Նորվեգիա մուտքը կթույլատրվի միայն սահմանին թեստավորելուց հետո
Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է, որ իշխանությունները որոշում են կայացրել, ըստ որի, թագավորություն մտնող յուրաքանչյուրի անձ պետք է կորոնավիրուսի առկայության պարտադիր թեստավորում անցնի:
«Կառավարությունը սահմանին պարտադիր ստուգում է մտցնում բոլորի համար, որոնք անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակ ունեցող երկրներից են: Մուտքի մոտ թեստավորումը ներդրվում է հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 17.00-ից»,- տարածած հաղորդագրության բովանդակությունը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ըստ առողջապահության նախարար Բենտ Հյոնի պարզաբանման՝ Նորվեգիան մի երկիր է, որտեղ կան խիստ կանոններ Եվրոպայից ժամանողների մուտքի և ստուգման համար, այժմ իշխանությունները մեկ այլ նոր քայլ են ձեռնարկում վարակի տարածումը կանխելու համար:
«Այն մարդիկ, որոնք կհրաժարվեն թեստից առանց համոզիչ պատճառների, կտուգանվեն, և նրանցից կպահանջվի հատուկ հյուրանոցում կարանտին անցկացնել»,- հայտնել է նախարարը:
Մինչ այժմ Նորվեգիան մուտքի կանոն ուներ, համաձայն որի ՝ բոլորը պետք է թեստավորվեին 24 ժամվա ընթացքում, բայց այժմ այդ ընթացակարգը կիրականացվի սահմանի վրա՝ օդանավակայաններում, ծովային տերմինալներում կամ ճանապարհային անցակետերում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ