ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:49 16/01/2021 Հայաստան

«Ժողովուրդ». Արդյոք համակուրսեցի գլխավոր դատախա՞զն է լռեցրել Ղազինյանին

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը դեռևս դեկտեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի կողմից «լիազորված» բողոքի ակցիա էր իրականացնում: Ղազինյանը հայտարարել էր, որ աներկբա հիմքեր կան, որոնք վկայում են, որ Հայաստանում տեղի է ունեցել պատմական աննախադեպ դավաճանություն, և պետք է անհապաղ հարուցվի քրեական գործ, ու իրականացվի բաց քննություն:

Իսկ մինչև այս՝ դեկտեմբերի 12-ին, Ղազինյանը հայտարարել էր, թե ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: «Այս քրեական գործով հրավիրված լինելով որպես վկա՝ ներկայացրել եմ Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված պետական դավաճանության անհերքելի փաստեր, որոնց համալիր ստուգման արդյունքում Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ձերբակալությունն ու կալանքը այլևս ժամանակի հարց է»,- հայտարարել էր Ղազինյանը: Բայց նրա այս հայտարարությունը հերքեցին ինչպես ՀՔԾ-ից, այնպես էլ դատախազությունից՝ սառը ապտակ հասցնելով:

Ու անհասկանալի մնաց, թե Ղազինյանը որ գործով, որտեղ և ինչ կարգավիճակով է հրավիրված եղել փաստեր փոխանցելու, որից հետո պետք է շատերը արդեն կալանավորված լինեին: Ինչևէ, արդեն տարեմուտին դատախազության մոտ էին հավաքվել իրավաբանները և պահանջում էին հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:

Դավթյանը համաձայնել էր, ու Արա Զոհրաբյանը, Արթուր Ղազինյանը և Արամ Վարդևանյանը գնացել էին դատախազի հետ հանդիպման: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երբ Դավթյանի մոտ են մտել, վերջինս Ղազինյանին կեսկատակ նետել է. «Արթո՛ւր, դու իմ հետ հանդիպելու համար ռուպրով պիտի միտինգ անե՞ս: Ե՞րբ ես ուզել հանդիպել ինձ հետ, ես չեմ ընդունել, հիմա էլ միտինգներ ես կազմակերպում, որ բարձրանաս մոտս»:

Նշենք, որ Դավթյանն ու Ղազինյանը համակուրսեցիներ են եղել, իրար լավ են ճանաչում, դրա համար դատախազը թույլ է տվել նախատել Ղազինյանին: Իսկ ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե դատախազը համաձայնել է կալանավորել Փաշինյանին, ապա, ըստ մեր աղբյուրների, նման բան դատախազ Դավթյանը չի ասել, այլ ընդամենը նշել է, որ ցանկացած հանցանքի դեպքով պատրաստ է գործ հարուցել, եթե իրեն տրվեն իրավական անհերքելի փաստեր:

Իսկ ի՞նչ է արել «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախումբը: Ղազինյանը թերևս մոռացել է իր խոստացած «անհերքելի փաստահավաք» առաքելության մասին, մոռացել է նաև, որ հայտարարել էր, թե շուտով Նիկոլ Փաշինյանը կձերբակալվի, սակայն դա էլ տեղի չունեցավ: Ղազինյանն այս օրերին ակտիվորեն համացանցում վիրավորական գրառումներ է միայն անում:

Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Ղազինյանից պարզաբանումներ պահանջել, թե ինչու է պայքարը կասեցվել, ինչու են մոռացել դատախազության դիմաց արված ակցիայի պահանջների մասին, արդյոք համակուրսեցի գլխավոր դատախա՞զն է լռեցրել Ղազինյանին: Սակայն «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդը արդեն երկու օր է՝ չի պատասխանում մեր հեռախոսազանգերին, մամուլի պատասխանատուն ազատվել է աշխատանքից, ու տպավորություն է, թե այդ կուսակցությունը գործում է միայն ֆեյսբուքում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:27
Տիգրան Աբրահամյան. Ափսոս էր գեներալը, իսկզբանե Փաշինյանի գծած խաղի մեջ չպետք է մտներ
«Մարդուն պաշտոնից հեռացրեցին միայն այն բանի համար, որ գիտակցելով իրավիճակի զավեշտի ու սպառնալիքի հանգամանքը, նշել էր, որ Իսկանդերը խնդիր չի ունեցել՝ հորդորել էր թեմայով չծավալվել»։
Աղբյուր` Panorama.am
23:07
Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից
ՀՀ նախագահ ը հրամանագիր է ստորագրել Տիրան Խաչատրյանին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք...
Աղբյուր` Panorama.am
22:57
Արա Սաղաթելյանին արգելվել է որևէ տիպի կապն արտաքին աշխարհի հետ. Գևորգ Գորգիսյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը գրում է.  «Երեկ այցելեցի Արմավիրի ՔԿՀ-ում պահվող,...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ադրբեջանի ագրեսիան մասամբ արդյունք է բազմակողմանիության ճգնաժամի և միջազգային աշխարհակարգի ձախողման․ Արա Այվազյան
 Փետրվարի 24-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը մասնակցել  և ելույթով է հանդես եկել «Դաշինք հանուն բազմակողմանիության» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
20:32
Արմեն Սարգսյանը չի վավերացրել իշխանությունների գրպանային դատարաններ ստեղծելու նպատակով օրենքները
Արմեն Սարգսյանն արեց առաջին քայլը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը։ «Փետրվար 22-ին, Հայրենիքի Փրկության...
Աղբյուր` Panorama.am
20:30
ԱՄՆ-ն ծրագրել էր Էրդողանին սպանել և Թուրքիայում իշխանության բերել «Էգ գայլին»․ Դիմիտրիս Կիչիկիս
Հույն թուրքագետ, Կանադայի Օտտավա համալսարանի պրոֆեսոր Դիմիտրիս Կիչիկիսը հունական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է...
Աղբյուր` Panorama.am
20:26
Ով հավես ունի՝ քննադատում ու հայհոյում է գերագույն ստահակին․ Ռուբեն Մելիքյան
«Ով հավես ունի՝ քննադատում ու հայհոյում է գերագույն ստահակին -Իսկանդերի ու 10%-ի մասին դուրս տված հիմարությունների համար»,-այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:23
Հրդեհ Վանաձոր քաղաքում․ կա զոհ
Փետրվարի 24-ին, ժամը 17:14-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 11 շենքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Վիկտոր Բարանեց․ Փաշինյանը տգետ դիլետանտ է
«Կոմսոմոլսակայա պրավդայի» ռազմական մեկնաբան, պաշտոնաթող գեներալ Վիկտոր Բարանեցը դիմել է «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական...
Աղբյուր` Panorama.am
20:21
Արմեն Սարգսյանը չի ստորագրել оրենքներն ու դիմել է Սահմանադրական դատարան
Արմեն Սարգսյանի աշխատակազմը հայտարարություն է տարածել նրա  ստորագրմանը ներկայացված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Հայաստանը մտել է մի գործընթացի մեջ, որտեղ չկա պարզ հաշվարկ՝ ինչպես գործընթացից դուրս կգա երկիրը․ Տ․ Աբրահամյան
ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
20:01
Վաղը Արտաշատի մայրուղու սկզբնամասից տեղի կունենա ավտոերթ դեպի Մասիս և Արտաշատ քաղաքներ
Հայրենիքի փրկության շարժումը հայտնում է փետրվարի 25-ին սպասվող ավտոերթի երթուղու մասին։ «Վաղը՝ փետրվարի 25-ին, ժամը 13:00-ին, Արտաշատի...
Աղբյուր` Panorama.am
19:49
Արցախում վաղն առանց տեղումների եղանակ է սպասվում
Երևանում  փետրվարի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ին սպասվում է անձրև: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:25
Ձեր որդիների գերության մեջ հայտնվելու միակ մեղավորը Նիկոլն է․ Գեղամ Նազարյան
Գերության մեջ գտնվողների ծնողների հոգեվիճակը բարդ է նկարագրել։ Այս մասին «ֆեյսբուքի» իր էջում գրում է Գեղամ Նազարյանը, ում որդին...
Աղբյուր` Panorama.am
19:23
«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ի հայտարարությունը Boeing 737 տիպի օդանավի վերաբերյալ
«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը հայտարարություն է տարածել `Boeing 737 տիպի օդանավի վերաբերյալ, որում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
19:10
Միջադեպ Ազատության հրապարակում ՝ Փաշինյանի աջակիցը վիրավորել է քաղաքացիներին
Ազատության հրապարակում Վազգեն Մանուկյանի՝ քաղաքացիների հետ հերթական հանդիպման ժամանակ Փաշինյանի աջակից մի կին վիրավորել է տարեց մարդու՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Անհետ կորածների,ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի հետ կապված հարցերը քննարկել են Սարգսյանն ու Մուրադովը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը չորեքշաբթի...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իսկանդերի մասին ապուշություն դուրս տալով՝ գերագույն վիժվածքը շանտաժ էր անում Ռուսաստանին․ Մ․ Հակոբյան
Իսկանդերի մասին ապուշություն դուրս տալով՝ գերագույն վիժվածքը շանտաժ էր անում Ռուսաստանին: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:57
Մինչև մենք չփոխենք այս իշխանություններին, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները չեն կարող լավանալ․ Ա․ Դանիելյան
 Մենք չենք տեսնում Կառավարության կողմից ադեկվատ որոշումներ, որոնք որ երկիրը պետք է դուրս բերեին այս իրավիճակից։ Այս մասին Ազատության...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տավուշի և Լոռու մարզերում ձյուն է տեղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։  Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը,...
Աղբյուր` Panorama.am
18:46
Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալները նվազել են
Սաուդյան Արաբիայում թուրքական ապրանքների նկատմամբ բոյկոտն ու կիրառված արգելքը ազդել են Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալների վրա:Այս...
Աղբյուր` Panorama.am
18:38
Լրագրողական կազմակերպությունները՝ ԶԼՄ աշխատակիցների հանդեպ կիրառված բռնությունների մասին
Լրագրողական կազմակերպությունները  համատեղ հայտարարություն են տարածել՝ ԶԼՄ աշխատակիցների հանդեպ կիրառված բռնությունների...
Աղբյուր` Panorama.am
18:28
ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ-ի մարզչական Ա կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական Ա կարգի արտոնագրի՝ 2021թ. դասընթացի ընդունելության մեկնարկը: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:15
Ուզում ենք ողջ Հայաստանով պտտվել. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու
Հայրենիքի փրկության շարժումը վաղվանից ավտոմեքենաների շարասյունով գնալու է շրջաններ: «Ուզում ենք ողջ Հայաստանով պտտվել: Ինձ թվում է՝...
Աղբյուր` Panorama.am
18:12
Նետաձգության աշխարհի գավաթի խաղարկության չորս փուլ կանցկացվի
Նետաձգության միջազգային ֆեդերացիան ներկայացրել է մրցաշրջանի նախնական օրացուցային ծրագիրը: Ընթացիկ տարում նախատեսվում է անցկացնել աշխարհի գավաթի...
Աղբյուր` Panorama.am
18:05
ՊՆ. Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
Փետրվարի 23-ին և 24-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
17:59
Այ ողորմելի, դու Ալիևին հաղթողին ես փորձում պատասխանե՞լ. Շարմազանովը՝ Փաշինյանին
«Կապիտուլյանտն արդեն իսկ խիստ քաղաքական ապտակներ է ստացել ռուսական Պետդումայից, բայց չեմ կարծում, որ դրանով ամեն ինչ կավարտվի»,-...
Աղբյուր` Panorama.am
17:51
ՃՈ. Շատ են դեպքերը, երբ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձինք վարում են ոչ սթափ վիճակում
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության խախտումների դեպքերի վերլուծությունը ցույց է տվել, որ դեռևս բավական շատ...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սրանք վախկոտ մարդիկ են. Վազգեն Մանուկյան
«Իր ամեն մի օրը մեզ մոտեցնում է պատերազմի, քանի որ կա  գայթակղություն, որ դեմները մի պետություն է, որը ոչ մի  պաշտպանվածություն...
Աղբյուր` Panorama.am
17:44
Արմեն Աշոտյան. Հիշիր, կապիտուլյանտ։ Քո հետևից գալու են
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Ազգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}