Ես չեմ ուզում բամբասանքով զբաղվել. Ալեն Սիմոնյան
«Իրավական առումով թե՛ պարոն Միրզոյանի, թե՛ ԱԱԾ-ի պարզաբանումները ինձ համար բավարար էին»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փատաթղթին, ըստ որի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է։
Հարցին, թե արդյո՞ք խորհրդարանը այդ փաստաթղթի առնչությամբ քննարկումներ չի ունենալու, Ալեն Սիմոնյանն արձագանքեց` իմաստ չկա։
«Հիմա ով ինչ ասի, պիտի վազենք ու խորհրդարանում քննարկե՞նք»,- նշեց նա։
Լրագրողների դիտարկմանը, որ փաստաթղթի վրա առկա էր նաև ստորագրություն, ԱԺ փոխխոսնակն արձագանքեց՝ նշելով, որ ինքն Արարատ Միրզոյանի հետ անցած կյանքի փորձ ունի, վերջինս իր գործընկերն է, իր զինակից ընկերն է։
«Մինչև իր կողմից այդ թղթի մեկնաբանելն էլ ինձ համար ամեն ինչ պարզ էր, ու ես վստահ եմ, որ մարդիկ, որոնք փորձում են դա շահարկել, վերջին ժամանակահատվածում սխալ մարտավարություն են ընտրել ու մարդկանց կիսաճիշտ ինֆորմացիայով գժվեցրել են։ Մարդիկ արդեն չեն հավատում»,- նշեց նա։
Ալեն Սիմոնյանն ասաց, որ չի բացառում՝ էլի նման բաներ կարող են լինել, և իրենք ամեն դեպքից հետո չեն ընկնելու և ապացուցեն, որ այդպես չի։
«Այսքան գործ կա անելու, մարդիկ կոնկրետ գործողությունների են սպասում, այլ ոչ թե պարզաբանումների, թե այս թուղթը ով է գրել, ինքն է գրել, ինքը չի գրել, երբ է գրել, կամ գուցե իր սկեսուրն է գրել...։ Բամբասանքի հետևից չենք ընկնելու։ Մարդիկ գործողությունների են սպասում, իսկ սա բամբասանք է։ Ես չեմ ուզում բամբասանքով զբաղվել»,- նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստինֆո». ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ բացահայտելու Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը
- Իսագուլյան. ԱԺ-ում այսօր առաջինը պետք է քննարկեին Արարատ Միրզոյանի գործակալ լինելու մասին հայտարարությունը
- Քաղաքագետ. Ավելի քան վստահ եմ, որ Արարատ Միրզոյանը միակ դավաճանը չէ մեր կառավարության մեջ
- Միքայել Մինասյան. Արարատ Միրզոյանը եթե էլի փորձի տափակաբանություններ դուրս տալ, պատասխանը չի ուշանա
- Արարատ Միրզոյանի արձագանքը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին