցելու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ


