ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:57 16/01/2021 Հայաստան

«Փաստ». Փաշինյանը ձեռնամուխ է եղել քաղաքական դերակատարների և մեղավորների «նշանակմանը»

«Փաստ» թերթը գրում է.

«Փաշինյանն ամբողջ ուժով կառչած է աթոռից, քանի որ թերևս քաջ գիտակցում է, որ այդ աթոռից հեռանալուց հետո, որպես ձախողված և պարտված ղեկավար, այլևս քաղաքականության մեջ անելիք չի ունենալու և հայտնվելու է զարգացումների հետնախորշում (մնացյալը իրավական հարթության մեջ է)։ Բայց այսօր երկիրն այնպիսի հրատապ անվտանգային, հումանիտար և սոցիալտնտեսական խնդիրների առաջ է կանգնած, որ մոտակա փուլում արտահերթ ընտրությունների մասին խոսելն ուղղակի ավելորդ է։

Առավել ևս այն պայմաններում, երբ իշխանության կլինի Փաշինյանը. այդ դեպքում ընտրություններն ի սկզբանե կարելի է համարել ոչ լեգիտիմ: Դրա համար էլ առաջատար ընդդիմադիր ուժերի համար անընդունելի է արտահերթ ընտրությունների անցկացման փաշինյանական տարբերակը։ Սակայն Փաշինյանը իր իշխանությունը երկարաձգելու հիմնական եղանակը տեսնում է հենց այդ ճանապարհով։ Եթե ընդդիմությունը նպատակահարմար չի համարում արտահերթ ընտրությունների անցկացումը, ապա միայն իշխանության նախաձեռնությամբ անցկացվելիք այդ գործընթացը մեր հասարակության և միջազգային հանրության աչքին կորցնում է իր լեգիտիմությունը և հիմնավորվածությունը։

Սակայն ընտրությունների անցկացումը լեգիտիմացնելու համար Փաշինյանը ձեռնամուխ է եղել քաղաքական դերակատարների «նշանակմանը»։ Սա նրա սովորությունն է. ինչպես «նշանակում» է այս կամ այն հարցի մեղավորներ, այնպես որոշ, այսպես կոչված, «մարդ-կուսակցությունների» փորձում է գործոն դարձնել, ավելի ստույգ՝ դերակատար:

Սկզբում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էր նման հանդիպումների շարք նախաձեռնել, իսկ հիմա նաև Նիկոլ Փաշինյանը։ Ընդ որում, դրանք բոլորն էլ ընդգծված արևմտյան կողմնորոշմամբ ու հակառուսական տրամադրություններ ունեցող ուժեր են: Պարզ է, որ այսպիսով Փաշինյանը հույս ունի այդ «ուժերի» միջոցով կեղծ ընդդիմություն ձևավորել, որը ոչ միայն ճանապարհ կհարթի արտահերթ ընտրությունների անցկացման համար, այլև անհրաժեշտության դեպքում «ընդդիմություն» կխաղա նաև խորհրդարանում:

Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն կազմելու որևէ նույնիսկ հեռավոր շանս չունի, իսկ նշյալ անձինք ոչ մի կշիռ ու հեղինակություն չունեն, նման պատկեր ստանալու համար ընտրությունները պարզապես պետք է կեղծել: Բոլորի համար էլ հասկանալի է, որ այդ «կուսակցությունների» ղեկավարները քաղաքական առումով որևէ լուրջ հայտ չեն կարող ներկայացնել, պատկերավոր ասած՝ նրանք անգամ իրենց բակում վարկանիշ չունեն, ուր մնաց, որ ընտրություններում կարողանան պատվավոր տեղ զբաղեցնել։

Մյուս կողմից՝ իրական ընդդիմությունը պետք է կոնկրետ կողմնորոշվի իր հետագա քայլերի ու անելիքների հարցում, վերանայի իր մոտեցումները և իրատեսական ծրագրեր առաջ մղի, որպեսզի գործող իշխանությունների՝ անգործունակ ճանաչվելուց հետո ճանապարհ բացվի ոչ թե կոնկրետ իրենց համար, այլ քաղաքականության համար, որովհետև այն ամենը, ինչ երկուսուկես տարի անում է այս իշխանությունը, տասնյակ հազարավոր կիլոմետրերով հեռու է քաղաքականությունից։

Ու շատ կարևոր է, որ իրական ընդդիմությունը ներկայացնող ուժերը կարողանան մի կողմ դնել մանր-մունր տարաձայնությունները և իրենց ներուժը միավորեն ձախողված իշխանություններին ասպարեզից հեռացնելու և Հայաստանի վերականգնման օրակարգի շուրջ։ Եթե իսկապես դա ցանկանում են»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:56
«Իրավական ուղի»-ն՝ դիպուկահար զենքի ցուցադրության մասին
«Իրավական ուղի» ՀԿ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Բաղրամյան պողոտայում ընթացող խաղաղ հավաքին ուղղված...
Աղբյուր` Panorama.am
17:54
«Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
17:50
Արմավիրի փոխմարզպետը հրաժարվում է պաշտոնից և զորակցություն հայտնում զինվորականներին
«Նիկոլ, արժանապատիվները գնում են կառավարությունից, արժանապատիվ մարդը չի կարող ղեկավարվել անարժանապատիվով»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
Աղբյուր` Panorama.am
17:50
Մենք այսօր ունենք 2 Հայաստան՝ իրական-պահանջատեր և սուտ, մեր ցավերի հետ կապ չունեցող. Գալստյան
«Մենք լինելու ենք այստեղ այնքան ժամանակ, քանի դեռ հաղթական ավարտի չենք հասցրել մեր արդար գործը»,- այսօր «Հայրենիքի փրկության...
Աղբյուր` Panorama.am
17:47
Անհնազանդության ակցիա Դիլիջանում` ի համերաշխություն բանակի
Դիլիջանում  քաղաքացիները փակել են կենտրոնական հատվածի ճանապարհը, որը հայտնի է որպես «Լճափ»՝ ի համերաշխություն բանակի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ռազմագերիների հարցը Բաքվի համար իսկապես խնդրահարույց է դառնում. Արա Այվազյան
«Այս կարևորագույն հումանիտար կենսական խնդրի քաղաքականացումն անընդունելի է, ինչը հաստատում են նաև միջազգային հանրության տարբեր մասնակիցներ:...
Աղբյուր` Panorama.am
17:40
Օնիկ Գասպարյանը նշանակվել է 5 տարի ժամկետով և պաշտոնավարելու է 5 տարի. Արամ Վարդևանյան
«Վերջին երկու–երեք օրերին մենք իրավաբաններով խճճված իրավիճակի մեջ ենք հայտնվել, բայց հիմա կարող եմ ասել՝ ունենք...
Աղբյուր` Panorama.am
17:27
Վաղը կարող է ասեն, թե Տիգրան Ավինյանն է արդեն Սերժ Սարգսյանին ենթարկվում. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-կառավարության  հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին...
Աղբյուր` Panorama.am
17:23
Պետբյուջեի փողերը գյո՞լ են տվել, որ ԱԺ դարպասներն եք զոդում. Գեղամ Մանուկյան
«Ինչ խելագարանոց են սարքել մեր երկիրը, որ մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի մի բան լինի՝ ՀՀ նախագահը շարժվի օրենքով, այսինքն՝ իր...
Աղբյուր` Panorama.am
17:15
Սերժ Սարգսյան. Դա իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով Իսկանդերը 80-ականների զենք է
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն տեղեկությունները, որ ԶՈՒ ԳՇ պետ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Արդյո՞ք դուք կանխատեսում էիք, որ «Իսկանդերի» մասին ձեր հայտարարությունն այդպիսի վրդովմունք կառաջացնի Մոսկվայում. Արկադի Խաչատրյանը՝ Փաշինյանին
«Արդյո՞ք դուք կանխատեսում էիք, որ «Իսկանդերի» մասին ձեր հայտարարությունն այդպիսի վրդովմունք կառաջացնի Մոսկվայում, այն էլ՝...
Աղբյուր` Panorama.am
17:10
Փաշինյանը պետք է երկրորդ անգամ իր մռութին ստանա, մերժվի ԶՈւ-ն գլխատելու իր ծրագրի մեջ. Մանուկյան
Ազգային ժողովի դիմաց ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը ներկայացրեց, թե ինչ խնդիրների շուրջ են...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ղուլյան. ԱԺ բերված հրացաններով կարելի էր շարքից հանել Շուշիի բերդից «աշխատող» թուրքի դիպուկահարներին
Ռազմական փորձագետ Ալեն Ղուլյանը հրապարակել է դիպուկահարի զենքի լուսանկարն ու գրել. «Օրինակ այս դիպուկահար հրացանները Շուշիի...
Աղբյուր` Panorama.am
16:36
Փաշինյանն իր հանցագործությունների 4-րդ շղթայի մեջ է մտնել ու ուզում է լուծել բանակի ոչնչացման հարցը. Սաղաթելյան
«Մենք ունենք ակնկալիք, որ մեր երկրի Սահմանադրությունը չի ոտնահարվի և նախագահն ամբողջությամբ կպահպանի այն»,- ԱԺ դիմաց լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
16:31
Նիկոլը շատ վախեցած է, ու ուզում է մի քիչ էլ մեզ վախեցնի. մանկական խաղ է. Վազգեն Մանուկյան
«Եթե Նիկոլ Փաշինյանն օրենքը խախտելով, այնուամենայնիվ, հրամանագիր ստորագրի, որ Օնիկ Գասպարյանին հանի իր պաշտոնից, ապա իմ տեղեկություններով,...
Աղբյուր` Panorama.am
16:12
ԱԺ պատշգամբից զենքներն ուղղել են դեպի հանրահավաքի մասնակիցները
ԱԺ շենքի պատշգամբում զինված մարդիկ են հայտնվել՝ զենքը պահած հանարհավաքի մասնակցիների ուղղությամբ։ Եվս մեկ զինված տղամարդու քաղաքացիները ֆիքսել...
Աղբյուր` Panorama.am
16:12
Պաշտոնս թողնելուց հետո միանշանակ չեմ զբաղվելու քաղաքականությամբ. Ռուբեն Վարդազարյանը
«Պաշտոնս թողնելուց հետո միանշանակ չեմ զբաղվելու քաղաքականությամբ»,- Աժ-ում հայտարարեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Վերջինս...
Աղբյուր` Panorama.am
16:05
Մեր երկրում կա մեկ սադրիչ՝ Նիկոլ Փաշինյանն է. Իշխան Սաղաթելյան
«Լուսաձայնային նռնակներ ու այս ամեն ինչը վկայում է այդ մասին»:
Աղբյուր` Panorama.am
15:57
Արմեն Սարգսյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Էլինար Վարդանյան. Հակասահմանադրականություն
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է Էլինար Վարդանյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «ՀՀ-ում ստեղծվել է աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ձեր վիրավորական արտահայտություններն իմ անձի նկատմամբ ունենալու են հետևանք. Վարդազարյանը՝ Բաբաջանյանին
Խորհրդարանը շարունակում է օրակարգից շեղվելով քննարկել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունը, որում նա, դիմելով...
Աղբյուր` Panorama.am
15:34
Ախր հենց այսօր է ժողովրդի գործելու պահը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Ժամն ու տեղը հայտնի են՝ 16։00, Բաղրամյան պողոտա»:
Աղբյուր` Panorama.am
15:26
Հադրութցի. Ու դու էսօր ասում ես թե արցախցին թո՞ւրք ա...
Ես էսօր քեզ կարող եմ վիրավորել ու ասել թուրքը դու ես կամ ծնողդ ա, բայց ես ինձ նման բան թույլ չեմ տա, գիտե՞ս ինչու, որովհետև ես իսկական թուրքին տեսել եմ մեր Հադրութի ինքնապաշտպանության ժամանակ։
Աղբյուր` Panorama.am
15:25
«Բուն» բառը խնդիր է ստեղծում դատարան դիմելու մատչելիության վրա.Արմեն Հայկյանց
«Վճռաբեկ ատյանի երկրորդ գործառույթը նպատակաուղղված է  վերականգնելու մարդու հիմնարար իրավունքների խախտումները, որում պարզաբանվում է,...
Աղբյուր` Panorama.am
15:19
Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արյունոտ ծաղրածու» նախագիծը մեկնարկել է
Գյումրեցի ընդդիմադիր գործիչներ Կարապետ Պողոսյանը և Մկո Վարդանյանը Շիրակի մարզի Գյումրի քաղաքից սկսկել են իրենց քայլերթ-շրջայց «Արյունոտ...
Աղբյուր` Panorama.am
15:12
Շարժում. «Ժամը 16:00-ին՝ բոլորս դեպի Բաղրամյան պողոտա»
Հայրենիքի փրկության շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ժամը 16:00-ին՝ բոլորս դեպի...
Աղբյուր` Panorama.am
15:08
Վճռաբեկ դատարանի նախագահը քաղաքական պաշտոնյաների հետ մի քանի ժամով փակվում է իր աշխատասենյակում. Թովմասյան
«Մենք շատ ենք խոսում դատական համակարգի անկախության, դրա վրա քաղաքական ազդեցություններից զերծ մնալու անհրաժեշտության մասին։ Դուք ինչպե՞ս եք...
Աղբյուր` Panorama.am
14:59
Քերի Կավանո․ԼՂ պատերազմից հետո իրավիճակն ավելի կայուն չէ, քան 1990-ականներին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական խաղաղ կարգավորումը բացակայում է։ Առանց դրա երբեք չեք կարող դուրս գալ ռազմական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
14:49
«Իմ Ձայնը». Կոռուպցիոն նոր սխեմաներ
«Իմ Ձայնը» նախագիծն իր տարածած հոդվածում գրում է. ««Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Մենք ենք,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}