Քաղաքական 20:38 19/01/2021 Հայաստան

«Շուշին կրկին մերը կլինի, երբ ավելի լուրջ պետություն կլինենք ու դատախազները պատվերով հերոսներ չեն դատի»

Այլընտրանքային նախագծեր խումբ Էլինար Վարդանյանն անդրադարձել է գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի «Շուշին հանձնող» կոչելուց հետո հունից դուրս գալուն։

Նա, մասնավորապես գրել է․

«Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, որը  մայիսի 8-ին մարտի 1-ի դատավարությանը հայտատարեց, որ որևէ մեկը Շուշիի ազատագրման համար այս տեղ նստած չի, այսօր հունից ելավ իրեն «Շուշին հանձնող» կոչելուց հետո։ 

Վստահ եմ, որ Գևորգ Բաղդասարյանը լավ հասկանում է, որ որևէ մեկը իրեն ուղղիղ մտքով Շուշին հանձնող չի դիտարկում, քանի որ թե ուղիղ կատարողներներ են հայտնի, թե պրոցեսները, որոնք հանգեցրեցին դրան։  Բայց նաև շատ լավ գիտակցում է, որ սատարելով այն իշխանությանը, որը հանձնեց Շուշին և Հադրութը նրանց հետ հավասար կիսում է մեղքը։ Շատ լավ հասկանում է, որ երկուսուկես տարի Շուշին հանձնողների հրահանգով Շուշին ազատագրող գեներալների և Արցախի նախագահի մեղադրանքը պաշտպանելով, նպաստում էր Շուշիի հանձնմանը։

Իհարկե, այսօր Գևորգ Բաղդասարյանը չի ուզում, որ իրեն դասեն Շուշին հանձնողների շարքին։ Ոչ ոք դա չի ուզում, բայց Փաշինյանի հրահանգները կատարող դատախազը պետք է որ գիտակցի, որ անմասն չէ այդ հրեշավոր պլանից։ Գիտակցաբար, թե՝ ոչ, դա արդեն կարևոր չէ։ Բայց նա ունի ընտրություն և հենց իր ձեռքում է չհամարվել «Շուշին հանձնող»։ Որքան էլ դատախազը հերքի, միևնույն է նա կատարել և շարունակում է կատարել պատերազմ հրահրած, Շուշին և Հադրութը հանձնած, հինգ հազարից ավելի զոհի և տասնյակ հազարավոր վիրավորների համար մեղավորների հրահանգներն ու ցուցումները։

Կամ դու շարունակում ես նվիրված ծառայել երկիրդ խայտառակ պարտության հասցնողին և նրա հետ համապարտ կիսում ես պետականության կորստի ու զոհերի պատասխանատվությունը, կամ ի վերջո դադարում ես կամակատար լինելուց։ Վաղն արդեն որևէ հերքում կամ արդարացում արժեք չի ունենալու։ Իսկ այդ վաղը շատ արագ է գալու. ուղղակի զարմանում ես, թե ոմանք ինչպես չեն դա հասկանում։

Իսկ ինչ վերաբերում է Շուշիին, ապա այս քաղաքը իսկապես միստիկ բան ունի իր մեջ.
Դատվողները՝ Ռ.  Քոչարյանը, Ս. Օհանյանը, Յու. Խաչատուրովը ազատագրել են Շուշին, բայց  Շուշիի հետ կապված երբեք թույլ չեն տվել պոռոտախոսություն և քայլեր, որոնք  անիմաստ լարվածության կբերեն։ Այս մարդիկ միշտ հասկացել են Շուշիի լրջությունը և Շուշիի միստիկան։ Նրանք, ովքեր Շուշիում գորգեր էին փռում ու «Քենդալ Ջեներ» ներշնչվում, նրանք ովքեր Շուշիում ցուցադրական երդմնակալություն  էին անում ու խմած պարում տեսախցիկների առաջ, հայտարարում Արցախի ԱԺ-ն Շուշի տեղափոխելու մասին՝  շատ հեշտ հանձնեցին քաղաքը ու կարծես թե՝ չեն էլ հասկանում արածի ողբերգականության ծավալը։

Եթե պատեհ առիթ լինի և  դատախազ Գևորգ Բաղդասարյանին հետաքրքրի, թե երբ Շուշին կրկին մերը կլինի, պետք է պարզ բացատրել՝ երբ ավելի լուրջ պետություն կլինենք ու դատախազները պատվերով  հերոսներ չեն դատի»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:01
Լարսում 600 բեռնատար կա
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
09:51
«Հրապարակ». «Իմ քայլում» դեմ են կարգը փոխելուն
«Հրապարակ» թերթը գրում է. « «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը համաձայն չէ խորհրդարանական համակարգից...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Փաստ». Իշխանությունը հընթացս քննարկում է ԳՇ պետի հավանական թեկնածուների հարցը
«Փաստ» թերթը գրում է. «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Ժողովուրդ». Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն ճաշել է Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել անելիքները
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». Իշխանությունները սկսել են շրջանառել ԳՇ պետի թեկնածուների անուններ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ իշխանությունների, հինգշաբթի օրն իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». Ինչու էր ԱԺ-ում լռում Փաշինյանը. Փոխվարչապետի կիսապատասխանները բարկացրեցին ընդդիմության պատգամավորներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ավանդական օրն էր, որին մասնակցում էր նաև ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Հրապարակ». Մարուքյանին ժամը հարմար չի եղել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ պետք է տեղի ունենար Նիկոլ Փաշինյանի և ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հանդիպումը, որի մասին մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
«168 Ժամ». Զոհասեղանին դրված է պետության լինելիության հարցը
«168 Ժամ» թերթը գրում է. «Հայաստանը՝ որպես պետություն ու պետականություն, այսօր ապրում է նորանկախ շրջանի ամենակենսական...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Սփյուռքի նախկին նախարարության նախկին աշխատակազմի ղեկավարը կուսակցություն է ստեղծում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երբեմնի սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը որոշել է կուսակցություն...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Կառավարությունը դեմ է, որ անկախ պատգամավորները կարողանան խումբ կազմել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կառավարությունը դեմ է, որ անկախ պատգամավորները...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». ԲԴԽ նախագահի դեմ իմքայլականների արշավը կազմակերպել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ իմքայլականների երեկվա արշավը, ըստ որոշ տեղեկությունների,...
Աղբյուր` Panorama.am
09:17
Շուտով կհամալրվի «Մեծամոր» արգելոց-թանգարանի ֆոնդը
Պերճանքի առարկաներից ամենափոքրը սարդիոնե ուլունքահատիկն է, որի տրամագիծը 2 մմ է։
Աղբյուր` Panorama.am
09:16
Մեր պատգամն է՝ կառչել սկզբունքներին և ոչ անձերին. Արամ Ա
Մեծի Տանն Կիլիկո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը ֆեյսբուքի պաշտոնական էջում գրում է․ «Մեր ազգին ու հայրենիքին դիմագրաւած տագնապներուն...
Աղբյուր` Panorama.am
09:12
Երվանդ Վարոսյան. ԱԺ-ում այդ ցինիկ, փողոցային ֆարսը մեկնաբանել անհնար է
Փաստաբան Երվանդ Վարոսյանը, որ տարիներ առաջ պաշտպանել է Նիկոլ Փաշինյանի շահերը, արձագանքելով ԱԺ-ում երեկ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին...
Աղբյուր` Panorama.am
09:11
Բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
09:04
Ձմեռման պայմանները գյուղատնտեսական մշակաբույսերի համար եղել են բարենպաստ
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ձմեռման պայմանները գյուղատնտեսական մշակաբույսերի համար եղել են բարենպաստ։...
Աղբյուր` Panorama.am
09:00
Ալբերտ Հովհաննիսյանի հայր. Մեզ ներողություններ պետք չեն
Արցախի վերջին պատերազմում զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝  Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյա իր էջում գրել է. «Այս ուր...
Աղբյուր` Panorama.am
00:05
Միքայել Մինասյան. Ընդդիմության պայքարի նպատակը պետականության բեկորների պահպանումն է
«Նիկոլի համար կարևոր է ամեն ինչ քանդելը, ընդդիմության համար՝ կործանումից հնարավորինս շատ բան փրկելը»։
Աղբյուր` Panorama.am
22:58
Ստեփան Դանիելյան. Պլան D
«Լավագույն տարբերակը կառավարության հրաժարականն է ու ժամանակավոր կառավարության ձևավորումը, սակայն գործող Թյուրիմացությունը ցանկացած եղանակով դրան չի գնա, մնում է պլան D-ն»։
Աղբյուր` Panorama.am
22:11
Իրադարձությունների հետագա զարգացման ողջ պատասխանատվությունն ընկնում է Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի վրա. Ղազինյան
«Սահմանադրությամբ  Գլխավոր շտաբի պետին զբաղեցրած պաշտոնից ազատելու որևէ ընթացակարգ սահմանված չէ, այսինքն՝  ի սկզբեն առոչինչ...
Աղբյուր` Panorama.am
21:08
Գորիսի փոխքաղաքապետ. Մինչ մեր դիպուկահարները զենքներն ուղղել են դեպի ժողովուրդը, թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը  գրում է. «Մինչ մեր դիպուկահարները հարմար դիրքավորվել են ԱԺ-ում և զենքներն ուղղել դեպի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Վազգեն Մանուկյանը վաղը կանչվել է Քննչական կոմիտե հարցաքննության
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր ՀՀ Քննչական կոմիտեի կողմից ստացել է ծանուցագիր, որից պարզ է դառնում,...
Աղբյուր` Panorama.am
20:39
«Հայրենիքի փրկության շարժման» մարտի 3-ի հանրահավաքը՝ լուսանկարներով
Բաղրամյան պողոտայում, ԱԺ շենքի դիմաց այսօր՝ մարտի 3-ին, տեղի ունեցավ  «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը։ ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է․ ՊՆ
Մարտի 2-ին և 3-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական...
Աղբյուր` Panorama.am
20:24
ԱՀ արտաքին քաղաքական օրակարգը խաղաղությունն է և երկրի անկախության միջազգային ճանաչումը․ Ա․ Հարությունյան
Արայիկ Հարությունյանը մարտի 3-ին հանդիպում է ունեցել ԱՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցների հետ՝...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հնարավոր է անհրաժեշտ լինի իրականացնել կտրուկ գործողություններ․ Վազգեն Մանուկյան
 «Հայրենիքի փրկության շարժում»-ն առաջիկա օրերին հանդիպումներ կիրականացնի մարզերում, ինչպես նաև մարտի 6-ին հանրահավաք կանցկացնի...
Աղբյուր` Panorama.am
20:00
Դերասանին հարիր այդ պահվածքին արդեն քչերն են հավատում. հոգեբանը՝ Ն․ Փաշինյանի մասին
Նա ունի որոշակի խարիզմա, նրա խոսքը լայն զանգվածների համար ընկալելի է։ Բայց տարիներ շարունակ ինքն իրեն անընդհատ կրկնում է և արդեն մարդկանց վրա...
Աղբյուր` Panorama.am
19:58
Այն փորձությունը, որը նա բերեց Արցախի գլխին, նույնը կբերի նաև Հայաստանի գլխին․ Գ․ Մինասյան
Եթե դրանք տեղի ունենան Նիկոլ Փաշինյանի օրոք, ապա երկիրը ճգնաժամից դուրս չի գա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀԿ կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
19:55
Բանակից հետո հերթը ոստիկանությանն է․ Վազգեն Մանուկյան
Բանակից հետո հերթը ոստիկանությանն է։ Այս մասին ընդդիմության հանրահավաքի ընթացքում ասաց Վազգեն Մանուկյանը։ «Ոստիկանությունը շատ վայրագ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}