Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:05 Աշխարհում
Անդրեյ Բորիսենկոն լքեց տիեզերագնացների կորպուսը

Տիեզերագնաց Անդրեյ Բորիսենկոնառողջության պատճառով ավարտում է աշխատանքը 56 տարեկան հասակում:

Աղբյուր՝ russian.rt.com

17:57 Աշխարհում
Արքայազն Հարրին ասել է, որ բրիտանական «թունավոր» լրատվամիջոցները նրան և Մեգանին ստիպեցին հեռանալ արքայական ընտանիքից

Բրիտանացի հեռուստահաղորդավար Ջեյմս Քորդենի հետ հարցազրույցում Հարրին քննարկել է, թե ինչ է սպասում իր ընտանիքին այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ զույգը ավարտեց  արքայական ընտանիքից հեռանալու գործընթացը:

 

17:36 Աշխարհում
Հարավկորեացիների մասին պատմող Օսկարի հաջորդ հավակնորդը Լի Իսահակ Չունգի «Մինարի»-ն է:

Այն պատմում է Ամերիկյան երազանքի ետևից գնացող կորեացի ընտանիքի մասին:«Մակաբույծը»՝ Հարավային Կորեայի անցած տարվա Օսկարի դափնեկիրը, հերքեց այն ենթադրությունները, թե անգլախոս հանդիսատեսը զգուշանում է ենթագրերով ֆիլմերից: 

Աղբյուր՝ bbc.com 

16:48 Հայաստան
Արարատ Միրզոյանը հանդիպել է Արմեն Սարգսյանին:

Կողմերը քննարկել են «խորհրդարանի եւ նախագահի դերը առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում»:

Աղբյուր՝ Ազգային Ժողով Հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչություն

16:26 Տարածաշրջան
Վրաստանում ընդդիմությունը ծրագրում է մարտի 2-ից արգելափակել պետական գերատեսչությունների շենքերը

Այս մասին խորհրդարանի դիմաց կայացած հանրահավաքում հայտարարել է «Ազգային շարժման» անդամ Խատիա Դեկանոիձեն:

Աղբյուր՝ 1tv.ge

16:09 Աշխարհում
Արտերկրում բնակվող ռուսները մեկնում են Մոսկվա Covid-19-ի Sputnik V պատվաստանյութ ստանալու համար

37 երկրներ այժմ պատրաստվում են ստանալ Ռուսաստանի Sputnik V պատվաստանյութը, իսկ Ռուսաստանի իշխանությունները դիմել են Դեղերի եվրոպական գործակալությանը՝ ԵՄ-ում դրա թույլտվության համար: Բայց դրսում ապրող որոշ ռուսաստանցիներ և Մոսկվայում գտնվող միջազգային ուսանողներ նախընտրում են ներարկում ստանալ անմիջապես աղբյուրից:

Աղբյուր՝ france24.com    

15:52 Աշխարհում
Չեխիայի մանկապարտեզում հայտնաբերվել են հարավաֆրիկյան Covid-19 շտամով վարակման դեպքեր:

Բրնոյի մանկապարտեզներից մեկում հայտնաբերվել է կորոնավիրուսի ամենավտանգավոր՝ հարավաֆրիկյան, շտամով վարակման երեք դեպք:

Աղբյուր՝ eadaily.com

15:32 Աշխարհում
Իսպանիայի սկանդալային նախկին թագավորը 4 միլիոն եվրո հարկ է վճարել:

Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսը, որը սկանդալների ֆոնին լքել էր երկիրը օգոստոսին, վճարել է ավելի քան 4 միլիոն եվրո հարկային պարտք: Վճարումը կատարվել է նրա կատարած մասնավոր չվերթների ծախսերի փոխհատուցման համար:

Աղբյուր՝ reuters.com

14:54 Աշխարհում
Նիգերիայի հյուսիս-արևմուտքում առևանգումներից հետո հարյուրավոր աշակերտուհիներ անհետ կորած են համարվում

Վերջին տարիներին հյուսիսարևմտյան և կենտրոնական Նիգերիայում զինված հանցավոր խմբավորումները ուժեղացրել են հարձակումները՝ փրկագնի համար առեւանգումներով, բռնաբարություններով և կողոպտներով: Ավելի քան 300 աղջիկ անհետ կորած է:

Աղբյուր՝ france24.com

14:21 Տարածաշրջան
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթանում է ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների կողմից կազմակերպված ցույց, որի պատճառով

մայրաքաղաքի որոշ շրջաններում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է:

Աղբյուր՝ 1tv.ge

13:57 Աշխարհում
Լուկաշենկոն խոսել է իր երեխաներին իշխանությունը փոխանցելու հնարավորության մասին:

Բելառուսի նախագահը մեկնաբանել է տեղեկությունները, թե իբր նա մտադիր է երկրում իշխանությունը փոխանցել իր երեխաներին, մասնավորապես՝ ավագ որդուն:  «Ես հաճախ եմ ասել, որ մեր ընտանիքում դա երբեք չի քննարկվել և չի կարող քննարկվել, որովհետև ինձնից հետո իմ երեխաներից ոչ մեկը Բելառուսում նախագահ չի լինի»,- ասել է նա:

Աղբյուր՝ russian.rt.com

13:46 Աշխարհում
Լիոնել Մեսսի. Սաուդյան Արաբիայի բանտարկյալների ընտանիքները կոչ են անում Բարսելոնայի աստղին մերժել գործընկերության առաջարկը

Այն բանից հետո, երբ հաղորդեց, որ Բարսելոնայի աստղը առաջարկ է ստացել դառնալ թագավորության զբոսաշրջության խորհրդի դեմքը, Սաուդյան Արաբիայի «խղճի բանտարկյալների» ընտանիքները խնդրում են ֆուտբոլիստին «չօգտագործվել» երկրի ռեժիմի՝ «իր հեղինակությունից օգտվելու ծրագրին»:

Աղբյուր՝ independent

13:13 Աշխարհում
Օքսֆորդի համալսարանը հայտնել է՝ կոկոնավիրուսի հետազոտման լաբորատորիայի վրա հաքերային հարձակման մասին

Մի խումբ անհայտ հաքերներ կոտրել են Օքսֆորդի համալսարանի կառուցվածքային կենսաբանության վարչության (Strubi) համակարգչային համակարգը:

Աղբյուր՝ tass.ru

12:55 Աշխարհում
ԱՄՆ-ը ռմբակոծում է՝ Սիրիայի տարածքում Իրանի աջակցությունն ունեցող զինյալների կողմից օգտագործվող օբյեկտները

ԱՄՆ-ը հինգշաբթի օրը ավիահարվածներ է հասցրել Սիրիային՝ թիրախավորելով զինված խմբավորումների կողմից օգտագործվող օբյեկտները: Պենտագոնը հայտարարել է, որ հարվածները պատասխան են՝ այս ամսվա սկզբին Իրաքում հրթիռային հարձակմանը, որի հետևանքով զոհ և վիրավորներ էին եղել:

Աղբյուր՝ nbcnews

12:28 Աշխարհում
Դեյվիդ Ֆինչերը նոր թրիլլեր կստեղծի Netflix-ի համար:

Ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերը, ով «Մարտական ակումբ», «Կորածը» և այլ հայտնի ֆիլմերի հեղինակն է, Netflix-ի հոսքային պլատֆորմի համար կնկարահանի «Մարդասպանը» թրիլլերը՝ համանուն նուար կոմիքսի հիման վրա:

Աղբյուր՝ ria.ru

12:10 Աշխարհում
Փիղը կնճիթի մեկ հարվածով սպանել է իսպանական կենդանաբանական այգու աշխատակցին:

Իսպանիայի Սանտանդեր քաղաքի հյուսիսում գտնվող Կաբարսենոյի բնական պարկում, պատասխանատուների և տեղական իշխանությունների հաղորդմամբ, կենդանաբանական այգու 44-ամյա աշխատակից մահացել է շուրջ 4000 կգ քաշ ունեցող էգ փղի կնճիթի հարվածից հետո՝ գլուխը խփելով բնի վանդակաճաղին:

Աղբյուր՝ theguardian

11:39 Աշխարհում
Մոսկվայի իշխանությունները հայտարարել են COVID-19 բրիտանական շտամի դեմ պայքարելու իրենց պատրաստակամության մասին:

Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանում գրանցվել է առաջին թեստային համակարգը`կորոնավիրուսի բրիտանական շտամին բնորոշ մուտացիաները որոշելու համար:

Աղբյուր՝ russian.rt.com

11:26 Աշխարհում
Հոնկոնգից ժամանող Boeing 777-ը արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայում:

Rossiya ավիաընկերության կողմից շահագործվող Boeing Co 777 ինքնաթիռը տեղական ժամանակով ժամը 04: 44-ին հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայում`շարժիչի անսարքության պատճառով: Դենվերում United Airlines Holdings Inc.-ի նման ինքնաթիռի փայթյունից դեռ մեկ շաբաթ չէր անցել:

Աղբյուր՝ chinadailyhk.com

 

11:02 Աշխարհում
Արսենալը վերջին րոպեներին խուսափեց Բենֆիկայի հետ ոչ-ոքիից:

Եվրոպա լիգայի 32-րդ տուրի պատասխան խաղում Արսենալը հաղթել է Բենֆիկային (3-2): «Զինագործները» դուրս են եկել Եվրալիգայի 1/8 եզրափակիչ:

Աղբյուր՝ korrespondent

10:43 Աշխարհում
Չինաստանը հաստատում է ևս երկու COVID պատվաստանյութի մուտք շուկա

CanSino Biologics-ի և Ուհանի կենսաբանական ինստիտուտի պատվաստանյութերը ցույց են տվել նախնական 65,7% և 72,51% արդյունավետություն:

Աղբյուր՝ korrespondent.net

10:25 Աշխարհում
80 տարեկան հասակում մահացել է բեմի և էկրանների սիրված աստղ Ռոնալդ Փիքափը

Դերասանը համաշխարհային հռչակ է ձեռք բերել «Հյուրանոց «Մերիգոլդ». Բնակեցումը շարունակվում է» և «Թագը» ֆիլմերով ՝ թատրոնում և հեռուստատեսությունում երկար տարիների կարիերայից հետո:

Աղբյուր՝ theguardian

10:16 Աշխարհում
ՄԱԿ-ը Ղազախստանին կոչ է արել Սահմանադրությամբ հրաժարվել մահապատժի մասին օրենքից:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը ողջունեց Ղազախստանի պատրաստակամությունը միանալու մահապատժի վերացման կամընտիր արձանագրությանը:

Աղբյուր՝ news-asia.ru

10:02 Աշխարհում
Առանց վարորդի էլեկտրական մեքենան շրջում է իսպանական Մալագա քաղաքում

Ավտոբուսը հագեցած է սենսորներով և տեսախցիկներով և կապում է Մալագայի նավահանգիստը քաղաքի կենտրոնի հետ՝ օրական վեց անգամ 8 կմ շրջապտույտ կատարելով: Ինքնակառավարվող մեքենան կարող է փոխազդել լուսացույցի հետ: Այն իր տեսակի մեջ առաջին նախագիծն է Եվրոպայում:

Աղբյուր՝ theguardian

18:11 Աշխարհում
Արքայադուստր Լատիֆան Մեծ Բրիտանիայի ոստիկանությանը կոչ է անում վեաբացել քրոջ առեւանգման գործը

Դուբայի իշխանի գերեվարված դուստրը դիմել է Միացյալ Թագավորության ոստիկանությանը՝ քննելու Քեմբրիջի փողոցից՝ ավելի քան 20 տարի առաջ առեւանգված իր ավագ քրոջ գործը: Իր նամակում Լատիֆան ասել է Քեմբրիջշիրի ոստիկանությանը, որ դա կարող է օգնել ազատել արքայադուստր Շամսային, որը գերի էր ընկել իրենց հոր հրամանով:

Աղբյուր՝ bbc.com

17:25 Աշխարհում
Գվարդիոլան որոշեց գրեթե ամեն ինչ, մրցավարները օգնեցին «Ռեալին». Չեմպիոնների լիգայի՝ օրվա արդյունքները:

«Մանչեսթեր Սիթին» ջախջախիչ հաղթանակ տարավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ և գրեթե ապահովեց իր տեղը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում, իսկ «Ռեալը» վիճահարույց մրցավարությամբ հաղթեց Ալեքսեյ Միրանչուկի «Ատալանտային»:

Աղբյուր՝ gazeta.ru

16:49 Աշխարհում
Բայդենը վերացնում է Թրամփի կիրառած արգելքը, որի արդյունքում արգելափակել էր օրինական ներգաղթը ԱՄՆ:

Նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը վերացրեց՝ իր նախորդի կողմից համաճարակի ընթացքում գրին քարտերի տրման սառեցումը, որը, իրավաբանների կարծիքով, արգելափակում էր օրինական ներգաղթը Միացյալ Նահանգներ:

Աղբյուր՝ nbcnews.com

16:18 Աշխարհում
Նյու Յորքում կորոնավիրուսի նոր տարբերակ է հայտնաբերվել:

Նյու Յորքում տարածվում է SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տարբերակը, որի մուտացիաները հնարավոր է նվազեցնեն պատվաստանյութերի արդյունավետությունը:

Աղբյուր՝ ria.ru

16:04 Հայաստան
Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

Փետրվարի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 10-15 աստիճանով։

Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

 

15:51 Աշխարհում
Բացահայտվել է Սարդ-մարդու մասին նոր ֆիլմի պաշտոնական անվանումը:

Կինոգործիչները հայտնել են, որ սուպերհերոսների մասին նոր ֆիլմը կկոչվի «Սարդ-մարդ. Տունդարձի ճամփա չկա» (Spider-Man: No Way Home): Պրեմիերան նախատեսված է 2021 թվականի դեկտեմբերին:

Աղբյուր՝ gazeta.ru

15:26 Արցախ
2O21-2O23 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը

արժանացավ Արցախի Հանրապետության ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը: Ծրագիրը ներառում է տնային տնտեսությունների հետազոտություն և գյուղատնտեսության համատարած հաշվառմուն: Եռամյա ծրագրով նախատեսվում է նաև աղքատության ուսումնասիրություն և այս տարի տարհանված ընտանիքների վերաբերյալ հետազոտություն:

Աղբյուր՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժին                                                                                                 
 

14:59 Աշխարհում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կայցելի Իրաք

Իսլամիստների բռնություններից կեղեքված իրաքցի քրիստոնյաները պատրաստվում են Հռոմի պապի այցին: Մարտի 5-8-ի ընթացքում կայանալիք այցը ողջունելի ճանաչումն է այն բանի, թե որքան են նրանք տառապել իրենց հավատալիքների համար:

Աղբյուր՝ reuters.com

14:29 Աշխարհում
Անդրբայկալյան երկրամասում դատարանը Ռուսաստանի քաղաքացուն դատապարտել է ութ տարվա ազատազրկման պետական դավաճանության համար:

Վլադիմիր Վասիլևը դատապարտվել է ութ տարվա գաղութային խիստ ռեժիմի: Նա մեղավոր է ճանաչվել պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն հավաքելու և օտարերկրյա հատուկ ծառայություններին փոխանցելու մեջ:

Աղբյուր՝ tass.ru

14:01 Աշխարհում
Ուսումնասիրությունը պարզել է, որ 10 րոպեանոց հեռախոսազանգերի մեկ ամիսը կարող է օգնել՝ 20%-ով նվազեցնել միայնությունը:

Շաբաթվա ընթացքում մի քանի անգամ 10 րոպեով ինչ-որ մեկի հետ հեռախոսազրույց ունենալը կարող է նվազեցնել միայնության զգացումը: Հետազոտության 240 մասնակիցների կեսը ընտրվել էր՝ մեկ ամսվա ընթացքում կամավորներից կարճ հեռախոսազանգեր ստանալու համար, և նրանք հայտնել են, որ արդյունքում իրենց 20%-ով պակաս միայնակ են զգում:

Աղբյուր՝ cnn.com

13:32 Աշխարհում
Ղազախստանում օտարերկրացիներին կարգելվի հողատարածք վարձակալել

Երկրում կընդունվի օրենք, համաձայն որի կարգելվի՝ օտարերկրացիներին, այդ թվում ՝ օտարերկրյա կապիտալով իրավաբանական անձանց, ոչ միայն վաճառել, այլև վարձակության տրամադրել գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ:

Աղբյուր՝ eadaily.com

13:20 Աշխարհում
Ինչու՞ են Covid-ի դեպքերը Հնդկաստանում արագ նվազում:

Փորձագետները ենթադրում են, որ Հնդկաստանում դեպքերի քանակի կտրուկ անկման հիմքում մի քանի գործոններ կան, ինչպիսիք են երկրի երիտասարդ բնակչությունը կամ քաղաքային բնակավայրերում իմունիտետի բարձրացնելու հավանականությունը: Բայց կա նաև հավանականություն, որ պաշտոնապես հայտարարված դեպքերի քանակը չի արտացոլում իրականությունը:

Աղբյուր՝ cnn.com

12:44 Աշխարհում
Գերմանիայում և Բելգիայում «միլիարդների արժողությամբ» կոկաին է հայտնաբերվել և առգրավվել:

Գերմանիայի և Բելգիայի մաքսային մարմինները առգրավել են ռեկորդային քանակությամբ կոկաին (ավելի քան 23 տոննա), որը նախատեսված էր Նիդեռլանդներ տեղափոխելու համար:

Աղբյուր՝ bbc.com

12:30 Աշխարհում
Դատարանը Թրամփին պարտավորեցրել է ֆինանսական հաշվետվություններ ներկայացնել դատախազներին:

ԱՄՆ Գերագույն դատարանը երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հրամայել է Նյու Յորքի դատախազությանը տրամադրել իր ֆինանսական հաշվետվությունները: Հետաքննությունը երկու տարի շարունակ փորձում էր հասանելիություն ստանալ նախկին առաջնորդի հարկային հայտարարագրերին: Թրամփը միշտ կարողացել է արգելափակել դրանց մուտքը:

Աղբյուր՝ gazeta.ru

12:12 Աշխարհում
Pfizer պատվաստանյութի 2 դեղաչափի ընդունումից հետո բրիտանացիների 90%-ի «իմունիտետը բարձր» է

Լոնդոնի կայսերական քոլեջի նոր տվյալները ցույց են տվել նաև, որ նախկինում Քովիդով հիվանդացածների իմունային պատասխանն ուժեղացել է մեկ դեղաչափից հետո:

Աղբյուր՝ thesun

11:46 Տարածաշրջան
Թուրքիան միլիարդներ կներդնի իր էլեկտրաէներգիայի բաշխման ցանցն ընդլայնելու համար

Նախատեսվում է առաջիկա 5 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 9.3 մլրդ դոլարի ներդրում՝ էլեկտրաէներգիայի բաշխման ցանցն ընդլայնելու համար: Այս մասին ասել է երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը:

Աղբյուր՝ eadaily.com

11:31 Աշխարհում
Բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի վերջին արձանը հանվեց իսպանական հողից

Իսպանիայի նախկին բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի՝ հանրային վայրում գտնվող վերջին արձանը երեքշաբթի օրը հեռացվել է: Այն գտնվում էր Մարոկկոյի իսպանական անկլավ Մելիլյա քաղաքում:

Աղբյուր՝ cnn.com

11:12 Աշխարհում
Ռուսաստանում կոչ են անում ազատվել «թունավոր» դոլարի իշխանությունից

Ռուսաստանը շտապ պետք է քայլեր ձեռնարկի՝ տնտեսության կախվածությունը դոլարից նվազագույնի հասցնելու համար, քանի որ ԱՄՆ վարչակազմը՝ Ջո Բայդենի գլխավորությամբ, ազդարարում է պատժամիջոցների խստացում Մոսկվայի նկատմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Աղբյուր՝ lenta.ru

10:48 Աշխարհում
Վինսենթ վան Գոգի 1887 թվականի փարիզյան նկարը առաջին անգամ կդրվի հանրային ցուցադրության

Նկարչի փարիզյան գլխավոր գործերից մեկը, որն ավելի քան մեկ դար եղել է ֆրանսիացի միևնույն ընտանիքի անձնական հավաքածուի մի մասը, կցուցադրվի Լոնդոնում, Ամստերդամում և Փալրզում: Իսկ մարտ ամսին այն վաճառքի կհանվի Սոթբիս աճուրդի տանը:

Source: theguardian

10:41 Աշխարհում
ՈւԵՖԱ-ն ապրիլի 7-ին կորոշի Եվրոպայի առաջնության խաղերին հանդիսատեսի մուտքի թույլտվության ձևաչափը

Կազմակերպիչները կքննարկեն երկրպագուներին տրիբունաներ ընդունելու չորս սցենար ՝ տրիբունաների լրիվ զբաղվածություն, զբաղվածություն 50%-ից 100%-ով, 20%-ից 30%-ով, ինչպես նաև առանց հանդիսատեսի խաղերի անցկացում:

Աղբյուր՝ tass.ru

10:10 Աշխարհում
Reuters-ը հրապարակել է այն ընկերությունների ցուցակը, որոնք հրաժարվել են մասնակցել «Հյուսիսային հոսք 2»-ին:

Ցուցակը ներառում է ֆրանսիական AXA Group ապահովագրական ընկերությունը և նավթային ոլորտում ծառայություններ մատուցող ամերիկյան Baker Hughes ընկերությունը:

Աղբյուր՝ tass.ru

18:09 Հայաստան
5-րդ զորամիավորումում անցկացվել են մարզումներ

Փետրվարի 22-ից 24-ը 5-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ, զինծառայողները հանձնել են ստուգարքներ: Նպատակն էր՝ տեսական պարապմունքների և գործնական առաջադրանքների միջոցով զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործումը։

Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
 

17:59 Աշխարհում
Էկվադորում բանտային անկարգությունները, որոնք հրահրել էին մրցակից խմբավորումները, 62 զոհի պատճառ են դարձել:

Էկվադորի բանտերը նախատեսված էին շուրջ 27,000 բանտարկյալների համար, բայց նրանցում ապրում է շուրջ 38,000 մարդ:

Աղբյուր՝ nbcnews.com

17:47 Աշխարհում
Գիտնականները հայտնաբերել են գեներ, որոնք ազդում են կորոնավիրուսից պաշտպանվելու վրա

Շնորհիվ դրա հնարավոր կլինի կանխատեսել, թե որքան դժվար կտանի հիվանդը COVID-19-ը:

Աղբյուր՝ tass.ru

17:33 Աշխարհում
Մարսագնացի հսկա պարաշյուտը գաղտնի հաղորդագրություն է

Ծրագրային ինժեներ Յան Քլարկը երկուական կոդով հավաքել է «Dare Mighty Things»՝ գրությունը Perseverance 21 մարսագնացի մետրանոց պարաշյուտի նարնջագույն-սպիտակ շերտերի վրա:

Աղբյուր՝ apnews.com 

16:47 Աշխարհում
ԱՄՆ-ում տղամարդը հարևանի սրտով կերակրել է ընտանիքի անդամներին

Օկլահոմայում ապրող սևամորթը խոստովանել է, որ սպանել է հարևանուհուն և ասել, որ հանել է նրա սիրտը և դրանով ուտելիք պատրաստել ընտանիքի համար:

Աղբյուր՝ foxnews.com

16:19 Աշխարհում
Հայտնի է Ռուսաստանի ամենաթանկ ինտերնետային ընկերությունը

Forbes-ի՝ Ռունետ-ի ամենաթանկ ինտերնետային ընկերությունների վարկանիշային աղյուսակի առաջին տեղը զբաղեցրել է «Յանդեքսը»` գնահատվելով 22,98 միլիարդ դոլար: Մեկ տարվա ընթացքում այն թանկացել է ավելի քան 57 տոկոսով:

Աղբյուր՝ lenta.ru

16:10 Տարածաշրջան
Մարտի 1-ից «ՊՇՌ» թեստի բացասական պատասխանով Վրաստան կարող են մուտք գործել նաև ՀՀ քաղաքացիները

Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուկրաինան, Բելառուսը և Ռուսաստանը մարտի մեկից ավելանում են այն երկրների ցանկին, որոնց քաղաքացիները կարող են Վրաստան մուտք գործել օդային ճանապարհով «ՊՇՌ» թեստի բացասական պատասխանով,: Այս փուլում դեռ պահպանվում է ցամաքային սահմանների ներկայիս ռեժիմը:

Աղբյուր՝ 1tv.ge

15:41 Աշխարհում
Թողարկվել է Netflix-ի «Յուպիտերի ժառանգությունը» սուպերհերոսներով մարտաֆիլմի առաջին թիզերը:

Պրեմիերան տեղի կունենա հոսքային ծառայության (streaming service) միջոցով մայիսի 7-ին:

Աղբյուր՝ kulturomania.ru

14:55 Աշխարհում
ԱՄՆ-ը և Կանադան պայմանավորվել են միասին դիմակայել Չինաստանին:

ԱՄՆ-ը և Կանադան կհամակարգեն գործողությունները Չինաստանի դեմ պայքարի հարցում, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ վիրտուալ հանդիպումից հետո:

Աղբյուր՝ ria.ru

14:10 Աշխարհում
Մալայզիան արտաքսում է Մյանմայի քաղաքացիներին ՝ չնայած դատարանի որոշմանը:

Մալայզիան 1086 մարդու հետ է արտաքսել Մյանմա, անտեսելով դատարանի որոշումը և իրավապաշտպան խմբերի միջնորդությունը՝ գործընթացը դադարեցնելու մասին: Իրավապաշտպան կազմակերպություններն հայտնել են, որ խմբում կան որոշ էթնիկ փոքրամասնություններ, որոնք հետապնդման մեջ են եղել Մյանմայում:

Աղբյուր՝ bbc.com

13:52 Աշխարհում
App Store-ից կվերանան թանկարժեք հավելվածները:

Apple-ը սկսել է արգելափակել՝ բաժանորդագրության անհիմն բարձր արժեքով ծրագրերը:

Աղբյուր՝ lenta.ru

13:37 Աշխարհում
Թայգեր Վուդսը «արթնացել և արձագանքել է»՝ Լոս Անջելեսում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում

ոտքի լուրջ վնասվածքների վիրահատությունից հետո: Հրշեջ-փրկարարները գոլֆի 45-ամյա 15-ակի չեմպիոնին դուրս են բերել ավերված մեքենայի բեկորների միջից: Մարզիկը աջ ոտքի սրունքի երկու հատվածում բաց կոտրվածք էր ստացել:

Աղբյուր՝ bbc.com

12:48 Աշխարհում
«Բավարիան» Հռոմում կայացած խաղի համար դժվարությամբ կազմ ձևավորեց, բայց ջախջախեց «Լացիոին»

Հաղթական գոլը խփեց 17-ամյա Ջամալ Մուսիալան: Գործող տիտղոսակիրը փաստացի երաշխավորել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի իր ուղեգիրը:

Աղբյուր՝ sport-express.ru

12:36 Աշխարհում
Չինաստանի դատարանը պատմական վճիռը պարտավորեցրել է տղամարդուն վճարել կնոջը տնային գործեր կատարելու համար

Պեկինի ամուսնալուծության դատարանը պարտավորեցրել է տղամարդուն փոխհատուցել իր կնոջը տան գործերի համար, որոնք նա կատարել է իրենց ամուսնության ընթացքում: Կինը կստանա 50,000 յուան (7,700 դոլար) հինգ տարվա չվճարված աշխատանքի դիմաց:

Աղբյուր՝ bbc.com

 

12:11 Աշխարհում
Կիեւում բախումներ են տեղի ունեցել ազգայնականների եւ ոստիկանության միջեւ

Մոտ երկու հազար մարդ նախագահի գրասենյակի մոտ բողոքի ցույց է արել՝ «Աջ սեկտորի» Օդեսայի առաջնորդի նկատմամբ կայացված դատավճռի դեմ: 27 ոստիկան այրվածքներ են ստացել գազի բալոների կիրառման արդյունքում: Բերման է ենթարկվել 24 մարդ, որոնք բացատրություններից հետո ազատ են արձակվել ոստիկանական բաժանմունքներից :

Աղբյուր՝ dw.com

11:49 Հայաստան
Ամուսնության պետական գրանցում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում

Հանդիսավոր գրանցման համար կարող են դիմել ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք: Դիմումները պետք է ներկայացնել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ:

Աղբյուր՝ moj.am
 

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}