Քաղաքական 15:50 18/01/2021 Հայաստան

Ամբողջ իշխանությունը լցված է օտարերկրյա գործակալներով. Արագած Ախոյան

«Հայաստանի ԱԱԾ հետ համագործակցելը վատ բան չէ, եթե այն ազնիվ է և օգուտ է բերում իր պետությանն արտաքին անվտանգության հարցերի շուրջ, բայց նայած թե դա ովքեր են անում և ոնց»,- ասուլիսում ասաց ԲՀԿ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:

Հիշեցնենք՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը  թուրքական հատուկ ծառայությունների գործակալ է, հրապարակել էր նաև նրա  ձեռագիր դիմումը, որը թվագրված է 2007 թ. նոյեմբերի 7-ին։

«ԱԱԾ-ն այն կառույցն է, որը պետության ողնաշարն է, պետք է իմանա ամեն ինչ: Ապշած եմ՝ դավաճանությունների շարք ենք տեսել պատերազմի ընթացքում, դրանից առաջ, հետո, ապացուցված են, հերթով բացահայտվում են օտարերկրյա գործակալների անուններն ու ցանկը:  Այսքան ասվում է, խոսվում է, մի ամբողջ ժողովուրդ դուրս է եկել փողոց ու դավաճան է ասում, հրաժարական է պահանջում: Ի՞նչ է, դավաճանը դարձել է բառ, որին կարելի է դիմանա՞լ:

Դավաճանը ամենավերջին ստորացուցիչ մեղադրանքն է մարդուն, որից հետո մարդն իրավունք չունի ապրի: Ամբողջ ազգն ասում է՝ Փաշինյանը դավաճան է, սրանք դավաճան են, կամաց- կամաց հրապարակվում են նյութեր»,- ասաց նախկին պատգամավորը:

Ա. Ախոյանի խոսքով, այսօր մեր ամբողջ իշխանությունը լցված է օտարերկրյա գործակալներով, այնպիսի մարդկանցով, որոնք սպասարկում են նաև թշնամական պետությունների շահերը. «Ինձ համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն այլևս գոյություն չունի, գոյություն ունի քեմալիստական պայմանագիր կուսակցություն»:

Այնուհետև նա հարցերով դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Մինչև ե՞րբ ես այս կեղտոտ լվացքը փռելու աշխարհի առջև, մինչև ե՞րբ ես քո աթոռից կառչած մնալու մոլուցքով տառապելու, մեր ազգը որակազրկելու ու արժեզրկելու:

Ինչքա՞ն պետք է նվաստացնեն, որտե՞ղ է այդ նշաձողը, որ ասես՝ սա էլ անեմ,  նոր կգնամ»:

«Պատերազմը եղավ, ունենք այն, ինչ ունենք: Ժողովուրդ, երկրորդ փուլն է սկսվել: Երկրում այսօր ինքնաոչնչացման պրոցես է սկսել, ոչնչացնում ենք բոլորս մեկս մեկին, ամեն ինչ ուղղակի ավիրում ենք:

Շատ մեծ վտանգ է  մեզ սպառնում, մարտահրավերներ կան: Այս իրավիճակում, այս հոգեբանությամբ ո՞նց ենք դիմակայելու»,- ասաց Ա. Ախոյանը: 

Ըստ նրա, ինքնասիրություն ունեցող մարդը վաղուց պետք է հրաժարական տար:
«Ամբողջ պետությունը փաստի առաջ է կանգնած, նրա ղեկավարն այսօր կառչած է աթոռից: Հասկանում եմ, դեռ դավաճանական գործողություններ ունի անելու, իսկ նրա տերերը չեն թողում, որ հեռանա: Ամեն օր նոր փաստաթղթեր են ի հայտ գալու: Այս ամենը պատիվ չի բերում մեր երկրին,  իշխանությունները խայտառակում են մեր պետությունը:

Նիկոլ, ես քո փոխարեն ամաչում եմ: Գնա Նիկոլ, էս ժողովուրդը պրծնի քեզանից ու քո տնից»,- ասաց Ա. Ախոյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:36
Մեր հայրենիքը մի րոպե անպաշտպան չթողած սպայակազմն այսօր հայտնվել է պետության կողմից լքված վիճակում. թուրքագետ
«Այս օրերին Թուրքիան ավելի բացահայտ ու ինտենսիվ է թիրախավորում մեր ազգային արժեքները։ ԳՇ հայտարարությունը ամենաբուռն ձևով քննադատել է մեր...
Աղբյուր` Panorama.am
14:30
Զինվորականներն ու քաղաքացիները ՊՆ մոտից գնացին Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր
Հայոց բանակի պաշտպանության համար հրավիրված հանրահավաքին ներկա է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ «Այստեղ եմ ոչ թե որպես...
Աղբյուր` Panorama.am
14:27
Այսօր Ադրբեջանի համար մնացել է դիմադրության մի օջախ՝ ԳՇ-ն՝ իր հրամկազմով. պահեստազորի գնդապետ
«Մեր թշնամին մեր հայրենիքը բզկտում է, կտոր-կտոր անում, սահմանամերձ մեր գյուղերը այլևս խոցելի են հակառակորդի համար»,- այսօր ՊՆ շենքի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Իգոր Սարգսյան. Բանակը, ինչով հնարավոր էր, քանդեցին վերջին 3 տարվա ընթացքում
«Երևի թե Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը 30 տարի բանակ չեն ունեցել, նրանց բանակը եղել են ֆեյքերը, սորոսները, ապազգային տարրերը։...
Աղբյուր` Panorama.am
13:47
Իլհամը սպառնում է Հայաստանին, իսկ Նիկոլը պապանձվել է. քաղաքագետ
Քաղաքագետ, ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը գրում է. «Իլհամը սպառնում է Հայաստանին, իսկ Նիկոլը պապանձվել է։ Ադրբեջանի բռնապետը...
Աղբյուր` Panorama.am
13:43
Գլխավոր շտաբի պետը, սպայական կազմը զգացին՝ երկրում ներքին վտանգ կա. Պահեստազորի փոխգնդապետ
«Բանակը քաղաքականությանը որևէ կերպով չի խառնվել, պահեստազորի սպաներ ենք, այստեղ ենք գտնվում  ի աջակցություն մեր...
Աղբյուր` Panorama.am
13:41
Մենք գործ ունենք բացահայտ ցինիզմի ու խայտառակության հետ. Արման Սաղաթելյան
«Չեմ կարծում, որ պարզ խնդիր է այն, որ մարդը, ով համարում է, թե ինքն այս երկրի վարչապետն է, կարող է առավոտյան վատ տրամադրությամբ արթնանալ...
Աղբյուր` Panorama.am
13:17
Եթե ստիպողաբար ազատում են ԳՇ պետին, դա բանակը լուծարելու փորձ է. Ակցիա ՊՆ-ի մոտ
Զինվորականների ու քաղաքացիների ակցիան են անում պաշտպանության նախարարության դիմաց՝ ի աջակցություն Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ու Հայոց բանակի։
Աղբյուր` Panorama.am
13:12
Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Բաքվի բռնապետն առնվազն երեք անպատկառ սուտ է ասել. իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտնում է, որ տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Բաքվի բռնապետն առնվազն երեք անպատկառ սուտ է...
Աղբյուր` Panorama.am
13:03
«Ի՞նչ ա նշանակում ինքնությունը չպարզված զոհվածների մասունքներն ամփոփելու են Եռաբլուրում, այ անգործունակ չորքոտանիներ»
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն անդրադարձել է տարածվող լուրերին, թե Կառավարության ներսում այս օրերին քննարկվում է անճանաչելի դարձած զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
12:53
Արսեն Թորոսյանը նախարար լինելու ընթացքում կնոջ բժշկական կենտրոնի հետ շուրջ 2 մլն դոլարի պայմանագիր է կնքել
ՀՀ առողջապահության նախարարությունը Արսեն Թորոսյանի՝ նախարարի պաշտոնում աշխատելու ընթացքում նրա կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի տնօրինած...
Աղբյուր` Panorama.am
12:41
Եթե հեռախոսում ունեք այս անվճար ծրագիրը, ապա անմիջապես ջնջեք այն
Փորձագետ Զաք Դոֆմանը նախազգուշացրել է Android-ի օգտատերերի համար նախատեսված անվճար SuperVPN հավելվածի վտանգների մասին, որը, իբր, նախատեսված է...
Աղբյուր` Panorama.am
12:34
Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել
Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3438 քաղաքացու հետազոտություն, որից 511-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Աղբյուր` Panorama.am
12:09
Անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել
Երեկ  Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում  անհետ կորած զինծառայողների որոնողական...
Աղբյուր` Panorama.am
11:59
Իրանում կանխվել է ինքնաթիռի առևանգման փորձը
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  թռիչքային անվտանգության ստորաբաժանումը մարտի 5-ին հայտնել է, որ մարտի 4-ի երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
11:48
Ես սա անվանում եմ դասական «leveling down». Սուրեն Սարգսյան
«Ի դեպ հազվադեպ երևույթ է, երբ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին: Սովորաբար նա զանգահարում է ԱԳ նախարարին»:
Աղբյուր` Panorama.am
11:36
Էրդողանն ու Մերկելն առցանց հանդիպում են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեսահամաժողովի ձևաչափով հանդիպում են անցկացրել, որի շրջանակում...
Աղբյուր` Panorama.am
11:27
Մեր տղաները մսաղացի տակ են ընկել, որովհետև Նիկոլը իր սելֆիների համար խաղալիք ՍՈւ-եր էր գնել. Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ներկային ՊՆ...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը և Ֆրանսիան անցած տարի գաղտնի արտաքսել են դիվանագետներին
Ռուսաստանը և Ֆրանսիան անցած տարի գաղտնի արտաքսել են դիվանագետների, հաղորդում է Les Echos-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
11:12
Վահե Հովհաննիսյան. Ալիևը Հայաստանին այլընտրանք չի թողնում
«Մեր առաջ դրված հարցը մեկն է՝ պահո՞ւմ ենք Հայաստանը, թե՞ ոչ։ Այլ բաժանարար գիծ հիմա չի կարող լինել»։
Աղբյուր` Panorama.am
11:06
06.03.2021. Կորոնավիրուսի 508 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3016 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 508 նոր դեպք: Առողջացել է 191 հիվանդ։ Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հայրենիքի կորուստները որպես խաղաղության երաշխիք ներկայացնողները պարզամիտ դավաճաններ են. Աբրահամյան
«Միանգամից ասեմ՝ այս մոտեցումը, մի փուլում, մեզ պատերազմի շեմին է կանգնեցնելու»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Դավիթ Թորոսյան. Կհանդիպենք դատարանում
«Արցախի դիրքերի համար նախատեսված գիշերային տեսանելիության սարքերի ինձանից արված խոշոր չափերի գողությունը հավանաբար կհիշեք։ Քրգործի քննությունը կասեցվել էր, բողոք էինք ներկայացրել Գլխավոր դատախազին»։
Աղբյուր` Panorama.am
10:36
Արթուր Դանիելյան. Ընդդիմության օրակարգում պետք է լինի Արցախի անկախության ճանաչման հարցի բարձրացումը
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն անդրադարձել է ԳՇ պետի և մյուս բարձրաստիճան զինվորականների հայտարարությանը:
Աղբյուր` Panorama.am
10:27
ԱՄՆ-ն Ռուսաստանին և Չինաստանին մեղադում է «պատվաստանյութային դիվանագիտության» մեջ
Միացյալ Նահանգների վարչակազմը կարծում է, որ Ռուսաստանը և Չինաստանը փորձում են պատվաստանյութերի մատակարարումը օգտագործել որպես դիվանագիտական...
Աղբյուր` Panorama.am
10:17
Բայդենն երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ,  հայտնում է Սպիտակ տունը: Բայդենի այս...
Աղբյուր` Panorama.am
10:09
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 10.8 միլիոնը
Անցած 1 օրվա ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվն ավելացել է ավելի քան 75 հազարով՝ կազմելով 75, 495: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ». Ո՞ր ճանապարհը կընտրի ԲՀԿ-ն
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Հայրենիքի փրկության շարժման ղեկավար կազմում անվստահությունը...
Աղբյուր` Panorama.am
09:54
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը Օնիկ Գասպարյանի հարցը բերեց և հավասարեցրեց իր՝ վարչապետի ապագայի մակարդակի հարցադրման
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում փոթորկված ներքաղաքական լարվածության հանգուցալուծման շուրջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}