Հասարակություն 09:48 18/01/2021 Հայաստան

Ս. Անտոն, Տրիփոն, Պարսամ և Ոնոփրիոս ճգնավորներ հիշատակության օրն է

Հայ Ատաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Անտոն, Տրիփոն, Պարսամ և Ոնոփրիոս ճգնավորների հիշատակության օրը։ 

Քրիստոնեության տարածումից որոշ ժամանակ անց սկսվել է ճգնավորական շարժումը: Ճգնավորներն այն մարդիկ էին, որոնք ամբողջապես նվիրվում էին Աստծուն, հեռանում անմարդաբնակ վայրեր և աղոթքներով ու ծոմապահությամբ, Աստծո շնորհով հաղթահարում մարդկային թուլությունները, հասնում հոգևոր կատարելության: Տարիներ հետո ճգնավորները նաև հրաշագործությամբ և աղոթքներով բժշկելու շնորհ էին ստանում:

Ս. Անտոն Ճգնավորը կամ Ս. Անտոն Անապատականը ճգնավորության և վանական կյանքի հայրն ու հիմնադիրն է: Երանելի այրը ծնվել է Եգիպտոսի Կոմա գյուղում 251 թվականին, ազնվական ծնողների ընտանիքում: Ծնողների մահից հետո Անտոնը ժառանգում է նրանց հարստությունը: Սակայն մի օր եկեղեցում լսում է ավետարանական այն պատգամը, որտեղ Հիսուս ասում է. «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառիր քո ունեցվածքը ու տուր աղքատներին, և երկնքում գանձեր կունենաս»: (Մատթ. 19:21):

Առաջնորդվելով այս պատվիրանով, Ս. Անտոնը վաճառում է իր ողջ ունեցվածքը և ապրում աղոթքի, պահեցողության ու բարեգործության ոգով: Որոշ ժամանակ անց, նա հեռանում է իր հայրենի գյուղից և բնակություն հաստատում մոտակա քարայրում, որտեղ, ըստ վարքագիրների՝ հոգևոր պատերազմներ է մղում վայրի գազանների կերպարանքով իրեն մշտապես հայտնվող դևերի հետ: Համբերությամբ դիմակայելով բոլոր փորձություններին` սուրբը հեռանում է անմարդաբնակ մի անապատ և 20 տարի շարունակ ապրում մենության մեջ:

Լսելով նրա սրբակեցության մասին, շատերը թողնում են իրենց տներն ու հեռանում անապատ ճգնելու: Անսալով իր հոգևոր եղբայրների թախանձանքներին` սուրբը ելնում է իր ճգնարանից ու հավաքվածներին բացատրում վանական կանոնները, որոնք և հետագայում դառնում են վանական կյանքի ուղեցույց: Սուրբն իր մահկանացուն է կնքում 105 տարեկանում` արժանանալով երկնային անթառամ պսակին, իր աներեր հավատով ու հոգևոր մեծ զորությամբ դառնալով օրինակ բոլոր ժամանակների քրիստոնյաների համար:

Ճգնավորներ են եղել նաև Դեկոս կայսեր օրոք Նիկիա քաղաքում նահատակված Ս. Տրիփոնը, 5-րդ դարի կեսերին Սիրիայի անապատներում բնակվող Ս. Պարսամ ճգնավորը և եգիպտացի ճգնավոր Ս. Ոնոփրիոսը (4-րդ դար): Վերջինս որոշ ժամանակ վանքում մնալուց հետո հեռացել է անապատ, որտեղ ապրել է 60 տարի` առանց որևէ մեկին հանդիպելու: Ս. Ոնոփրիոսն այլ ճգնավորների պես աղոթքի ուժով բուժել է շատերին և փրկել տառապանքներից: Այդ պատճառով էլ հատկապես այս սրբին են աղոթքով դիմում երեխաներին բժշկելու և ծանր ծննդաբերության ժամանակ:

Qahana.am-ը գրում է, որ Հայ Առաքելական եկեղեցին առանձնահատուկ կարևորում է ճգնավորներներին և ունի նրանց հիշատակին նվիրված տոներ:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:37
Այն ինչ անում է Նիկոլն այսօր Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է. Միքայել Մինասյան
«Կլինենք արդյո՞ք քաղաքակիրթ աշխարհի մի մասը, թե՞ կդառնանք նոր Օսմանյան կայսրության մի մասը»:
Աղբյուր` Panorama.am
23:35
Ստեփան Դանիելյան. Բանակի կենտրոնական իշխանությանը չենթարկվելու մի պատմական օրինակ բերեմ
«Քանի որ թուրքերին չենք սիրում, Աթաթուրքի զինվորական ապստամբության օրինակը, որի արդյունքում Թուրքիան փրկվեց, չեմ բերում»։
Աղբյուր` Panorama.am
22:18
Արցախյան պատերազմում զոհվել է օպերային երգիչ Գագիկ Խաչատուրյանը
Արցախյան պատերազմում մահացել է օպերային երգիչ Գագիկ Խաչատուրյանը: Այս մասին հայտնում են Երեւանի պետական կոնսերվատորիայի ֆեյսբուքյան էջում:...
Աղբյուր` Panorama.am
21:32
Ցանկացած հարված բանակին, ԳՇ դեմ ցանկացած փորձ հարված է լինելու հանրությանը. Աբրահամյան
«ՀՀ Զինված ուժերը զգալով իրավիճակի օրհասական լինելը՝ հանդես են եկել բացառիկ նախաձեռնությամբ, քանի որ ամեն օր չէ, որ կարելի է հանդիպել ԶՈւ՝...
Աղբյուր` Panorama.am
20:52
Այլևս ինչ-որ ես ասում եմ, պետք է գնահատվի որպես քաղաքական հայտարարություն. Արա Սաղաթելյան
«Ես աջակցում եմ ցանկացած շարժման, որը միտված է այս ապիկար իշխանությունների հեռացմանը։ Թե ինչով կաջակցեմ, հիմա չեմ ասի, բայց որ շատ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Յուրաքանչյուր 7 երեխայից 1-ը 2020-ի մեծ մասն ապրել է մեկուսացման պայմաններում՝ վտանգելով իր հոգեկան առողջությունը. ՅՈՒՆԻՍԵՖ
Համավարակի երկրորդ տարում ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում ավելի մեծ ներդրումներ կատարել հոգեկան առողջության ծառայություններում
Աղբյուր` Panorama.am
20:00
Հայաստանում անվտանգության համակարգը լրիվ խարխլված է. Վրթանեսյան
«Բացահայտ անօրինականություն է։ Հայտարարություն է հանցագործության մասին», - Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:52
Տնտեսի կիրակի՝ 07.03
Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի՝ ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի առակի:
Աղբյուր` Panorama.am
19:48
Արշավիր Ղարամյան. Ալիևի հայտարարությունից հետո Հայրենիքի փրկության համար պայքարի ցանկացած մեթոդ կիրառելի է
«Կարծեք դեռ ժամանակ շատ ունենք, ինչն իրականում չունենք, և հաշվարկի հաշվիչն այլևս միացված է…»։
Աղբյուր` Panorama.am
19:44
Արմեն Սարգսյանը չի կատարել որևէ գործողություն ուղղված այս հակասահմանադրական իրավիճակի հանգուցալուծմանը. Մելոյան
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է. «Արմեն Սարգսյանը, հստակ արձանագրելով, որ զինված ուժերի գերագույն շտաբի պետ...
Աղբյուր` Panorama.am
19:41
Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ՝ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում
Մարտի 18-ին ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայանալու է Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:31
Աշխարհում ամենատարածված հակակորոնավիրուսային պատվաստանյութերի եռյակը
Ռուսական «Սպուտնիկ V»-ն հակակորոնավիրուսային պատվաստանյութերի շարքում երկրորդ տեղում է տարբեր երկրների կարգավորիչների կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:23
Տղամարդը տարիներ շարունակ ապրել է իր կնոջ կմախքի հետ՝ վախենալով միայնությունից
Իռլանդական Քով քաղաքի բնակիչներից մեկը մի քանի տարի ապրել է իր կնոջ կմախքի հետ՝ վախենալով միայնությունից, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երթ՝ Երևանի կենտրոնով «Առանց Նիկոլ Հայաստան» պահանջով
«Նահանջելու, հիասթափվելու տեղ չունենք, նժարի մի կողմում հայրենիքի գոյության հարցն է, մյուս կողմում բոլոր դժվարությունները, որոնք պետք է միասին հաղթահարենք»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Աղբյուր` Panorama.am
19:13
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այցելել է Իրաքի շիաների հոգևոր առաջնորդ Ալի Սիստանիին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատմության մեջ առաջին հանդիպումն է անցկացրել Իրաքի շիաների հոգևոր առաջնորդ, մեծ այաթոլլա Ալի Սիստանիի հետ, գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:01
Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 18 մարդ է մահացել
Առնվազն 18 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա են մահացել շաբաթ երեկոյան Եգիպտոսի հյուսիսում գտնվող Գիզա նահանգում տեղի ունեցած վթարի արդյունքում: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:54
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 116 միլիոնը
Կորոնավիրուսի համաճարակի բռնկման պահից մինչ օրս վիրուսով վարակվել է ավելի քան 116 միլիոն մարդ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
18:50
Հայաստանի ամենախաղաղ անկյունը` Զինվորի տուն. Արմեն Մուրադյան
«Հայաստանի ամենախաղաղ անկյունը` Զինվորի տունը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի Պետական Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն...
Աղբյուր` Panorama.am
18:48
Բարոյական հասունացման կանգ է եղել իր մոտ. Հոգեբանը՝ Փաշինյանի մասին
Բավականին ծանր վիճակ է և  հասարակության պառակտումը շարունակում է ընթանալ՝ թե  երևացող, թե  ծածուկ ազդեցությունների կողմից։...
Աղբյուր` Panorama.am
18:43
Հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1490 աճյուն. ԱԻՊԾ
Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացրել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ)...
Աղբյուր` Panorama.am
18:38
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն կտեսաձայնագրի դասական երաժշտության ամենահայտնի ստեղծագործությունների կատարումները
Նվագախումբը հայտարարոււմ է շվեյցարական HomeOrchestra կրթական նախագծի հետ համագործակցության մասին։
Աղբյուր` Panorama.am
18:24
«Դու պետք է հավատաս գարնանը»
Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա գարնանային համերգով՝ մարտի 12, ժամը 19։00, Հայաստանի ճարտարապետների միության դահլիճ
Աղբյուր` Panorama.am
18:17
Պելեն անվանել է իր ժառանգորդին ֆուտբոլում
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն հիացած է «Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Կիլիան  Մբապեի խաղով։ Ֆուտբոլի արաքան հայտարարել է,...
Աղբյուր` Panorama.am
18:11
Փաշինյանի ներկայությամբ այս երկիրը կործանվելու է. Արմեն Մինասյան
«Ընտրությունները ելք չեն։ Ելք է հնարավորինս  կարճ անցումային շրջանը, որպեսզի հասարկությանը փորձենք համերաշխություն ներարկել, բայց դրա...
Աղբյուր` Panorama.am
18:08
Մենք նոր պատերազմի վտանգ ունենք այս իշխանության չգնալու դեպքում. Բեքարյան
«Վերջին իրադարձություններից հետո մեր երկիրը սկսել է անվստահություն վայելել, երկրի նկատմամբ արտաքին դերակատարների վերաբերմունքը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Դիսնեյլենդը ապրիլին կբացվի
Կալիֆորնիայի բոլոր զվարճանքների այգիները, ներառյալ Դիսնեյլենդը, ինչպես նաև համերգասրահներն ու մարզասրահները գրեթե 1 տարի դադարից հետո ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
17:57
Արմեն Սարգսյանը իրեն հերթական անգամ դրսևորեց լղոզված դիտորդի կարգավիճակում. Զոհրաբյան
«Եթե լինի հանդիպում Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, վստահաբար հանրությունն այդ մասին կիմանա. ի տարբերություն շատերի, Գագիկ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Պետությունը մահանում է, պետության փրկումը ցանկացած օրենքից ավելի բարձր է. Վազգեն Մանուկյան
«Մենք շատ համբերատար և կիրթ ազգ ենք։ Կորցրել ենք մեր հայրենիքի զգալի մասը, ջարդվել է մեր բանակը, կորցել ենք հազարավոր երիտասարդներ, Ալիևն...
Աղբյուր` Panorama.am
17:48
Աշուղ Ջիվանու տուն-թանգարանը՝ վիրտուալ
Ջավախքի Կարծախ գյուղում գործող Աշուղ Ջիվանու տուն-թանգարան այսուհետ կարելի է «այցելել» նաև վիտուալ։ ATV12 հեռուսաալիքին Ջավախքի...
Աղբյուր` Panorama.am
17:39
Եկեղեցին տոնում է նշանավոր աստվածաբան-եկեղեցականների հիշատակության օրը
Հայ եկեղեցու երեք սրբերի հետ մեկտեղ նույն օրը նշվում է նաև 4-րդ դարի Երուսաղեմի Ս. Հովհան Հայրապետի հիշատակության օրը։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}