Քաղաքական 12:27 18/01/2021 Հայաստան

«Իմ Ձայնը». Մեծ զոհեր ունենալու Փաշինյանի մոլուցքը

«Իմ Ձայնը» նախագիծը տարածել է նախագծի փորձագետ Արման Պետրոսյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Փաշինյանի իշխանության առանցքային բրենդներից մեկը Մարտի 1-ի գործն էր։ Ստի, կեղծիքի, անօրինական հանձնարականների, դատարանների վրա գռեհիկ բռնաճնշումների միջոցով Փաշինյանը կազմակերպում էր մարտի 1-ի քննությունն ու դատավարությունը։

Մասնագետների և առավել կրթված շերտի համար այդ գործը  սպառված էր ի սկզբանե, երբ մարտի 1-ի գործը բացահայտված լինելու հայտարարության հիմքում ոչ մի արժեքավոր ապացույց չկար։
Այսօր այն, ըստ էության, կարելի է համարել ոչ թե սպառված, այլև ավարտված։ Դատավարությունը դուրս է հասարակության օրակարգից, այս գործով հասարակությանն այլևս չես շեղի, չես զբաղեցնի, քարոզչությունը չի աշխատում, դատական պրոցեսը չունի ոչ մի հեռանկար։

Հուսանք, որ 2021թ-ի առաջին իսկ նիստերում դատավորն այն կկրաճի։ Սա պետական մակարդակով այլևս չի ունենա մեծ աժեք, քանի որ  դե ֆակտո այդ գործը կարճված է։ Բայց դե յուրե դա  անելով դատավորը գոնե անձնապես իրեն դուրս կդնի հետագա անխուսափելի պատասխանատվությունից։
Մարտի 1-ից մինչև Եռաբլուր

Դեկտեմբերի 19-ի «Եռաբլուրի գրավումը» պարզ ցույց տվեց, թե ինչ տրամաբանությամբ են զարգացել իրադարձությունները նաև մարտի 1-ին։ Սրա մասին երկու օր շարունակ խոսում էր ողջ սոցիալական մեդիան։ Մեծ հաշվով, հենց այդ օրը Փաշինյանը ինքնախոստովանական ցուցմունք տվեց։ Դա քննչական էքսպերիմենտի պես մի բան էր. հանցագործը վերարտադրում էր իր հանցանքը։ Եթե դեպքերը տեղի ունենային Մյասնիկյանի արձանի դիմաց, ապա  պատկերը կլիներ 100 տոկոսանոց։

Եռաբլուրի մոտ Փաշինյանի մուտքը թույլ չտալու նպատակով հավաքված զոհվածների հարազատների և ազատամարտիկների նկատմամբ կիրառված բիրտ ուժը, նրանց գետնելով ճանապարհ բացելը, ցույց տվեց, որ Փաշինյանը երբեք չի խուսափել մարդկանց միմյանց դեմ հրահրելուց։

Մարդկանց և ոստիկանների հետևում թաքնված Եռաբլուր այցելող Նիկոլին չէր անհանգստացնում հնարավոր բախումները, այնպես, ինչպես չէր մտահոգում մարդկանց ճակատագրերը 2008թ. մարտի 1-ին։ Նա մարտի 1-ին մարդկանց քարերով, փայտերով զինվելու կոչեր էր անում։ Միաժամանակ քաջալերում էր  ոստիկանների նկատմամբ կիրառվող բռնությունները և հավաքվածներին ավելի հրահրում. «տղերք, չեք պատկերացնի հոգիս ոնց էր փառավորվում, երբ որ իմացա, որ ոստիկանների ձեռքից վահաններ և մահակներ եք խլում»։

Հիմա պարզապես ոստիկանները իր կողմից են և նա այդպես «փառավորված հոգով», զենքերով ու պաշտպանության հատուկ միջոցներով, հազարավոր ոստիկաններով շրջապատված բարձրացավ Եռաբլուր։

Ինչպես մարտի 1-ին, այնպես էլ դեկտեմբերի 19-ին Փաշինյանն անտեսեց հասարակության մեջ կտրուկ  լարվածություն մտցնելու անթույլատրելիության վերաբերայլ զգուշացումները։ Այդ մասին նրան զգուշացնում էին նաև Նիկոլի մերձավորներից, բայց նրա պլաններն այլ էին։ Ճիշտ այնպես, ինչպես մարտի 1-ին,երբ իր հետ նույն հարթակում գտնվողներից ոմանք /օրինակ՝ Դավիթ Շահնազարյանը/ նախազգուշացնում էին, որ մարդկանց հրահրելը կբերի անկառավարելի հետևանքների, նույն անտարբերությամբ և սառնասրտությամբ նա մարդկանց տարավ ընդհարման։ Հիմա հասկանալի՞ է, թե ինչպես եղավ մարտի 1-ը։

Չի կարող մարտի 1-ի գործի քննությունը շարունակվել առանց այս բացահայտ փաստի քննության։ Չի կարող անտեսվել նաև վիկիլիքսյան գաղտնազերծված տվյալները, համաձայն որի ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը նամակում նշել է, որ կան վստահելի ապացուցներ, որ մարտի մեկին Փաշինյանն է հրահրել ցուցարարներին ոստիկանների հետ կոշտ բախումների։

11.03.2008թ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի նամակում՝ ուղղված ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱՄՆ ԱԽ-ին և մի շարք այլ կազմակերպությունների, ներկայացնում են ձերբակալվածներին և նշում, որ իշխանությունները փորձում են գտնել և ձերբակալել նաև Նիկոլ Փաշինյանին։ Փեննինգթոնը հավելում է, որ կան վստահելի ապացուցներ, որ մարտի մեկին Փաշինյանն է հրահրել ցուցարարներին ոստիկանների հետ կոշտ բախումների։

Մեծ զոհեր ունենալու Փաշինյանի չփոփոխվող մոլուցքը

2008-ին Փաշինյանի պլաններում մեծ ավերածություններն էին, միայն դա հնարավորություն կտար նրան գալ իշխանության։ 10 զոհը նրա համար տապալում էր, այնպես ինչպես պատերազմը առանց ծանր կորուստների շուտ կանգնեցնելը։ 500  զոհի պայմաններում կար հնարավորություն  կանգնեցնել պատերազմը, բայց նա չհամաձայնվեց դրան՝ « պնդելով» 5 հազարի վրա։
Մարտի 1-ին նրան կանգնեցրեց ուժեղ ձեռքը, ու թույլ չտվեց որ Երևանի փողոցներում լինեն հարյուրավոր զոհեր։ Հենց դրա համար այդ ուժեղ ձեռքին  հետագայում մեղադրեցին սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Զարմանալիորեն մարտի 1-ի ընդհարումները կանխելու համար Քոչարյանին մեղադրողները հետագայում Փաշինյանին սկսեցին քաջալերել ասֆալտին փռելու, գետնին պառկեցնելու նախաձեռնություններում։ Նույն մեղադրողները մի քանի օր առաջ հիացած էին ԱՄՆ իշխանությունների կողմից ուժի կիրառելու փաստով՝ կարևորելով երկրում ուժեղ իշխանության, ուժեղ ձեռքի առկայությունը։ Այդպիսին են երկակի ստանդարտները, որոնցով առաջնորդվում է մեր հասարակությունը։ 

Վիկիլիքսյան նամակագրությունը բացահայտում է, որ մարտի 1-ին, նախքան անկառավարելի բախումները և ողբեգական զարգացումները, Ռ.  Քոչարյանը փորձել ամեն կերպ խուսափել բախումներից, գտնել իրավիճակի հանդարտ լուծումներ, բայց դա Փաշինյանի համար մահացու փաստ էր և դատաիրավական մեքենային նա արգելել էր դա հաշվի առնել։

Վիկիլիքսյան հրապարակումները բացահայտում են, որ նախքան անկառավարելի բախումները և ողբեգական զարգացումները կար բացառիկ հնարավորություն՝ խուսափել դրանից, երբ շատ օպերատիվ են գործել ամերիկյան կողմը, ընդդիմության առանձին ներկայացուցիչներ, իսկ Ռոբերտ Քոչարյանը դրսևորել է վճռականություն՝ ամեն կերպ խուսափել բախումներից, գտնել իրավիճակի հանդարտ լուծումներ։ Քոչարյանն, ըստ էության, համաձայնել է ամերիկյան միջնորդությամբ ընդդիմության բոլոր պայմաններին, միայն թե հնարավոր լինի խաղաղ հանգուցալուծման։ Եվ այս բացառիկ հնարավորությունը բաց է թողնվել։

01.03.2008թ. ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱԽ-ին և մի շարք այլ կազմակերպություններին ուղղված զեկույցում ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը ներկայացնում է մարտի մեկին Ազատության հրապարակում ցուցարարներին ոստիկանության կողմից ցրելուց հետո տեղի ունեցած իրադարձությունները։ Նա նշում է, որ կեսօրին Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների մոտ հավաքվել է մոտ 3500 քաղաքացի, որոնք կարճ ժամանակում վերածվել են բարկացած զանգվածի, քարեր և շշեր են նետել ոստիկանության ուղղությամբ, ավտոբուսները վերածել բարիկադների։ 18:00-ի դրությամբ արդեն հավաքվել է 20-30000 ցուցարար, որոնք շարունակում են բարիկադներ կառուցել։ Ժամը 17-ի կողմերը ևս մեկ խումբ՝ զինված ինքնաշեն ձողերով, շղթաներով, իմպրովիզացված զենքերով, գրավել է Հաղթանակի կամուրջը՝ նորից որպես բարիկադներ օգտագործելով ավտոբուսներ և միկրոավտոբուսներ։ Այդ մեքենաների բակերի մեջ գազով ներծծված կտորներ են դրել, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ այրել մեքենաները

Այսօրվա ԱՄՆ իշխանությունների գործողություններով հիացողների կողմից քսաներեք տարի շարունակ շահարկվեց մարտի 1-ի ողբերգությունը՝ ի վերջո հանգեցնելով գործի բացահայտման իմիտացիայի։ Իշխանությունը ներգրավեց հնազանդ իրավապահ համակարգը, իսկ իրավապահները համարձակություն չունեցան զգուշացնել սխալ ընտրված ճանապարհի մասին։

Քրեական գործ Սահմանադրական կարգը պահպանելու համա՞ր Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց սահմանադրական կարգի տապալման համար։ Ակնհայտ էր, որ ՀՔԾ-ի և դատախազության որոշումը ՝ մեղադրանք առաջադրել սահմանադրական կարգի տապալման համար, ի սկզբանե քաղաքական որոշում էր և դատապարտված էր ձախողման։

Բայց մինչ ընթանում էր դատավարությունը  քրեական գործի քաղաքական պատվիրատուների  գործողությունները բազմիցս կարող էին որակվել որպես սահմանադրական կարգի տապալում՝ Սահմանադրական Դատարանի նկատմամբ ոտնձգությունները, հակասահմանադրական ճանապարհով Սահմանադրության փոփոխությունը, դատական իշխանության յուրացման փորձերը, դատարանների նկատմամբ ճնշումները։ Սրանցից յուրաքանչյուրը ոչ հեռու ապագայում քրեական գործի հիմք են դառնալու։

Չկա Մանվել Գրիգորյանը

Դատավարության ընթացքում մահացավ Մանվել Գրիգորյանը, որին մարտի 1-ի հարթակն ու հրապարակը ծափողջյուններով էր կանչում։ Վիկիլիքսյան հրապարակումները փաստում էին, որ դեսպանատունն ուներ տվյալներ, որ քաղաքական գործընթացների մեջ ներքաշվում էին պաշտպանության փոխնախարարներ, ԵԿՄ-ն։ Ընդ որում, քաղաքական գործընթացներին Մանվել Գրիգորյանի ներքաշման վերաբերյալ ինֆորմացիայի աղբյուրը ԱՄՆ դեսպանատան համար ոչ միայն իշխանությունն է եղել, այլև ընդդիմության ներկայացուցիչները։

Ըստ էության փորձ էր արվել Պաշտպանության նախարարության պատասխանատու պաշտոնյաների, ԵԿՄ-ի առանձին հրամանատարների միջոցով քաղաքական գործընթացները տանել երկրի պետականության համար վտանգավոր ճանապարհով։ Այս հանգամանքների բացահայտումը կքանդեր սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը։ Հավանաբար նաև այդ պատճառով է, որ այս հարցերին քրեական գործով անդրադարձ չի կատարվել։

13.02.2008թ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը նամակում նշում է, որ տեղեկություն ունեն, ըստ որի ԵԿՄ-ն աջակցելու է Տեր-Պետրոսյանին ընտրությունների ժամանակ և ընտրությունների օրը ու դրան հաջորդող ժամանակաշրջանում դառնալու է նրա հիմնական ուժը։ Նա նշում է, որ դեսպանատան աշխատակիցներից մեկը Լ. Տեր-Պետրոսյանի մտերիմներից մեկի հետ զրույցի ժամանակ իմացել է, որ Մանվել Գրիգորյանն աջակցում է Տեր-Պետրոսյանին և ՊՆ անձնակազմին հայտնել է, որ ԵԿՄ անդամները Հայաստանով մեկ հետևելու են քվեարկության գործընթացին։

Ցավոք, Մանվել Գրիգորյանը այլևս չի կարող անձամբ պատմել, թե ովքեր և ինչ էին իր հետ պայմանավորվել։ Թեև շրջանառող լուրերի համաձայն, մահից առաջ գեներալ Մանվելը թողել է իրականությամ մասին կարևոր ձայնագրություններ։

Ամփոփում

Մարտի 1-ի գործի առանձնացված մասով սահմանադրական կարգի տապալման գործի վարույթը պետք է կարճվի։ Որևէ դատարան չունի հնարավորություն այս գործով վերջնական դատական ակտ կայացնելու, որովհետև գործը դատարան է ներկայացվել թերի, խախտումներով, քաղաքական պատվերի արդյունքում։ Այս գործը մի օր պետք է կարճվի։ Դա է լինելու այս գործի տրամաբանական ավարտը։ Իսկ քրեական գործի մնացած մասով պետք է ընդգրկվի նոր մեղադրյալ»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
11:35 24/04/2024

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}