«Դավիթ Տոնոյանը պետք է պատասխանի, թե ինչու է հայկական բանակի համազգեստը կարվել Թուրքիայում»
«Եթե Դավիթ Տոնոյանը մտածում է, որ կխուսափի պատասխանատվությունից, ապա սխալվում է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Սոֆյա Հարությունյանը։
Նա հրապարակել է զինվորական համազգեստի պիտակի լուսանկարներ ու գրել
«Նա պետք է պատասխանի շատ հարցերի, օրինակ ինչու է հայկական բանակի համազգեստը կարվել Թուրքիայում։
Ինչո՞ւ էր Թուրքիային հայտնի կարի ենթակա համազգեստի քանակը, ո՞վ է վերահսկել կտորի որակին, և ո՞վ է շահել համազգեստը գնելու տենդերը։
Լուսանկարը թարմ է»,- գրել է նա։
Աշխատանքային երկուշաբթի օրը Panorama.am-ը այս հարցերը գրավոր կուղղի ՊՆ-ին։
⚡️⚡️⚡️ Если Давид Тоноян думает, что он избежит наказания, то он ошибается. ❗️ Ему придется ответить на много...
Опубликовано Sofya Harutyunyan Пятница, 15 января 2021 г.