Ապօրինի կերպով բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամը. Սոս Հակոբյան
Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթի մասնակիցներից «Հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանը։
«Ապօրինի կերպով բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանը Ոստիկանության Էրեբունու բաժին:
«Դավաճաններին ծառայելով ոչ թե մեզ եք բերման ենթարկում, այլ՝ Հայաստանի Հանրապետությանը և մեր բոլորիս ապագան:
Հայաստանը մաքրվելու է թուրքահպատակ իշխանություններից, որովհետև մենք այլ հայրենիք չունենք: Հայաստանը լինելու է հավերժ»,- գրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։
Հիշեցնենք, որ այսօր Երևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անցկացվել են ավտոերթեր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ