Human Rights Watch. Թրամփը լիակատար աղետ էր մարդու իրավունքների համար
Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն աղետ էր մարդու իրավունքների համար:
«Թրամփը լիակատար աղետ էր մարդու իրավունքների համար, նա մարդու իրավունքները խորտակեց երկրում՝ կապված Կապիտոլիումի հունվարի 6-ի հարձակման հետ, որը ժողովրդավարական սկզբունքների չարաշահման չորս տարվա բնական գագաթնակետի վերջին օրինակն էր», - ասել է Ռոթը՝ Reuters-ին։
Ռոթը հույս է հայտնել, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը կհամագործակցի աշխարհի առաջնորդների հետ, ովքեր ձգտում են ուժեղացնել մարդու իրավունքների պաշտպանությունն ամբողջ աշխարհում:
Human Rights Watch-ի գործադիր տնօրենը շեշտել է, որ Վենեսուելայի, Կուբայի և Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցումը, ինչպես նաև Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Իսրայելի նկատմամբ նրա ցուցաբերած աջակցությունն ու գովասանքները, խարխլում են աշխարհում ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը:
Նա ընդգծել է, որ Բայդենը չպետք է հրամայի հետապնդել Թրամփին և բռնարար պարտիզաններին, այլ պետք է մի կողմ կանգնի և թույլ տա, որ օրինական դատավարություն սկսվի՝ աշխարհին ցույց տալով, որ «նախագահը թագավոր չէ»: