Արզնի-Շամիրամ ջրանցքում դի են գտել
Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 17-ին, ժամը 15:03-ին ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի ամառանոցների մոտակայքում գտնվող Արզնի-Շամիրամ ջրանցքում քաղաքացու դի կա։
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Գ․ Ս․-ի (ծնված 1935 թ.) դին և մոտեցրել շտապօգնության մեքենային։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ