Նաիրա Կարապետյան. Լենայի ասածներում ընդամենը այս «թիմի» նպատակների բարձրաձայնումն էր
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մտածող մարդկանց մի ամբողջ թիմ երեկվանից վերլուծում է Լենայի հարցազրույցը, վրդովվում, մեջբերումներ անում և կրկին վրդովվում…
Սիրելիներս, ի՞նչ ակնկալիք ունեիք Լենայից: Նա բարձրաձացնեց այն, ինչը մենք բոլորս առանց նրա էլ գիտեինք, կանխատեսել էինք, համադրել էինք ճառեր, քայլեր, փաստեր:
Լենայի ասածներում նորություն չկար, ընդամենը այս «թիմի» նպատակների բարձրաձայնումն էր, նրանք իրենց ծրագրով առաջ են գնում՝ «տարածքներ խաղաղության դիմաց»: Ուղղակի խիստ մտահոգիչ է, որ մեր հայրենիքը տարածք է, խաղաղությունն էլ՝ խիստ հարցական:
Հ.Գ. Համաձայն եմ, կտրվելով Լենայի անձից, պարլամենտական երկրի ԱԺ փոխխոսնակի յուրաքանչյուր խոսք պետք է լինի ուշադրության կենտրոնում, բայց մեր երկրի ռեալպոլիտիկում մենք ունենք վարչապետի կերպար, որն առավել, քան բավարար է ուսումնասիրությունների և եզրակացությունների համար:
Իսկ եզրակացությունը մեկն է՝ Նիկոլը պետք է հեռանա: Ու պատասխան տա: Թիմով: Ինչքան շուտ, էդքան լավ…
#հարցազրույցի_վարպետը»
Մտածող մարդկանց մի ամբողջ թիմ երեկվանից վերլուծում է Լենայի հարցազրույցը, վրդովվում, մեջբերումներ անում և կրկին...
Опубликовано Naira Karapetyan Суббота, 16 января 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Դանիելյան. Առանց մեկ փամփուշտի թուրքը համբերատար վերցնելու է Երկիրը
- Սենոր Հասրաթյան. Լենա Նազարյան,. մտածո՞ւմ էիք, թե դեռևս 18 տարեկանը չլրացած ում որդու հաշվին եք երկրի կազմաքանդման հիմքերը դնում..
- Տիգրան Աբրահամյան. Այս մարդիկ չեն պատկերացնում, որ պատերազմի վերսկսումը միայն մեզանից չէ կախված